Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
29 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Astana International Forum շրջանակներում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Astana International Forum շրջանակներում: Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ բանակցությունների ընթացքում կարևորվել է անցումը ԵՏՀ-ի և ԹՊԿ-ի միջև համակարգային համագործակցությանը, երկու ինտեգրացիոն միավորումների գործունեության փորձի փոխանակումը: Թյուրքական ներդրումային հիմնադրամի նախագահ Բաղդադ Ամրեևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ձեռնարկությանն աջակցելու հարցեր: ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեիլ Մոհամեդ ալ-Մազրուիի հետ զրույցում անդրադարձել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը: Հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև փոխգործակցության հուշագրի գործնական իրականացման հարցեր են քննարկվել Բակիտժան Սագինտաևի և Ղազախստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Սայիդ Մուհամեդ ալ-Արիկիի հանդիպմանը: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար ներդրումային գործունեության հեռանկարների մասին կարծիքներ են փոխանակել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ: ԵԱՏՄ խորհրդի ամդամ՝ եվրասիական «հնգյակի» պետությունների փոխվարչապետերի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Միության ներսում «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրին համապատասխան համագործակցության գերակա ուղղությունները և երրորդ երկրների հետ տնտեսական երկխոսության զարգացումը:
29 մայիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը դիմել է ԱՊՀ ՀՏԽ ոլորտային մասնագիտական իրավասությանը նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է տրանսպորտի կայուն զարգացման համար մասնագիտական իրավասության պահանջներին նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Իր ելույթում ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ արհեստավարժությունը կարևոր դեր է կատարում ոլորտի զարգացման գործում, ընդ որում, իրավասությունների բարձր մակարդակը տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների անխափան աշխատանքի գրավականն է: «Տեխնոլոգիական գործընթացը նոր պահանջներ է ներկայացնում ամբողջ տրանսպորտային համակարգին, ակտիվորեն ընթանում է տրանսպորտային գործառնությունների տեխնոլոգիզացիան, ներդրվում են «խելացի» թվային և բանական լուծումներ: Միևնույն ժամանակ, բոլոր նախաձեռնություններում կարևոր է մնում տրանսպորտային համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովող մասնագետների դերը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներն աշխատում են եվրասիական տարածքում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման հաշվին հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: «Միջազգային գործընկերության շրջանակներում մասնագիտական իրավասության բարձրացումն ի վերջո նպաստում է երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսության աճին», — ընդգծել է նախարարը:
29 մայիսի 2025
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան քննարկել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու հարցեր
Մայիսի 28-ից 29-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային այցը Ինդոնեզիայի Հանրապետություն, որի ընթացքում քննարկվել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի համար հատուկ ուշադրություն պահանջող հարցեր: «Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքներին թույլ կտան անմաքս մուտք ստանալ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն շուկա՝ ավելի քան 280 միլիոն բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը՝ ամփոփելով Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերի նախարար-համակարգող Աիրլանգա Հարտարտոի հետ Ջակարտայում կայացած հանդիպման արդյունքները: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ առանձնաշնորհային առևտրային ռեժիմը թույլ կտա էապես բարձրացնել ԵԱՏՄ արտադրանքի մրցունակությունը Ինդոնեզիայի շուկայում, ինչն իր հերթին պայմաններ կստեղծի այս երկիր արտահանման աճի և տարբերակման համար: Հանդիպման արդյունքների հիման վրա կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները և նախանշել
29 մայիսի 2025
ԵՏՀ-ն նախապատրաստել է ԵԱՏՄ վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման վերաբերյալ առաջին հաշվետվությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են 2021-2025 թվականներին Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրի և Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման տարեկան արդյունքները: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման համակարգի վերաբերյալ 2024 թվականի հաշվետվությունը: Խորհրդատվական կոմիտեի անդամներն ընդգծել են այս աշխատանքի կարևորությունը և եզրակացրել, որ անհրաժեշտ է այն կատարել ամեն տարի: Նաև նշվել է, որ վիճակագրության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա զգալիորեն կրճատել հրապարակումների նախապատրաստման ժամկետները: Հաշվետվությունը նախապատրաստվել է Միության վիճտեղեկատվության որակի գնահատման ուղեցույցի պահանջներին համապատասխան, որը մշակվել է ԵՏՀ վիճակագրության վարչության կողմից միավորման պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ: Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին: Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Վիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտե» բաժնում:
29 մայիսի 2025
ԵՏՀ-ն ԷՍԿԱՏՕ-ին ներկայացրել է ԵԱՏՄ-ում լոգիստիկայի և առևտրի թվայնացման գործունեությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Բեգիջանովը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) Առևտրի, ներդրումների, ձեռնարկատիրության և բիզնես նորարարությունների կոմիտեի նիստում տեսաձևաչափով խոսել է Եվրասիական տնտեսական միության մասին՝ լոգիստիկայի և առևտրի թվայնացման խնդիրների իրականացման համատեքստում: Շնորհանդեսի ընթացքում Կոնստանտին Բեգիջանովը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային և առևտրային ոլորտների թվայնացման առանցքային ուղղությունները: Նա հատուկ անդրադարձել է էլեկտրոնային փաստաթղթերի ոլորտում առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը և նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել միջազգային փոխադրումների արդյունավետությունը: Այսպես, մինչև 2025 թվականը Միության երկրների երկաթուղային բեռնափոխադրողներն ապահովել են Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև իրավաբանորեն կարևոր փաստաթղթերի անցումը թվայինի: Բելառուսի և Ռուսաստանի միջև էլեկտրոնային փաստաթղթերով փոխադրումների բաժինը կազմում է 90%: Կոնստանտին Բեգիջանովը նշել է, որ լոգիստիկայի թվայնացումը նպաստում է ոչ միայն առևտրային գործառնությունների արագացմանը և պարզեցմանը, այլև բարձրացնում տրանսպորտային գործընթացների թափանցիկությունն ու հուսալիությունը:
29 մայիսի 2025
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵԱՏՄ-ի օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին սահմանված այս տոնը նշվում է ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման օրը: Առաջնորդվելով այս փաստաթղթով՝ անդամ պետություններն ու Հանձնաժողովն անցած տարիների ընթացքում մեծ աշխատանք են կատարել ինտեգրացիոն միավորման ձևավորման և զարգացման ուղղությամբ: «Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր նրա համատեղ ՀՆԱ-ն աճել է 18%-ով և կազմել 2.5 տրիլիոն դոլար: Տնտեսական աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են միջին համաշխարհային ցուցանիշները», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Միության շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է և 2024 թվականին հասել գրեթե 100 մլրդ դոլարի: Ընդ որում, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցել է 92%-ը: Երրորդ երկրների հետ առևտրի ծավալը աճել է 1.4 անգամ: Արդյունաբերական արտադրությունն ավելացել է 29%-ով. գյուղատնտեսականը՝ 26%-ով: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ արդեն այսօր Եվրասիական տնտեսական միությունը կարող է համարվել տնտեսական ձգողականության համաշխարհային նշանակության բևեռ: Այս նպատակով շարունակվում է ԵԱՏՄ փոխգործակցությունը տասնյակ երկրների և առանցքային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ: «Առևտրի, տրանսպորտալոգիստիկ երթուղիների նոր կոնֆիգուրացիան, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ բաշխումը ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի և ամբողջ ինտեգրացիոն միավորման տնտեսական աճի հիմքն է», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորական նամակներ ու հղել ԵԱՏՄ պետությունների առաջնորդներին ու կառավարությունների ղեկավարներին:
28 մայիսի 2025
Նուրժամալ Իլյասովա. «Մտավոր սեփականության համակարգի զարգացումը ԵԱՏՄ-ում նորարարական տնտեսության խթանման առանցքային գործոնն է»
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել և ներպետական համաձայնեցման ուղարկել մտավոր սեփականության ոլորտի երկու միջազգային պայմանագրի նախագիծ։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան հայտնել է «Մտավոր սեփականությունը ժամանակակից դարաշրջանում. մարտահրավերներ, պատասխաններ, զարգացում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որն անցկացվել է Ռուսաստանում եվրոպական բիզնեսի ընկերակցության հարթակում։ Նախագծերից մեկը Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագիրն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել Համացանցում կեղծ արտադրանքի տարածման դեմ պայքարի համադրելի միջոցների կիրառումը և իրավատիրոջը հնարավորություն կտա անվտանգ տեղադրել իր ստեղծագործությունները օրինական համացանցային ռեսուրսներում և համապատասխան եկամուտներ ստանալ։ Երկրորդ փաստաթուղթը ԵԱՏՄ երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն տվող ծառայության մասին համաձայնագիրն է, որի նպատակն է նշված օբյեկտների մասին արդիական տվյալների անվճար և արագ հասանելիության ապահովումը, ծախսերի նվազեցումը և օգնությունը իրավունքների խախտումների կանխման գործում։ ԵՏՀ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Հանձնաժողովի կողմից 2024 թվականին ԵԱՏՄ պետություններում մտավոր սեփականությա ոլորտի 2019-2023 թվականների վերլուծական ակնարկի նախապատրաստման մասին։ «Հինգ տարվա վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ԵԱՏՄ երկրների պետական կարգավորման իրականացվող քաղաքականությունը և մտավոր սեփականության ոլորտի լիազոր մարմինների գործունեությունը զգալիորեն կատարելագործվել են», — նշել է Նուրժամալ Իլյասովան։ Բացի այդ, Հանձնաժողովի ներկայացուցիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է 2023 թվականին ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վիճակի մասին։ Հանձնաժողովի համապատասխան տարեկան հաշվետվությունը տեղադրված է Միության պաշտոնական կայքում։ Գերակա ուղղությունների թվում Նուրժամալ Իլյասովան առանձնացրել է «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստման աշխատանքը։ «Մտավոր սեփականության համակարգի զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում նորարարական տնտեսության խթանման առանցքային գործոնն է։ Մենք ձգտում ենք պայմաններ ստեղծել հեղինակների և գյուտարարների իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև ապահովել ՄՍ օբյեկտների արդյունավետ օգտագործումը բիզնեսի և տեխնոլոգիաների զարգացման համար», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։ Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրողների հիմնական ներկայացուցչությունն է: 1995 թվականին ստեղծված ԵԲԸ-ն անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանում գործող ավելի քան 380 ընկերություն։ ԵԲԸ-ն ներառում է 65 կոմիտե և աշխատանքային խումբ, որոնք իրականացնում են բիզնեսի տարբեր ոլորտներում, ներառյալ մտավոր սեփականության, ոլորտը, հարցերի լայն շրջանակի լոբինգ:
27 մայիսի 2025
ԵՏՀ-ն ընդունել է Նավթագազային մեքենաշինության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման հանձնարարականը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» հանձնարարականին: Փաստաթուղթը ԵԱՏՄ երկրներին խորհուրդ է տալիս զարգացնել նավթագազային սարքավորումների արտադրությունը՝ հաշվի առնելով անդամ պետությունների կարիքները, փոխանակել պահանջված նավթագազային սարքավորումների մշակման և արտադրության փորձը, ինչպես նաև հաշվի առնել Միության շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի կիրառման հնարավորությունը: Նաև ձևավորվել է ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիոն նախագծերին մասնակցությամբ հետաքրքրված նավթագազային մեքենաշինության այն ձեռնարկությունների ցանկը, որը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքում: «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպառողների և արտադրողների միջև փոխշահավետ համագործակցության կառուցումը մասնակիցներին թույլ կտա ավելացնել մրցակցությունը և տարբերակել արտադրվող և մատակարարվող արտադրանքի տեսականին, ինչը դրական ազդեցություն կունենա մեր միավորման երկրների տնտեսության վրա», — նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
Ցուցադրել ավելին