Վլադիմիր Ալեքսեյի Սինկևիչը ծնվել է 1965 թվականին Վիտեբսկի մարզի Սենո քաղաքում (Բելառուսի Հանրապետություն):
1988 թվականին ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, 2011 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «սոցիալական ոլորտի պետական կառավարում» մասնագիտությամբ։
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1988 թվականին Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության Վիտեբսկի քաղաքային սանիտարահամաճարակաբանական կայանում (հետագայում՝ Վիտեբսկի հիգիենայի և համաճարակաբանության գոտիական կենտրոն)՝ որպես բժիշկ-համաճարակաբան։ Այնուհետև աշխատել է այդ հաստատությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ 2005-2010 թվականներին՝ Վիտեբսկի գլխավոր պետական սանիտարական բժիշկ, «Վիտեբսկի հիգիենայի և համաճարակաբանության գոտիական կենտրոն» ՊՀ գլխավոր բժիշկ։
2010-2024 թվականներին՝ Վիտեբսկի մարզի գլխավոր պետական սանիտարական բժիշկ, «Վիտեբսկի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության մարզային կենտրոն» ՊՀ գլխավոր բժիշկ:
2024 թվականի հոկտեմբերի 28-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրենի պաշտոնում։