«Կանաչ արտադրանքի շուկայի ենթակառուցվածքը և գրինուոշինգի դեմ պայքարը» պանելային քննարկման ընթացքում նա, մասնավորապես, ընդգծել է. «Միության երկրների բիզնեսի և լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ պատրաստվել է Միության շրջանակներում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթն ուղղված է օրգանական արտադրանքի ազատ շրջանառության ապահովմանը, ինչը կնպաստի Միության շրջանակներում նման արտադրանք արտադրողների փոխադարձ առևտրի և կոոպերացիայի զարգացմանը»։
ԵՏՀ վարչության տնօրենը նաև հայտնել է, որ ԵԱՏՄ-ում մշակվել են անդամ պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կայուն զարգացման ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների կիրառման վերաբերյալ հանձնարարականներ: Հանձնարարականներն ուղղված են ESG-մոտեցումների օգտագործմամբ ճյուղում նորարարական և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք ապահովում են շրջակա միջավայրին վնասի նվազեցում, ձկնատնտեսական գործունեության թափոնների հավաքման և օգտագործման համակարգերի կատարելագործում, ձկնային արտադրանքի արտադրության և շուկաների հավասարակշռված զարգացում, արտադրանքի որակի բարձրացում ու տեսականու ընդլայնում, համաշխարհային փորձի օգտագործում և այլն:
Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունում թվային տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է ծախսերի լավարկմանը, արտադրողականության ավելացմանը, կանխատեսման և մոնիտորինգի հնարավորությունների բարձրացմանը, աշխատուժի խնայմանը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը բարձր է գնահատել համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում «Որակի ռուսական համակարգ» ԻՈԱԿ-ի ղեկավարության և անձամբ Ելենա Սարատցևայի՝ այդ ազգային ինստիտուտի ղեկավարի տեղակալի ակտիվ դերը՝ նրան հանձնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվոգիրը:
«Որակի ռուսական համակարգը հանդես է եկել «Օրգանական արտադրության արտադրանք» միջպետական տեխնիկական կոմիտեի ստեղծման նախաձեռնությամբ, որի կազմում ընդգրկվել են ԵԱՏՄ բոլոր պետությունների ներկայացուցիչները։ Այս կոմիտեի ստեղծումը կարևոր քայլ է մեր Միությունում օրգանական արտադրության պահանջների միասնականացման ճանապարհին», — նշել է Արմեն Հարությունյանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, Դաշնության խորհրդի ագրարային-պարենային քաղաքականության և բնօգտագործման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Միտինը, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը:
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին