Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում

Նորություններ «Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում»

30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
20 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն իրավական դաշտ է ձևավորում Միության տնտեսության նոր ուղղությունների հակամենաշնորհային կարգավորման համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթով հանդես է եկել Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի «Հակամենաշնորհային կարգավորման 35 տարին. արդյունքները և հեռանկարները» թեմայով նստաշրջանում: ԵՏՀ նախարարը շեշտել է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ Հանձնաժողովի և ազգային հակամենաշնորհային մարմինների կատարած արդյունավետ աշխատանքը: Բացի այդ, ԵՏՀ-ն ներկայացնում է մրցակցության ոլորտում անդամ պետությունների դիրքորոշումներն առանցքային միջազգային հարթակներում: «ԵՏՀ-ն իրավական դաշտ է ձևավորում, ի թիվս այլնի, Միության տնտեսության նոր ուղղությունների հակամենաշնորհային կարգավորման համար, — հայտնել է Մաքսիմ Երմոլովիչը: — Օրինակ՝ ներկայումս մեր գործընկերների հետ աշխատում ենք թվային շուկաների հետազոտման ընդհանուր մոտեցումների հարցի շուրջ: Նաև սկսում ենք ուսումնասիրել արհեստական բանականության ազդեցությունը մրցակցության վիճակի վրա և հակամենաշնորհային մարմինների աշխատանքում դրա օգտագործման հնարավորությունը»: Քննարկման մասնակիցները խոսել են հակամենաշնորհային կարգավորման գիտափորձագիտական ուղեկցման մոտեցումների մասին և ընդգծել ԵԱՏՄ մրցակցային իրավունքի և հակամենաշնորհային կարգավորման կենտրոնի գործունեության արդիականությունը: Ռուսաստանի ԴՀԾ-ի կողմից կազմակերպված նստաշրջանը միավորել է մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Մալայզիայի մրցակցային գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչների, մրցակցության ոլորտի փորձագետների:
19 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ի և ԵԱՏՄ դատարանի փոխգործակցությունն ուղղված է Միության իրավունքի հստակ ըմբռնման ձևավորմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի «ԵԱՏՄ դատարանը 10 տարեկան է. Միության ներքին շուկայի զարգացումը և բիզնեսի շահերի պաշտպանությունը» թեմայով նստաշրջանին: Մաքսիմ Երմոլովիչը, մասնավորապես, նշել է, որ Հանձնաժողովին փոխանցվել են վերազգային հակամենաշնորհային կարգավորիչի լիազորությունները: «Այս կապակցությամբ ԵՏՀ-ն լուծում է ինչպես անդրսահմանային, այնպես էլ ԵԱՏՄ ազգային շուկաներում բիզնեսի վարման ներդաշնակեցված և կանխատեսելի պայմանների ձևավորման կարևոր խնդիրը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա նշել է ԵԱՏՄ դատարանի խորհրդատվական եզրակացությունների ու որոշումների մեծ դերը Միության մրցակցության ոլորտի իրավունքի կատարելագործման և իրավակիրառության նպատակով իրավական դիրքորոշումների մշակման համար: Առանձին անդրադարձել է ԵԱՏՄ մասին պայմանագրի մրցակցության ոլորտին առնչվող բաժնի կիրառման պրակտիկային վերաբերող գիտագործնական մեկնաբանության նախապատրաստմանը, որն այժմ իրականացնում է Հանձնաժողովի պրոֆիլային բլոկը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԵԱՏՄ դատարանի դատավորներ, Միության դատավորական և իրավաբանական համայնքների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:
28 ապրիլի 2025 ԵՏՀ-ն և Եգիպտոսի մրցակցային գերատեսչությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ապրիլի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում ԵՏՀ-ի և Եգիպտոսի մրցակցային գերատեսչության միջև ստորագրվել է Մրցակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթն ուղղված է մրցակցության քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում համատեղ աշխատանքին՝ այս ոլորտում գործընկերության ամրապնդման նպատակով։ Հուշագիրը պարունակում է համագործակցության իրականացման հստակ ձևեր, այդ թվում՝ մրցակցության կանոնների խախտումների հետաքննությունների, ապրանքային շուկաների հետազոտությունների, ԵՏՀ-ի և Եգիպտոսի մրցակցային գերատեսչության կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին մասնակցության փորձի փոխանակում, համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների և խորհրդաժողովների կազմակերպում: Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Մաքսիմ Երմոլովիչը նշել է. «Մենք նախկինում արդեն գործնական երկխոսություն էինք հաստատել Եգիպտոսի հետ, որն այսօր պաշտոնապես ամրապնդել ենք։ Ցանկանում եմ վերահաստատել Հանձնաժողովի պատրաստակամությունը արդյունավետորեն իրականացնել Հուշագրում ամրագրված դրույթները արդյունավետ փոխգործակցության ամրապնդման նպատակով։ Նման գործընկերությունները առանցքային են մեր երկրներում արդար մրցակցության ապահովման համար»:
Ցուցադրել ավելին

թեմայով որոշումներ «Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում»

կանոնակարգող փաստաթղթեր

Նյութեր ուղղության վերաբերյալ

24 փետրվարի 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 փետրվարի 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​
0/0