Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել

Նորություններ «Ինտեգրացում և մակրոտնտեսություն»

30 հունիսի 2025 Թաիլանդի ձեռնարկատերերը դրական են գնահատել ԵԱՏՄ շուկայում աշխատանքի հեռանկարները Թաիլանդի ձեռնարկատիրական համայնքի հարցումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնությունում Թաիլանդի Թագավորության դեսպանության և Մոսկվայում Թայլանդի առևտրի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «ԵԱՏՄ. հեռանկարային շուկաներ Թաիլանդի ձեռնարկատերերի համար դինամիկ միջազգային առևտրի պայմաններում» թեմայով առցանց սեմինար: «Ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության և Թաիլանդի փոխգործակցության զարգացած և հասկանալի ենթակառուցվածք: ԵՏՀ-ն և Թաիլանդի կառավարությունը շարունակում են իրականացնել 2018 թվականին կնքված համագործակցության հուշագիրը: Կայացել է համատեղ աշխատանքային խմբի երկու նիստ: Սահմանվել են առավել հետաքրքրություն ներկայացնող համագործակցության առանցքային ոլորտներ», — պատմել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ և Թաիլանդի երկխոսությունը բաց է բիզնեսի համար: ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների մեծ մասը, այդ թվում՝ որոնք ուղղված են ԱՍԵԱՆ-ի երկրներին, անցկացվում է բիզնես լսարանի համար և թույլ է տալիս ուղիղ հաղորդակցություն ստեղծել ձեռնարկատերերի միջև: Վարչության ղեկավարը նշել է համագործակցության հնարավեր հեռանկարային ոլորտները, որոնք կարող են դառնալ ԵԱՏՄ և Թայլանդի միջև՝ գործարար շրջանակների մասնակցությամբ, երկխոսության զարգացման շարժիչ ուժը: Դրանք են թվայնացումը, արդյունաբերական համագործակցությունը և պարենային անվտանգությունը, տրանսպորտը և լոգիստիկան, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հատվածը՝ ներառյալ վճարումների կատարման հարցերը: Թաիլանդի Թագավորության առևտրի նախարարության միջազգային առևտրին աջակցության վարչության տնօրեն Սունանտա Քանգվալքուլքիջն իր հերթին դրական է գնահատել ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության հետ Թաիլանդի առևտրատնտեսական համագործակցության բարձր ներուժի իրականացման հնարավորությունը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շուկա մուտքի գործնական ընթացակարգերը, Միությունում առևտրային քաղաքականությունը և մաքսասակագնային կարգավորումը, արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում անդամ պետությունների և Թաիլանդի համագործակցության ներուժը: Թաիլանդի գործարար շրջանակների ներկայացուցիչները տեղեկատվություն են ներկայացրել ԵԱՏՄ շուկայում իրենց աշխատանքի դրական օրինակների մասին:
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են արհեստական բանականության ներուժը և վիճակագրությունում դրա կիրառման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտում արհեստական բանականության օգտագործումը կարող է լրացուցիչ խթան դառնալ ԵԱՏՄ վիճակագրական համակարգի թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի ամրապնդման համար: Այս կարծիքը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «ԵԱՏՄ վիճակագրություն 2030. արհեստական բանականության կիրառման ներուժը և հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում: «Վիճակագրական գործունեությունում արհեստական բանականության բարեհաջող ներդրման և հուսալի օգտագործման համար պահանջվում է հստակ ստանդարտների մշակում, թափանցիկության, տվյալների պաշտպանության և ազգային վիճակագրական ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների մշակման ապահովում», — նշել է Էլդար Ալիշերովը: Կլոր սեղանի մասնակիցները համաձայնել են, որ արհեստական բանականության հիման վրա վիճակագրական տեղեկատվության վերլուծության գործիքների ի հայտ գալը և զարգացումը պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պահանջմունքների փոփոխություններով պայմանավորված կարևորագույն միտումներից է: Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են կիրառվել վիճակագրական արտադրության բոլոր փուլերում՝ տվյալների հավաքագրումից մինչև պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածումը: «ԵԱՏՄ վիճակագրական համակարգի կայուն զարգացման արդիական միտում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրումն է, որը թույլ կտա ապահովել աշխատանքի արդյունավետության անհրաժեշտ մակարդակը առաջադրված խնդիրների տեղեկատվական և հաղորդակցական բարդության աճի բարձր տեմպերի պայմաններում», — ամփոփել է Էլդար Ալիշերովը: 
27 հունիսի 2025 ԵԱՏՄ և Նիկարագուա. շփումների ընդլայնման և առևտրատնտեսական երկխոսության ակտիվացման երկկողմ մտադրություն Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահներ՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Նիկարագուայի նախագահի ներդրումների, առևտրի և միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոյի հանդիպումը: «2024 թվականին ստորագրելով ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը, մենք մեր երկխոսությունը բերեցինք որակապես նոր մակարդակ: Մեր ընդհանուր նպատակն է դարձել առևտրատնտեսական համագործակցության ավելացման ու տարբերակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման համատեղ ջանքերի համակարգումը, ինչպես աջակցությունը ԵԱՏՄ և Նիկարագուայի գործարար շրջանակների ներկայացուցիչներին ուղիղ փոխգործակցություն հաստատելու գործում», — նշել է Էլդար Ալիշերովը: Համանախագահները տեղեկատվություն են փոխանակել 2024 թվականի վերջին համատեղ աշխատանքային խմբի նիստից հետո կողմերի կատարած աշխատանքի մասին՝ ընդգծելով ոլորտային երկխոսության զարգացման մեծ ներուժը: ԵՏՀ նախարարը նաև նշել է. «Համատեղ լուծելով առևտրատնտեսական համագործակցության ծավալների փոխշահավետ ավելացման խնդիրը, անհրաժեշտ է ավելի լավ ճանաչել միմյանց, վերացնել առևտրային հնարավորությունների և բիզնեսի վարման պայմանների մասին տեղեկատվության պակասը: Բիզնեսը մեր երկխոսության հիմնական շարժիչ ուժն ու շահառուն է»: Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն հայտնել է, որ այս համատեքստում է ընթանում Մոսկվայում համատեղ աշխատանքային խմբի նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակումը: Նա նաև նշել է, որ Նիկարագուան ուսումնասիրում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցը, սա վերահաստատում է Նիկարագուայի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ անդամ պետությունների և ԵՏՀ-ի հետ առևտրատնտեսական փոխգործակցության հետագա ակտիվացմամբ: Էլդար Ալիշերովը ի պատասխան պարզաբանել է նման կարգավիճակ ստանալու ընթացակարգային հարցերը: Աշխատանքային խմբի համանախագահներն արձանագրել են, որ հետագայում համատեղ աշխատանքային խմբին նպատակահարմար է կենտրոնանալ տեխնիկական կարգավորման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների հարցերի վրա: Հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և Նիկարագուայի աշխարհագրական հեռավորությունը՝ նպատակահարմար է ուշադրություն դարձնել այն հատվածների վրա, որոնք կապված չեն մեծ տրանսպորտային ծախսերի հետ, և թվայնացման զարգացմանն ու ծառայությունների տրամադրմանն ուղեկցող հարցերի վրա: ԵՏՀ-ի և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի հերթական լիաձևաչափ նիստը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին:
27 հունիսի 2025 Աշխատանքային միգրացիան ԵՏՀ-2025-ում համարել են կայուն տնտեսական աճի ռեսուրս Հունիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է «Աշխատանքային միգրացիան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռեսուրս. պայմանների ձևավորում ԵԱՏՄ շրջանակներում որակյալ և գիտական մասնագետների ներգրավման և զարգացման համար» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը: Նա պատմել է Եվրասիական տնտեսական միության երկրների գիտատեխնոլոգիական համագործակցության հեռանկարների մասին՝ այս կապակցությամբ նշելով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանցքային դերը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հիմքն է: ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ավելի արդյունավետ փոխգործակցության և ոլորտային նախաձեռնությունների իրականացման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակել է Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Միության երկրների հետագա աշխատանքը կառուցվում է «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին ընդունված հռչակագրի հիման վրա: Ներկայումս նախապատրաստվում է դրա իրականացման միջոցառումների պլանը: Հռչակագրում ամրագրված և գիտատեխնիկական ու նորարարական համագործակցությանն աջակցությանը ուղղված կարևոր միջոցների թվում է, ըստ Ալեքսեյ Վեդևի, արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում նորարարական մոտեցումների ներդրումը, էներգետիկայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և մի շարք այլ միջոցներ:
Ցուցադրել ավելին

Նյութեր ուղղության վերաբերյալ

23 Նոյեմբեր 2015 ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ​Самат Бикитаевич Алиев — д. т.н., профессор, академик Российской академии есте- ственных наук, заместитель директора Департамента развития предпринимательской деятельности Евразийской экономической комиссии. При участии С.Б. Алиева и под его непосредственным руководством разрабатываются проекты нормативно-право- вых актов Евразийской экономической комиссии и международные законопроекты в сфере интеллектуальной собственности по вопросам товарных знаков, коллектив- ного управления авторскими и смежными правами, единого таможенного реестра объектов интеллектуальной собственности, координации деятельности уполномо- ченных органов. Автор более 110 научных трудов, в том числе 20 монографий. Сфе- ра научной деятельности — реструктуризация угольной промышленности, развитие высшего образования, управление транснациональными корпорациями, стратегия развития интеллектуальной собственности, миграционные процессы.