Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7093

19 Նոյեմբեր 2019 ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել մի շարք ապրանքների նկատմամբ պարտադիր մակնշման ներդրմանը, քննարկել է ռոումինգում բջջային կապի ծառայությունների սակագների իջեցման հարցը, միջոցներ է ձեռնարկել արտադրանքի մասին տեղեկացման համակարգի փորձնական նախագծի իրականացմ ​Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման, ներքին շուկայի գործունեության, ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների թվայնացման, մի շարք ապրանքների նկատմամբ նույնականացման միջոցներով պարտադիր մակնշման ներդրման, ֆինանսական քաղաքականության, ծառայությունների միասնական շուկայի, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման, միջազգային համագործակցության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։
14 Նոյեմբեր 2019 Վիկտոր Նազարենկո. «Հանձնաժողովին ՍՉՍ-ում լիաձևաչափ մասնակցության տրամադրման հնարավորությունը քննարկվելու է ԱՊՀ Գործադիր խորհրդի հետ» ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի (ՄՊԽ) անդամ պետությունների՝ տվյալ ոլորտներում որպես ազգային օպերատորներ հանդես եկող ազգային ինստիտուտների դերը անհրաժեշտ է բարձրացնել, իսկ ՄՊԽ գիտատեխնիկական հանձնաժողովների և միջպետական տեխնիկական կոմիտեների գործունեությունը՝ վերափոխել։ Դա թույլ կտա բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համանման աշխատանքային մարմինների մակարդակին։ Այսպիսի ենթադրություններով է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն նոյեմբերի 13-ին Շիմկենտում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած ԱՊՀ ՄՊԽ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդակցությանը։
13 Նոյեմբեր 2019 Վիկտոր Նազարենկո. «Միջազգային պետական ստանդարտների պլանավորման, ֆինանսավորման և մշակման գործընթացին անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավել ԵԱՏՄ-ի երկրների բիզնես համայնքը և սպառողներին» ​ «Համաշխարհային տնտեսության շարժընթացիկ զարգացման պայմաններում ԵԱՏՄ-ը պետք է լինի արդյունավետ տարածաշրջանային միավորում, որը ստանդարտացման գործիքների կիրառման շնորհիվ ապահովում է արդյունաբերության տեխնոլոգիական զարգացման պարագացում, նորարարությունների ներդրում, մրցունակության բարձրացում և արտադրանքի որակի բարձրացում», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն նոյեմբերի 12-ին Շիմկենտում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 4-րդ նիստի ընթացքում։
Ցուցադրել ավելին