Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7186
25 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն աշխատում է Միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը: Քննարկվել են տեխնիկական կարգավորման մասին, մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների մասին, գնումների կարգավորման կարգի մասին արձանագրություններում կատարվելիք փոփոխությունները: Մշակվել են դրանց հետ հետագա աշխատանքի տարբերակներ: ԵԱՏՄ երկրներում կադրային փոփոխությունների կապակցությամբ նաև արդիականացվել է համատեղ աշխատանքային խմբի կազմը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի 4-րդ եռամսյակում: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է 2016 թվականին պայմանագրի փոփոխությունների մասին Միության պետությունների և Հանձնաժողովի առաջարկների քննարկման, դրա դրույթների բարելավման վերաբերյալ նախաձեռնությունների մշակման և դրա փոփոխության մասին միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման համար: Աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստվել են մի շարք արձանագրություններ Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ «1-ին Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2021 թ. հուլիսի 15-ին. «2-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. փետրվարի 12-ին. «3-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. ապրիլի 25-ին. «4-րդ Մեծ» արձանագրությունը, ստորագրվել է 2025 թ. հուլիսի 28-ին, ներկայումս վավերացման փուլում է Միության անդամ պետություններում:  
25 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ երկրների և Իրանի մարկետփլեյսերի համագործակցության ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային առևտրի հարթակների միջև հնարավոր համագործակցությունը: Հանդիպման մասնակիցները՝ կողմերի խոշորագույն մարկետփլեյսերի ներկայացուցիչները, նշել են, որ էլեկտրոնային առևտուրն այսօր միջերկրային ապրանքաշրջանառության աճի կարևոր շարժիչ ուժն է, վերահաստատել հետաքրքրվածությունը համացանցային առևտրի շրջանակներում գործընկերության իրականացման հարցում, քննարկել փոխգործակցության հնարավոր ձևաչափերը և ուղղությունները և տեխնոլոգիական ինտեգրման ներուժը: «ԵԱՏՄ պետությունները և Իրանը զգալի ներուժ ունեն էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության զարգացման համար՝ հաշվի առնելով, որ երկրներում դրա շրջանառությունն տարեց տարի սրընթաց աճ է գրանցում: Այս ոլորտում բիզնեսի փոխգործակցությունը կնպաստի առևտրի անխոչընդոտ տարածքի ձևավորմանը», — ընդգծել ՝ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովը: Խորհրդակցություններն անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ազատ առևտրի մասին 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի միջոցառումների կիրարկման շրջանակներում:
24 սեպտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Թվային անհավասարությունը եվրասիական ինտեգրման համար զսպող գործոններից մեկն է»
  Նման կարծիք է հայտնել ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջանը» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «Խելացի տրանսպորտային համակարգերի արդյունավետությունը» թեմայով լիագումար քննարկմանը: Իր ելույթում նախարարը տեղեկացրել է տրանսպորտային գործունեության թվայնացման ոլորտում եվրասիական ինտեգրման առանցքային ուղղություններով գործունեության արդյունքների մասին: Արզիբեկ Կոժոշևն առանձին նշել է, որ «անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել ազգային խելացի տրանսպորտային համակարգերը, այլև մտածել, թե ինչպես են դրանք փոխգործակցելու օպերատորների պատասխանատվության անցման գոտիներում»: Համաժողովի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի բլոկի և «Տրանսպորտի Թվային Դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության միջև փոխգործակցության միջոցառումների պլանը: 2026-2027 թվականի համար նախատեսված այս փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտի թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ խելացի տրանսպորտային համակարգերի ոլորտի արդիական հարցերին առնչվող համատեղ միջոցառումների և խորհրդակցությունների անցկացում, ինչպես նաև փորձի փոխանակում, վիճակագրական տվյալների փոխանակում, ինչպես նաև վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։ Բացի այդ, համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է ցուցահանդեսային էքսպոզիցիայի պաշտոնական շրջայցին, որտեղ ներկայացված են ԽՏՀ և ավտոմոբիլային ճանապարհների թվային ենթակառուցվածքի ոլորտի առաջադեմ լուծումներ։ «Մեր երկրներում կուտակվել է որոշակի փորձ, խելացի լուծումներ են ներդրվել և կիրառվում: Անհրաժեշտ է դրանցով կիսվել և ընդլայնել օգտագործման աշխարհագրությունը», — ամփոփել է Արզիբեկ Կոժոշևը:  
23 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է Աբու Դաբիի Միջազգային ֆինանսական կենտրոնի նախագահ Ահմեդ Ջասիմու Ալ Զաաբիի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի Միջազգային ֆինանսական կենտրոնի (ADGM) նախագահ Ահմեդ Ջասիմու Ալ Զաաբիի հետ:
23 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ-ի ներուժերի զուգակցումը կբազմապատկի փոխշահավետ համագործակցության արդյունքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ Հալեդ իբն Մուհամեդ բին Զաիդ Ալ Նահայանի հետ:
23 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել են Աբու Դաբիի կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ:
Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների և ԱՄԷ-ի համագործակցության հեռանկարները: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Կոլեգիան ԵԱՏՄ երկրների հետ համատեղ աշխատում է Digital Union հայեցակարգի զարգացման ուղղությամբ, որը կպահպանի երկրների թվային ինքնիշխանությունը և կապահովի լավագույն տեխնոլոգիական լուծումների համաժամանակեցումը և համատեղելիությունը: Այս կապակցությամբ ԱՄԷ-ի հետ գործնական փորձի փոխանակումը շատ կարևոր է, հատկապես տնտեսական համագործակցության նոև ձևաչափի համատեքստում», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել թվային տեխնոլոգիաների և տեղեկատվահաղորդակացական համակարգերի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
23 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ-ում մեկնարկում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փոխադրումների հետագծման համար
  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման ներդրման մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: «Համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և օգտագործվող տրանսպորտի տեսակները: Իրագործումը բաժանված է երեք փուլի, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 1.5 տարի», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Առաջին փուլում 2026 թվականի փետրվարի 11-ից նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են՝ - պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում. - առանձին կատեգորիաների ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, տեխնիկայի նկատմամբ, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան: - նիկոտին պարունակող արտադրանքի, նիկոտինի հումքի նկատմամբ, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանքի 2404, 2939 79 000 0 և 2939 80 000 0 դիրքերով, և որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և արտահանվում ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: 2026 թվականի փետրվարի 11-ից ուժը կորցնելու է Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի N 63 որոշումը, որը նախատեսում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող ծխախոտային արտադրանքի և սպիրտի համար, որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը դրանց փոխադրման նպատակով: Նշված ապրանքների փոխադրումները հետագծվելու են Համաձայնագրին համապատասխան: Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին:
23 սեպտեմբերի 2025
ԵՏՀ կոլեգիան հավանություն է տվել սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքի արդյունքներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2024 թվականի ծրագրի կատարման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցին:
Ցուցադրել ավելին