Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
15 մայիսի 2025
Միխայիլ Չերեկաևը «Ռուսաստան — Իսլամական աշխարհ» համաժողովում խոսել է ազատ առևտրի մասին համաձայնագրերի շուրջ ԵՏՀ աշխատանքների մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևը մասնակցել է Բիզնեսի եվրասիական ընկերակցության կողմից Կազանում կազմակերպված «Ռուսաստան — Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Եվրասիական գործընկերություն. Միջտարածաշրջանային համագործակցության միջոցով տնտեսական աճի շարժիչ ուժեր» խորագրով նստաշրջանին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Հանձնաժողովի կողմից առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի Հանրապետության հետ վարվող բանակցությունների մասին: Միխայիլ Չերեկաևն առանձին անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաջող համագործակցությանը: «Մենք շատ ենք կարևորում գործարար շրջանակների հետ փոխգործակցության խորացումը: Սա կարևոր է ինչպես ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման վերաբերյալ նոր գործընկերների հետ բանակցությունների համար դիրքորոշման ձևավորման փուլում, այնպես էլ առկա խնդիրների կամ խոչընդոտների մասին տեղեկացնելու մասով արդեն գործող համաձայնագրերի կիրարկման ընթացքում», — նշել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրենը:
15 մայիսի 2025
Էլդար Ալիշերովը հանդիպել է Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի պատգամավորների հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավորների հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միությունում իր գործընկերների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցեր: Շեշտը դրվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների և «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման վրա: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը, որը նշել է, որ 2024 թվականին Ղրղզստանի տնտեսական աճի բարձր տեմպ է արձանագրել՝ 9%, որը մի քանի անգամ գերազանցում է միջին համաշխարհային մակարդակը (3.2%): Վերջինիս խոսքով՝ սա ազգային մակարդակով ձեռնարկված միջոցների և մակրոտնտեսական կառավարման որակի, ինչպես նաև տնտեսական զարգացման կայունության և հավասարակշռվածության բարձրացման արդյունք է: ԵՏՀ գնահատմամբ՝ տնտեսական աճը հիմնված էր բարձր ներդրումային ակտիվության և ստվերային տնտեսության մակարդակի նվազեցման վրա: Ապահովվել էր գնային կայունությունը. սպառողական գների աճը կազմել է 6.3%, ինչը համապատասխանում է գնաճի միջնաժամկետ նպատակային կողմնորոշիչին: Բարձրացել է բյուջետային և պարտքի կայունությունը. բյուջեն կատարվում էր պրոֆիցիտով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը էապես նվազել է: Ձեռնարկվող միջոցները թույլ են տալիս պահպանել դրական մակրոտնտեսական դինամիկան. սա հաստատվում է Ղրղզստանի սոցիալտնտեսական զարգացման 2025 թվականի 1-ին եռամսյակի մշտադիտարկման արդյունքներով, որն անցկացվել է Հանձնաժողովի կողմից:
14 մայիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան ավարտել են ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և սկսել են դրա ստորագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն անդամ պետություններին ներպետական ընթացակարգերի իրականացման համար: «Մոնղոլական կողմի հետ անցկացված լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա գործընկերոջ հետ միասին գործարկել ենք ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Փաստաթղթում ընդգրկվել է 367-ական ապրանքային ենքադիրք յուրաքանչյուր կողմից», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա հստակեցրել է, որ համաձայնագիրը ստորագրելուց և ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները կստանան առանձնաշնորհային մուտք Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքային դիրքերի մասով, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), մսամթերքը (խոզի միս, հավ), կաթնամթերքը (կաթի փոշի, յոգուրտներ, պանիր, կարագ), մեղրը, բուսական յուղերը (արևածաղկի և սոյայի), շաքարը, մետաղագործական արտադրանքը (ֆեռոհամահալվածքներ, շիկագլոցված գլանվածք, սառնագլոցված գլանվածք, ձողիկներ, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցները (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքը (պոլիմերներ, պլաստիկ սայլեր և մասեր), դողերը և այլն: «Մենք նաև ուրախ կլինենք ողջունել մոնղոլական ապրանքները մեր շուկայում, ներառյալ նրանց համար արտահանման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող առանցքային ապրանքները՝ մսամթերքը և կաթնամթերքը (ձիու միս, ԽԵԱ միս, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք, յոգուրտներ, պանիր և այլն), թեթև արդյունաբերության արտադրանքը (մասնավորապես՝ բուրդը, թելերը, ինչպես նաև պատրաստի տրիկոտաժե և տեքստիլ հագուստեղենը)», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Անդրեյ Սլեպնևը համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքումը շահավետ պայմաններ կստեղծի փոխադարձ առևտրի հետագա աճի համար և ընդհանուր առմամբ կնպաստի ԵԱՏՄ պետությունների և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
13 մայիսի 2025
ԵՏՀ-ն հանձնարարականներ է ընդունել խոզի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակներում ընդունել է խոզի մսի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման մի շարք հանձնարարականներ, որոնք նախապատրաստվել են Եվրասիական տնտեսական միության երկրների ագրպարենային ոլորտի այս հատվածների վերջին չորս տարվա վերլուծական ակնարկների հիման վրա։ Ընդունված փաստաթղթերի իրականացումը կնպաստի ընտրասերման և տոհմային աշխատանքների նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, խոզերի, մսային և կաթնատու ուղղության կովերի արտադրողականության հաշվառմանը, ընտրասերման ժամանակակից, այդ թվում` գենոմային տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանձնարարականները կնպաստեն մրցունակության բարձրացման և արտահանման ներուժի աճի համար գիտատեխնիկական և նորարարական ներուժն օգտագործելու նպատակով Միության շուկայի մասնակիցների միջև կոոպերացիային։ «Առաջարկվող համալիրմիջոցների իրականացումը թույլ կտա իրականացնել արտադրության կառուցվածքային և տեխնոլոգիական արդիականացում, կբարձրացնի ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, կնպաստի ԵԱՏՄ պետությունների պարենային անվտանգության ապահովմանը», — նշել է ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։
13 մայիսի 2025
ԵԱՏՄ երկրներում պատրաստվում են գիտական կոչումների փոխադարձ ճանաչմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանության է արժանացրել Գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության պետություններին ներպետական համաձայնեցման նպատակով: Համաձայնագիրը նախատեսում է Միության պետություններում շնորհված գիտական կոչումների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում դրանց տերերի համար ԵԱՏՄ այլ պետություններում մասնագիտական գիտական գործունեության իրականացման հասանելիությունն ապահովելու նպատակով: «Համաձայնագիրը լրացուցիչ խթաններ կստեղծի ԵԱՏՄ երկրներում գիտնականների աշխատանքի տեղավորման համար՝ նպաստելով գիտական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը: Համոզված եմ, որ այս գործիքը թույլ կտա ներգրավել տաղանդավոր մասնագետների և կխթանի մեր պետություններում նորարարությունների զարգացումը», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:
12 մայիսի 2025
ԵԱՏՄ-ում սկսել են իրականացնել e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծը
Մայիսի 12-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստի մասնակիցները քննարկել են փորձնական նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր, որոշել են փորձնական նախագծի իրականացման ժամկետներն ու կարգը։ Նախագիծը գործարկելու համար անդամ պետությունները պետք է սահմանեն e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրի միասնական ձևաչափը, լուծեն անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ընթացքում e-CMR էլեկտրոնային տեղեկությունների իրավական նշանակության ճանաչման հարցը և սահմանեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահված երրորդ կողմի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը։ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն միջազգային ճանապարհային փոխադրումների դեպքում իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու արագությունը, այլև մի շարք ինտեգրացիոն ուղղությունների լիարժեք իրականացման հաջողությունը, ինչպիսիք են հետագծելիության մեխանիզմի ներդրումը և թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծումը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նիստին մասնակցել են անդամ պետությունների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, ոլորտային միավորումների, գիտական կազմակերպությունների, գործարար համայնքների, ինչպես նաև վստահված երրորդ կողմի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի սեպտեմբերին։ Փորձնական նախագծի հիմնական նպատակն է տարբեր պետությունների սուբյեկտների միջև թվային ստորագրություն և «վստահված երրորդ կողմի» մեխանիզմների օգտագործմամբ իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական մշակման ապահովումը: Փորձնական նախագծի իրականացումը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը:
09 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Հաղթանակի շքերթին
Մայիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը այցելել է Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած շքերթը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Շքերթի ավարտին տեղի է ունեցել Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկների ավանդական խոնարհումը։
09 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Այսօր՝ մայիսի 9-ին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում ճակատում և թիկունքում ուս-ուսի կանգնած մեր ժողովուրդների անմահ սխրանքին, — նշել է Բակիտժան Սագինտաևը։ — Մեր ընդհանուր պարտքն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նրանց հերոսական սխրանքների հիշատակը։ Հաղթանակի հոգևոր, բարոյական նշանակությունը հավերժ մեծ կմնա»։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակներ է հղել ԵԱՏՄ երկրների նախագահներին և վարչապետերին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը բոլորին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։
Ցուցադրել ավելին