12 մարտի 2025 ԵՏՀ-ում քննարկել են գյուղատնտեսության կայուն զարգացման հեռանկարները Մարտի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Կանաչ հորիզոններ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության կայուն զարգացում» թեմայով կլոր սեղանը։ Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսությունում ածխածնային հարկի ներդրման հետևանքների վերլուծության և մոդելավորման մոտեցումները, կանաչ գյուղատնտեսության դերը ածխածնային հետքի նվազեցման գործում, օրգանական արտադրողների միջերկրային կոոպերացիայի հեռանկարները, պարարտանյութեր կիրառելիս ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը և մի շարք այլ հարցեր։ Նաիրա Կարապետյանն իր խոսքում նշել է, որ ժամանակակից աշխարհում ԱԱՀ կայուն զարգացումն էլ ավելի արդիական է դառնում, քանի որ գյուղատնտեսությունն ուղղակիորեն կապված է բնական պաշարների օգտագործման հետ և էական ազդեցություն թ գործում շրջակա միջավայրի վրա։ «ԵԱՏՄ-ում հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ են գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխումներ՝ հիմք ընդունելով համաձայնեցված գործողությունները և ոլորտի հարմարեցումը ընթացիկ իրողություններին», — ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենը։ Կլոր սեղանին մասնակցել են Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի որակի համակարգի, Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՌԴ նախագահին առընթեր ՌԱՆԽիԳՍ կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի, ոլորտային բիզնեսի ներկայացուցիչներ:
11 մարտի 2025 ԵԱՏՄ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիր իրականացնելու համար Մարտի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման դեպքում e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծ իրականացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ երկրների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի, գիտական կազմակերպությունների և ոլորտային միավորումների ներկայացուցիչներ։ Փորձագիտական հարթակի ղեկավարն է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։ «Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու ճանապարհին։ Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև կմշակի դրա իրականացման գործնական հարցեր», — նշել է ԵՏՀ նախարարը։ Նախագծի հիմնական նպատակն է թվային ստորագրության մեխանիզմների և «վստահելի երրորդ կողմի» օգտագործմամբ տարբեր պետությունների կազմակերպությունների միջև էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական բանեցման ապահովումն է: Փորձնական նախագիծը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը: Աշխատանքային խմբի նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի երկրորդ եռամսյակում։
11 մարտի 2025 Արզիբեկ Կոժոշևը խոսել է ԵԱՏՄ 10-ամյա գործունեության մասին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է Եվրասիական տնտեսական միության 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային քննարկման մասնակիցներին։ Մասնակիցների քննարկման հիմնական թեմաներն էին ձեռք բերված հաջողություններն ու Միության առջև ծառացած մարտահրավերները։ «Մի շարք գործոններ և դրանց բացասական հետևանքները Միության համար արտաքին մարտահրավերներ են դարձել, որոնք միավորումը հաջողությամբ հաղթահարել է։ Այդ մասին է վկայում նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը շուրջ 50%-ով՝ 1.6 տրլն-ից մինչև 2.4 տրլն ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, փոխադարձ առևտուրը կրկնապատկվել է և կազմել մոտ 90 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ արտաքին առևտրի ընդհանուր ծավալում դրա բաժինն աճել է մինչև 18.2%», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նախարարը հայտնել է ԵԱՏՄ քաղաքացիների համար կրթության, բժշկական օգնության, կենսաթոշակի նշանակման և վճարման ոլորտներում ավելի հարմարավետ պայմանների մասին։ Նախանշված են գործարար համայնքի օգուտները, որի համար Միության իրավունքը նախատեսում է ապրանքների ազատ տեղափոխում և պետական գնումների հավասար հասանելիություն: ԵՏՀ նախարարը նաև ընդգծել է, որ ներկայումս առաջ են մղվում նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հարցերը, ինչը կապահովի էներգառեսուրսների հասանելիությունը և ԵԱՏՄ երկրների զարգացումը։ Լուծվում են մատակարարումների տարբերակման և նոր տրանսպորտային միջանցքների ներուժի ավելացման խնդիրները, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շուրջ Չինաստանի հետ համագործակցությունը:
10 մարտի 2025 Ի պատասխան ԵՏՀ-ի դիմումի՝ Սերբիան վերացրել է Միության երկրներից արևածաղկի ձեթի և ճարպ պարունակող արտադրանքի ներմուծման սահմանափակումները Սերբիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել է Եվրասիական տնտեսական միության երկրներից արևածաղկի ձեթի և ճարպ պարունակող արտադրանքի ներմուծման քանակական սահմանափակումների վերացման մասին։ Սահմանափակումների վերացումըն ի պատասխան ԵՏՀ-ի դիմումի նախաձեռնել է Սերբիայի Հանրապետության կառավարության ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչը։ «Հարցը Հանձնաժողովի կողմից քննարկվում էր անցյալ տարվա ապրիլից՝ Միության և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման աշխատանքների շրջանակներում։ Մասնավորապես, թեմային անդրադարձել էինք սեպտեմբերին իմ և Նենադ Պոպովիչի հանդիպման ընթացքում», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Նա հավելել է, որ սահմանափակումների վերացումը վկայում է կառուցողական փոխգործակցության մասին և ընդգծում կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական զարգացումը։ 2024 թվականի մարտին սահմանափակող միջոցներ կիրառելուց հետո ԵԱՏՄ-ից Սերբիա արևածաղկի ձեթի և մարգարինի (ԱՏԳ ԱԱ 1512 19 900 2, 1512 19 900 9, 1517 10 100 0, 1517 10 900 1000 0) արտահանումը 2024 թվականի 10 ամսվա ընթացքում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր 40%-ով: Ընդ որում, 2023 թվականին այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ մոտ հինգ անգամ աճել էր։
10 մարտի 2025 ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Կոնստանտին Բեգիջանովը Կոնստանտին Գրիգորիի Բեգիջանովը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ 2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը «տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ 2009-2011 թվականներին ծառայել է բանակում։ 2018 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրան «տնտեսագիտություն» մասնագիտությամբ: 2024 թվականին վերապատրաստվել է «Փոփոխությունների կառավարում և բիզնեսի զարգացում» ծրագրով Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում՝ ստանալով «գործարար վարչարարության վարպետ (MBA)» որակավորում: 2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ձեռնարկություններում։ Մասնավորապես, 2011-2017 թվականներին ղեկավարել է Հայաստանում Ռուսաստանի «Պրոգրեսթեխ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունը՝ ավիացիոն և ավտոմոբիլային տեխնիկայի ամրության և կոնստրուկտորական օպտիմալացման վերլուծություն իրականացնող ճարտարագիտարական կենտրոնը՝ մասնակցելով Ռուսաստանի Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագծերին։ 2017-2020 թվականներին եղել է շարժական սարքերից ընթերցվող դինամիկ տվյալների մշակում և վերլուծություն իրականացնող «Միննովա.ԱՄ» տեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական: 2021 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտը զբաղեցրել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրենի պաշտոնը։ Ստացել է Հանձնաժողովի պատվոգիր և կրծքանշան «Ինտեգրման զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար»։ 2025 թվականի մարտի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն։  
10 մարտի 2025 Վլադիմիր Սերպիկովը ԷՍԿԱՏՕ-ի նստաշրջանի մասնակիցներին պատմել է ԵԱՏՄ կլիմայական օրակարգի առանձնահատկությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը մասնակցել է ԷՍԿԱՏՕ-ի շրջանակներում Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման համար առևտրի վերափոխման ներուժի օգտագործման և առևտրային ընթացակարգերի պարզեցման հարցերով փորձագետների խմբի խորհրդակցությանը: «Կլիմայական տեսանկյունից օպտիմալացված առևտուր և առևտրի ընթացակարգերի պարզեցում» նստաշրջանի ընթացքում նա տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միությունում կլիմայական օրակարգի ձևավորման սկզբունքների և մոտեցումների, ինչպես նաև ցածր ածխածնային զարգացման խթանման առկա գործիքների մասին։ Միջոցառման մասնակիցները քննարկել են առևտրի հետ կապված կլիմայական միջոցների հնարավոր ազդեցությունը ԵԱՏՄ շուկայի և երրորդ երկրների հետ առևտրի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձվրել կանաչ նախագծերի չափորոշիչների (մոդելային տաքսոնոմիաների) վերաբերյալ կարծիքների փոխանակմանը։ «Ածխածնի շուկայի զարգացման ընդհանուր մոտեցումների ձևավորումը կարող է ծառայել ոչ միայն ԵԱՏՄ-ում արտահանմանն ուղղված արտադրությունների պաշտպանության, այլև համեմատաբար ցածր ածխածնային հետք ունեցող կամ այն նվազեցնելու զգալի ներուժ ունեցող ոլորտներում մրցակցային առավելությունների զարգացման նպատակներին», — նշել է Վլադիմիր Սերպիկովը։
10 մարտի 2025 ԵՏՀ-ում քննարկել են դեղամիջոցների հայտարարագրման հարցը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրվող դեղագործական սուբստանցիաների, ինտերմեդիատների, ռեակտիվների և դեղերի արտադրության համար նախատեսված նյութերի հայտարարագրման հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում։ Նիստն անցկացվել է ԵՏՀ կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ։ Մասնավորապես, առաջարկվել է, որ նման ապրանքների տեղաշարժի ավտոմատացման և վերահսկման նպատակով դրանց համար կամավոր հիմունքներով նշվի ծածկագրված տեղեկատվություն՝ դրա մշակման և հետագա օգտագործման օպտիմալացման համար։    Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Նրա գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման մասին դիմումը լրացնելու ձևը և կարգը:
Ցուցադրել ավելին