Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7093
10 հունիսի 2025
ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է հինգ տարի ժամկետով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Ուկրաինայից ծագող ցինկապատ գլանվածքի հակագնագցման տուրքի գործողությունը մինչև 2030 թվականի հունիսի 9-ը ներառյալ։ «Որոշումն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից սկսված կրկնակի հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա, որը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության երկրների գլանվածք արտադրողների դիմումի հիման վրա կիրառված միջոցի գործողության ժամկետը լրանալով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Դիմումը ներկայացրել են «Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն, «Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն և «Սևերստալ» ՀԲԸ-ն։ ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է ԵՏՀ Կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 209 որոշմանը համապատասխան։ ՉԺՀ-ից գլանվածքի նկատմամբ տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 12.69%-ից 17%՝ կախված արտադրողի, իսկ Ուկրաինայից գլանվածքինը՝ մաքսային արժեքի 23.9%-ը: N 209 որոշմամբ նաև հավանություն է տրվել Չինաստանի մի շարք ընկերությունների գնային պարտավորություններին։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է կրկնակի հետաքննության անցկացման ժամկետով։
10 հունիսի 2025
Օլգա Պրուդնիկովան նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն
Օլգա Ֆիլիպի Պրուդնիկովան ծնվել է Մոգիլյովում (Բելառուսի Հանրապետություն): 1989 թվականին ավարտել է Բելառուս-Ռուսական համալսարանը (ինժեներ-ֆիզիկոս), 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Բելառուսի իրավաբանական ինստիտուտը՝ «Իրավագիտություն» (իրավաբան) մասնագիտությամբ, 2010 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Տնտեսագիտություն և կառավարում արդյունաբերական ձեռնարկությունում» մասնագիտությամբ, և 2024 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ։ Իր աշխատանքային կարիերան սկսել է 1989 թվականին «Մոգիլյովէներգո» ՀՈՒՁ-ում, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ 2010-ից 2013 թվականներին աշխատել է «ՕԴՈՒ» ՀՈՒՁ-ում։ 2013-ից 2017 թվականներին աշխատել է որպես «Բելէներգո» էլեկտրաէներգետիկայի պետական ձեռնարկատիրական միավորման արտադրատեխնիկական վարչության պետ: 2017 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ։ 2025 թվականի հունիսի 2-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն։
10 հունիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն մշակում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցություն ապահովման մեխանիզմներ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի գլխավորությամբ, մասնակցել է Մոսկվայում կայացած «Հակամենաշնորհային համաժողով-2025»-ին, որը կազմակերպվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության և Հակամենաշնորհային փորձագետների ընկերակցության կողմից։ Լիագումար նստաշրջանում Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է ԵՏՀ-ի հիմնական նվաճումները մրցակցության ոլորտում, Եվրասիական տնտեսական միության մրցակցային իրավունքի առանցքային փոփոխությունները, Հանձնաժողովի կողմից կատարված շուկայի հատվածային հետազոտությունների առանձին ասպեկտներ։ Քննարկվել է բլոկի փոխգործակցությունը ազգային մրցակցային գերատեսչությունների հետ, մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի աշխատանքի հեռանկարային ուղղությունները։ «Մրցակցության բլոկը շատ է կարևորում մասնագիտական համայնքի հետ փոխգործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և մրցակցային քաղաքականության արդիական հարցերի քննարկմանը։ «Այս ամենը նպաստում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցության ապահովման արդյունավետ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։ Մաքսիմ Երմոլովիչը շեշտել է, որ ԵՏՀ-ն այսօր ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային միջավայրը պահպանելու համար. ձևավորվել է իրավակիրառ պրակտիկա, մրցակցային իրավունքն շարունակաբար կատարելագործվում է։ «Մենք աշխատում ենք Հանձնաժողովի ներկայությունը անդրսահմանային շուկաներում ընդլայնելու, ինչպես նաև դրանցում մրցակցության սկզբունքների ու կանոնների մասին տնտեսավարող սուբյեկտների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ», — նշել է ԵՏՀ նախարարը։
06 հունիսի 2025
Չինարա Մամբետալիևան մասնակցել է «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» խորհրդաժողովին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան Մոսկվայում կայացած «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ներկայացրել է դեղերի շրջանառության կարգավորման կատարելագործման, գրանցման արդյունավետության բարձրացման և բուժառուների համար որակյալ դեղամիջոցների հասանելիության ապահովման առանցքային հարցեր: ԵՏՀ ներկայացուցիչը լիագումար նստածրջանում ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով զեկույց։ Մասնավորապես, նա խոսել է միասնական մոտեցումների հիման վրա դեղերի գրանցմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման գործընթացների խորացման, գրանցման ընթացակարգերի և փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմների ընդլայնման, անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության համար ենթակառուցվածքի զարգացման, դեղամիջոցների թափանցիկության և հետագծելիության ապահովման մասին:
05 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Հունիսի 5-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության հեռանկարները: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների առանցքային արտաքին տնտեսական գործընկերներից է: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բացության և ռազմավարական փոխգործակցության սկզբունքների վրա», — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: 2019 թվականին Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է և հասել 280 մլրդ դոլարի: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են տնտեսության մի շարք առաջնահերթ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման ցանկությունը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՉԺՀ-ի պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մինսկում 2025 թվականի հունիսի 26-27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի աշխատանքներին: Չժան Հանհուեյն իր հերթին հրավիրել է Բակիտժան Սագինտաևին Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակին նվիրված շքահանդեսին: Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, ստորագրվել է 2018 թվականին Աստանայում:
05 հունիսի 2025
ԵՏՀ-ն տեսնում են Իրավասությունների եվրասիական մետաղագործական կենտրոնի ստեղծման գործում ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության ընդլայնման հեռանկարներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլաև Կուշնարևը Ի.Պ. Բարդինի անվ. ՑՆԻԻՉերՄետ-ի ղեկավարության հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության տարածքում մետաղագործության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացումը: Զրուցակիցները քննարկել են սև մետաղագործության տեխնոլոգիական զարգացման ոլորտում արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունները, արտադրության յուրացումը և արդյունաբերության տարբեր ոլորտների (գյուղմեքենաշինության, ավտոմոբիլաշինության, երկաթուղային մեքենաշինության, ածխաջրածնային հումքի, խողովակների, մեծ ռեսուրս ունեցող առանցքակալների փոխադրման) համար նոր տեսակի մաշակայուն պողպատների կիրառումը, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների հետ ոլորտային համագործակցության ընդլայնման հարցեր: ԵԱՏՄ արդյունաբերությունում կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման ԵՏՀ նոր մեխանիզմը կարող է արդյունավետորեն օգտագործվել Միության երկրներում նոր մետաղագործական արտադրություններ ստեղծելիս և առկա հզորություններ արդիականացնելիս», — նշել է Նիկոլայ Կուշնարևը: «Ի.Պ. Բարդինի անվ. ՑՆԻԻՉերՄետ» ԴՊՈՒՁ ՊԳԿ-ն մետաղագիտության, մետաղագործական տեխնոլոգիայի և մետաղների ֆիզիկայի ոլորտում մշակումներ իրականացնող գիտահետազոտական ինստիտուտ է:
05 հունիսի 2025
ԵՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը շարունակել են երկխոսությունը միջազգային առևտրային իրավունքի շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ համատեղ երկրորդ վեբինարն է անցկացրել, որը նվիրված էր միջազգային առևտրային իրավունքի արդիական հարցերին. սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի փորձագետները ներկայացրել են մի շարք ուղղություններով կատարված առանցքային մշակումներ: Դրանց թվում են անվճարունակության (սնանկության) մասին օրենսդրությունը, միջազգային միջնորդությունն ու արբիտրաժը, ինչպես նաև ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխումը: ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Թումյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության սրընթաց փոխակերպման պայմաններում միջազգային իրավունքը էլ ավելի կարևոր դեր է կատարում: «ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև երկխոսությունն ուղղված է փոխգործակցության զարգացմանը, թույլ է տալիս ծանոթանալ այս ոլորտում առաջատար միջազգային փորձին: Մենք շատ արժեքավոր ենք համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերի կատարելագործման շուրջ համատեղ աշխատանքներում փորձի փոխանակումը», — նշել է Լուսինե Թումյանը: Հանձնաժողովի ներկայացուցիչը կարևորել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ ԵԱՏՄ պետությունների ակտիվ երկխոսությունը, որը, նրա կարծիքով, երկրներին թույլ է տալիս ոչ միայն տեղեկացված լինել արդիական միտումների և գլոբալ նախաձեռնությունների մասին, այլև մասնակցել միջազգային իրավական ստանդարտների ձևավորմանը: Կայացած քննարկումը մասնակիցներին թույլ տվեց ընդլայնել գիտելիքները ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մեխանիզմների և գործիքների մասին, քննարկել ԵԱՏՄ շրջանակներում միջազգային առևտրային իրավունքի կիրառման պրակտիկաները: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը (UNCITRAL) ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն է: Ստեղծվել է 1966 թվականին միջազգային առևտրի իրավունքի միասնականացմանը և ներդաշնակեցմանն աջակցելու համար: ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի ոլորտի հիմնական իրավաբանական մարմինն է: Այս տարվա մայիսի 26-ին կայացել է ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի առաջին համատեղ վեբինարը:
05 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում ԵԱՏՄ շրջանակներում դեղագործական շուկայի զարգազմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 5-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել AstraZeneca միջազգային կենսադեղագործական ընկերության փոխնախագահ Իսկրա Ռեյչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների շուկայի զարգացման մի շարք հարցեր: AstraZeneca ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքրքրված են ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիոն նախագծերի իրականացմանը մասնակցությամբ: AstraZeneca միջազգային կենսադեղագործական ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան հարյուր երկրում՝ ներառյալ ԵԱՏՄ բոլոր պետությունները:
Ցուցադրել ավելին