Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6986

28 հուլիսի 2025 Գեորգի Արզումանյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Մոսկվայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնության կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում արտադրությունների տեխնոլոգիական արդիականացման ընդլայնման համար ֆինանսական աջակցության հնարավորությունների մասին բիզնեսին՝ գործարար միավորումների հետ համատեղ հասցեական իրազեկումը կարևոր խնդիր է», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կլոր սեղանի ընթացքում արդյունաբերության ոլորտի նախագծերի ֆինանսավորման պայմանների մասին խոսել են «Բանկ ԴՕՄ.ՌՖ» ԲԸ-ի, «ՄՍՊ Բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսին աջակցելու միջոցների մասին՝ «Կորպորացիա «ՄՍՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը, արտահանող արտադրողներին աջակցելու միջոցների մասին՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի ընկերության խմբի և «Մոսկվայի աևտահանման կենտրոն» ԻՈԱԿ ներկայացուցիչները:
25 հուլիսի 2025 Արդիականացվել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալի էջում տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների նորացված գրանցամատյանը: Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է 271 սահմանափակող միջոց, որը կարող է հանդես գալ որպես ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերների և այնպիսի երկրների կողմից կիրառվելիք արգելք արտաքին առևտրում, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համաձայնագրեր կամ բանակցություններ են վարվում դրանց կնքման շուրջ: Ընդ որում, Իրանի սահմանափակող միջոցը, որը սահմանում է երրորդ երկրներից հրուշակեցենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է: Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը պարտավորություն են ստանձնել չսահմանել և չպահպանել ապրանքների ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ, այդ թվում՝ քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների և այլ միջոցների ձևով: Սերբիայի մասով նույնականացվել է ԵԱՏՄ դեղամիջոցների մուտքի թույլտվությանն առնչվող տեխնիկական արգելք, որը կապված է գրանցման համար ԵՄ-ի GMP հավաստագրի տրամադրման պահանջի առկայության հետ: Ուզբեկստանի սահմանափակող միջոցների ցանկը լրացվել է կենցաղային տեխնիկայի ներմուծման համապատասխանության ուզբեկական հավաստագրի ստացման ոչ թափանցիկ և երկարատև ընթացակարգով: Երրորդ երկրների հետ առևտում սահմանափակող միջոցների մշտադիտարկման և սահմանափակման ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան: Դրա իրականացման համար 2018 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը: Մշտադիտարկումն ուղղված է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ երկրների սահմանափակող միջոցների վերացման ուղիների հայտնաբերման և որոնման հարցերով համակարգային աշխատանքի իրականացմանը:
24 հուլիսի 2025 ԵՏՀ-ի Ինտեգրացիայի զարգացման վարչության փոխտնօրեն է նշանակվել Դիաս Տոկանը Դիաս Երբոլուլի Տոկանը ծնվել է 1994 թվականին Ալմաթի քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն): 2016 թվականին ավարտել է «Նարխոզ» համալսարանը «մենեջմենթ» մասնագիտությամբ, 2018 թվականին՝ «Միրաս» համալսարանը «իրավաբանություն» մասնագիտությամբ: 2018-2022 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարությունում և առևտրի և ինտեգրման նախարարությունում որպես փորձագետ և գլխավոր փորձագետ՝ մասնագիտանալով տնտեսական ինտեգրման հարցերում: 2022-2025 թվականներին զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության զարգացման վարչության ղեկավարի պաշտոնը: Պետական ծառայության տարիների ընթացքում ստացել է միջազգային և գերատեսչական պարգևներ:
24 հուլիսի 2025 ԵՏՀ-ն Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովում ներկայացրել է արդյունաբերական համագործակցության հնարավորությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը հուլիսի 22-ին Դուշանբեում ելույթ է ունեցել Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովի «Միջազգային կազմակերպությունների դերը եվրասիական համագործակցության զարգացման գործում: Կենտրոնական Ասիան՝ փոխգործակցության նոր ձևաչափերի տարածաշրջան» պանելային նստաշրջանում: Նիկոլայ Կուշնարևն իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առանցքային ասպեկտները և հնարավոր հեռանկարները և դրանցում Կենտրոնական Ասիայի պետությունների դերը: ԵՏՀ վարչության ղեկավարը շեշտել է, որ ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների կայուն երկարաժամկետ զարգացման ապահովման համար անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այնպիսի առանցքային ժամանակակից ոլորտներում տեխնոլոգիական ճեղքմանը, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը և ռոբոտատեխնիկան, մշակելով և ներդնելով նորարարական լուծումներ, որոնք հիմք կստեղծեն նոր տեխնոլոգիական ձևաչափերի անցնելու համար: «Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն զգալի ռեսուրսային ներուժ և բնորոշվում են արտադրական հզորությունների դինամիկ աճով: Այստեղ լավ հնարավորություն է ստեղծվում ԵԱՏՄ տարածքում համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը երկրների մասնակցության, ինչպես նաև հնարավորություններ եվրասիական ներդրումների և նոր տեխնոլոգիական գործընկերության համար», - ընդգծել է Նիկոլայ Կուշնարևը:
22 հուլիսի 2025 ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն է նշանակվել Կուատ Ռախիմովը Կուատ Ժենիսի Ռախիմովը ծնվել է 1970 թվականին Կոկչետավի մարզի Քըզըլթու ավանում (Ղազախստան): 1996 թվականին ավարտել է Կոկշետաուի Շ.Շ. Ուալիխանովի անվան համալսարանը, 2001 թվականին՝ Կոկշետաուի տնտեսագիտության և մենեջմենթի ինստիտուտը: 1998-2020 թվականներին տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններում, դրանց թվում՝ Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային ընթացակարգերի մեթոդաբանության վարչության ղեկավար, Վերահսկողության դեպարտամենտի տարանցման վարչության ղեկավար, Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն, Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործառնությունների վարչարարության դեպարտամենտի տնօրեն: 2020 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ: 2025 թվականի հուլիսի 18-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։
Ցուցադրել ավելին