2009-2010 թվականներին տարբեր պաշտոններում աշխատել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում, այնուհետ՝ տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունում։
2010-2019 թվականներին անցել է ուղի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարության արտաքին առևտրային գործունության կարգավորման դեպարտամենտի պաշտպանական միջոցների կիրառման վարչության փորձագետից մինչև ղեկավար։
2019-2020 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության դեպարտամենտի պաշտպանական միջոցների վարչության ղեկավար։
2021 թվականի հունվարի 11-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության փոխտնօրենի պաշտոնին։