Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի

Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Կենսագրություն

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 13-ին Նիժնի Նովգորոդի մարզի Բոր քաղաքում։

Անդրեյ Սլեփնևն ավարտել է Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվ. պետական համալսարանը «կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանը «իրավաբանություն» մասնագիտությամբ։

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է ապահովագրության ոլորտում, որտեղ մի քանի տարում ճանապարհ է անցել Ռուսաստանի ավտոապահովագրողների միության նախագծի ղեկավարից մինչև գլխավոր տնօրեն։

2003-2005 թվականներին՝ «Ռուսաստանի գործատուների միավորումների համակարգման խորհրդի» Միության գլխավոր տնօրենի տեղակալ։

2005-2007 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գերակա ազգային նախագծերի ուղեկցման վարչության ղեկավար։

2007 թվականին ստանձնել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության փոխնախարարի, 2009 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը։

2012 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հունվար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար։

2016 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի ապրիլ զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի օգնականի, Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագծային գործունեության վարչության տնօրենի պաշտոնները:

2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի փետրվար՝ «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԸ գլխավոր տնօրեն։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2020 թվականի մարտի 3-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից կրկին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար։