Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 3

17 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը քննարկել են ԱԱՀ ոլորտի արդիական հարցեր Հոկտեմբերի 17-ին «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքների հիման վրա կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ: Նախարարները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի մասով ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման ընթացքը: Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի՝ նոյեմբերի 13-ին Մինսկում կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցեր: Կողմերն անդրադարձել են անդամ պետությունների ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորման մոտեցումներին: «Այս ֆինանսական գործիքի ներդրումը կարևոր գործնական քայլ է ԱԱՀ ոլորտի համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս գործարկել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել կողմերի տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները, տնտեսական գործունեության շահավետ տնտեսական պայմանները», — նշել է Գոհար Բարսեղյանը: Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի զարգացմանն ուղղված փոխգործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026 թվականին ԵԱՏՄ պետությունների ԱԱՀ ինտեգրման և նորարարական զարգացման հեռանկարների քննարկման համար Եվրասիական ագորարդյունաբերական կոնգրես անցկացնելու մասին:
17 հոկտեմբերի 2025 Մոսկվայում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային պետական գնումների զարգացումը Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Պետական (մունիցիպալ) գնումները ԵԱՏՄ-ում» թեմայով միջազգային խորհրդաժողովում քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային պետական գնումների՝ որպես տվյալ ոլորտի կարգավորման սկզբունքներից մեկի զարգացումը: Միջոցառմանը քննարկվել են թվայնացման հիման վրա պետական գնումների ոլորտում մրցակցության զարգացման, աճուրդների մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարման, բանկային ուղեկցման և կադրերի պատրաստման մակարդակի բարձրացման ասպեկտները: Հատուկ ուշադրություն են դարձրել ազգային սերվիսների անդրսահմանային հասանելիության խնդրահարույց հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ շրջանակներում պետգնումների շուկայում առկա միտումների մասին: Առանձին անդրադարձել է պետգնումների ոլորտի կարգավորման՝ Միության մասին պայմանագրով սահմանված նպատակների և սկզբունքների իրականացմանը: ԵՏՀ նախարարն ուշադրություն է դարձրել ոչ մրցակցային պետգնումների հատվածի գործունեությանը, որում ներկայունս ակտիվորեն ներդրվում են մրցակցային մեխանիզմներ: «Սա պայմաններ է ստեղծում պետական կարիքների համար ապրանքների անդրսահմանային մատակարարումների ավելացման համար: ԵԱՏՄ մի շարք երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, օգտագործվում են «էլեկտրոնային խանութից» գնումները, կիրառվում «էլեկտրոնային կատալոգները», որոնք պարունակում են ապրանքների ստանդարտացված բնութագրերը», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը պարզաբանել է, որ ԵԱՏՄ իրավունքով գնումների նման եղանակներ դեռևս նախատեսված չեն: Սակայն դրանց կիրառումն ակտիվորեն քննարկվում է փորձագետների կողմից: Անդամ պետությունների շահերից է բխում միասնական կարգավորման հիման վրա նորամուծությունների ներդրման համակարգվածության ապահովումը: Խորհրդաժողովն անցկացրել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը՝ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՉԺՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանի վարչության փոխտնօրեն Չան Յոնը:
17 հոկտեմբերի 2025 Ուզբեկստանի բորսայական գործունեության փորձն օգտագործվելու է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկան կառուցելիս Եվրասիական տնտեսաան հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն Ոզբեկստանի Հանրապետության կատարած այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Ուզբեկստանի հանրապետական ապրանքահումքային բորսայի վարչության փոխնախագահ Նաբիհոն Սամատովի հետ: Հանդիպման ընթացքում Մաքսիմ Երմոլովիչը խոսել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից անդամ պետությունների հետ համատեղ կատարվող աշխատանքի մասին: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում բորսայական առևտրի ոլորտում փոխգործակցության և լավագույն փորձի փոխանակման հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուզբեկական կողմի ներկայացուցիչների կողմից Բորսայական կոմիտեին մասնակցելու մասին, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ և դիտորդներ Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Ուզբեկստանի ապրանքահումքային բորսայի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրելը, ինչպես նաև բորսայական մոդելի գործունեության նրանց փորձի օգտագործումը խթան կհաղորդի ԵԱՏՄ-ում ընդհանուր բորսայական շուկայի սկզբունքների ձևավորման սկզբնական փուլին», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: