Այս մասին ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների ապահովագրման, վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտի փորձագիտական խմբի նիստում, որը կայացել է հոկտեմբերի 6-ից 7-ը Երևանում, ասել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արկադի Խաչատրյանը։
ԵՏՀ դեպարտամենտի տնօրենի խոսքով՜՝ փորձագիտական խմբի գործունեության ընթացքում զգալի ծավալի աշխատանք է կատարվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել ավանդների ապահովագրման ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման մի շարք հարցերի շուրջ։ «Անցյալ ամսվա սկզբին Հանձնաժողովն այս խմբի կողմից մշակված և հաստատված 15 փորձագիտական եզրակացություն է ուղարկել ԵԱՏՄ երկրների ազգային բանկերին», - նշել է Արկադի Խաչատրյանը։
ԵՏՀ վարչության տնօրենը հիշեցրել է, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կնքվել է ԵԱՏՄ շրջանակներում վարկային պատմությունների կազմում ներառված տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն այժմ իրականացվում է փորձագետների կողմից։
«Անցյալ շաբաթ Մյության երկրների ներպետական համաձայնեցման է ուղարկվել ԵԱՏՄ երկրներում կազմակերպված աճուրդներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության մասին համաձայնագրի նախագիծը, - ընդգծել է նա։ - Ակնկալում ենք, որ մոտ ապագայում զգալի արդյունքների կհասնենք նաև ավանդների երաշխավորման հարցում, որոնք թույլ կտան կոնկրետ ներդաշնակեցված որոշումներ ընդունել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման նպատակով»։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խումբը ստեղծվել է Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ։
Փորձագիտական խմբի աշխատանքի հիմնական նպատակներն են այս ոլորտներում ԵԱՏՄ երկրների օրենսդրության և լավագույն միջազգային փորձի վերլուծությունը, ինչպես նաև օրենսդրության ներդաշնակեցման առաջարկների նախապատրաստումը ազգային կարգավորիչների քննարկմանը ներկայացնելու համար: