Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7093
09 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Հաղթանակի շքերթին
Մայիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը այցելել է Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած շքերթը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Շքերթի ավարտին տեղի է ունեցել Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկների ավանդական խոնարհումը։
09 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Այսօր՝ մայիսի 9-ին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում ճակատում և թիկունքում ուս-ուսի կանգնած մեր ժողովուրդների անմահ սխրանքին, — նշել է Բակիտժան Սագինտաևը։ — Մեր ընդհանուր պարտքն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նրանց հերոսական սխրանքների հիշատակը։ Հաղթանակի հոգևոր, բարոյական նշանակությունը հավերժ մեծ կմնա»։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակներ է հղել ԵԱՏՄ երկրների նախագահներին և վարչապետերին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը բոլորին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։
07 մայիսի 2025
ԵԱՏՄ-ն Հորդանանին, Լիբանանին և Սամոային վերադարձնում է սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր երկրների կարգավիճակը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր հանդիսացող զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ցանկերում։ Խոսքն այն պետությունների ցանկի արդիականացման մասին է, որոնց ԵԱՏՄ-ն միակողմանի կարգով սակագնային առանձնաշնորհումներ է տրամադրում մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման տեսքով։ Ընդունված որոշումը հիմնված է տնտեսական ցուցանիշների փոփոխությունների վերլուծության վրա և նախատեսում է Հորդանանի, Լիբանանի և Սամոայի ներառումը ԵԱՏՄ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր զարգացող երկրների կատեգորիայում (մինչև 2021 թվականը նրանք արդեն միութենական համակարգի շահառուներ էին): Բացի այդ, հաշվի առնելով ըստ եկամտի մակարդակի երկրների դասակարգման մասին թարմացված տեղեկատվությունը, որը նախապատրաստվել է Համաշխարհային բանկի կողմից, որոշվել է համակարգի օգտատերերի ցանկից հանել Մարշալյան կղզիների Հանրապետությունը և Էլ Սալվադորի Հանրապետությունը, ինչպես նաև վերանայել Բութանի Թագավորության և Սան Տոմեի և Փրինսիպիի Ժողովրդավարական Հանրապետության առանձնաշնորհային կարգավիճակը՝ ամենաքիչ զարգացածի փոխարեն դասակարգելով որպես զարգացող երկրներ։ «Այսօրվա որոշումը ԵՏՀ-ի կողմից Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կառավարման հետևողական աշխատանքի շարունակությունն է և կնպաստի զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների տնտեսական աճի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից նրանց հետ առևտրի հետագա զարգացմանը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Արտաքին առևտրային գործունեության իրականացման փոփոխվող պայմաններին տնտեսական օպերատորների հարմարեցման նպատակով ԵՏՀ խորհրդի որոշմամբ նախատեսված են համապատասխան անցումային շրջաններ։ ԵԱՏՄ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգն ուղղված է ամենաքիչ զարգացած և զարգացող երկրների տնտեսական աճը խթանելուն։ Դրա կիրառման պայմանների և կարգի վերաբերյալ հիմնադրույթը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի N 47 որոշմամբ։ ԵԱՏՄ-ի սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր երկրների ցանկերը հաստատվել են Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշմամբ։ Զարգացող կամ ամենաքիչ զարգացած երկրներից ծագող ապրանքների ցանկը, որոնց համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N 8 որոշմամբ:
05 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին և Ղրղզստանի ամբողջ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սահմանադրությունը պետականության ամուր հիմքն է, Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման հուսալի երաշխավորը, — ասվում է շնորհավորական նամակում։ — Հենց Սահմանադրության շնորհիվ է, որ Ղրղզստանի ժողովուրդը վստահորեն առաջ է շարժվում՝ ամրապնդելով ազգի միասնությունը, ապահովում է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը»։ Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին մաղթել է տնտեսական բարգավաճում և բարեկեցություն։
29 ապրիլի 2025
ԲՐԻԿՍ-ի վեց պետություններ հայտեր են ներկայացրել «Կանաչ Եվրասիա» երրորդ կլիմայական մրցույթին մասնակցելու համար
Ապրիլի 30-ին ավարտվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մինչ օրս փաստաթղթեր են ստացվել Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ երկրներից, ինչպես նաև ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային առևտրային գործընկերներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, հայտեր են ներկայացրել ՀԱՀ-ի, Եթովպիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Տաջիկստանի և Սենեգալի ներկայացուցիչները՝ զգալիորեն ընդլայնելով մրցույթի աշխարհագրությունը։ «Կցանկանայի նաև նշել այս տարի ստացվող դիմումների որակական բարելավումը։ Փորձագետների և մրցույթի նախագահության համար հեշտ չի լինի ընտրել լավագույններին. թերևս գրեթե բոլոր նախագծերը արժանի են ամենաբարձր տեղերը ստանալու և համաշխարհային մակարդակով մասշտաբավորվելու», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև նրանց նախագծերի ներկայացումը տեղի կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը կանցկացվի Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հետ միաժամանակ։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ն և Հորդանանի կառավարությունը ակտիվացնում են փոխգործակցությունը համագործակցության հուշագրին համապատասխան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև առևտրատնտեսական երկխոսության հեռանկարները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խալիդ Աբդուլլահ Շավաբկան։ Միքայել Բելլույանը վերահաստատել է, որ ԵՏՀ-ն կողմ է աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ, այդ թվում՝ Համագործակցության հուշագրի շրջանակներում, հորդանանյան կողմի նախկինում արված առաջարկներին։ ԵՏՀ վարչության տնօրենը նախաձեռնել է 2025 թվականին համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացումը, որի օրակարգում առաջարկվել է ներառել առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և համատեղ միջոցառումների պլանի ձևավորման գործնական հարցեր։ Նման միջոցառումներ կարող են դառնալ եվրասիական տնտեսական օրակարգի վերաբերյալ Հորդանանի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվելիք ոլորտային սեմինարները։ Խալիդ Աբդուլլահ Շավաբկան կողմ է արտահայտվել այս առաջարկներին՝ հավելելով, որ հորդանանյան կողմը բաց է ԵՏՀ-ի հետ փոխգործակցության և վերջինիս նախաձեռնությունների համար և պատրաստ է միանալ բարձր մակարդակով։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել համագործակցության ակտիվացման հարցեր. այդ նպատակով նախատեսվում է փոխգործակցություն հաստատել ԵՏՀ-ի և Հորդանանի առևտրի և արդյունաբերության նախարարության միջև։ Միքայել Բելլույանը Ռուսաստանում Հորդանանի դեսպանին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Մինսկում։ ԵՏՀ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիրը կնքվել է 2017 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը. տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը. մաքսային կարգավորումը. տեխնիկական կարգավորումը. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը. ֆինանսները. տրանսպորտը. էներգետիկան. ագրոարդյունաբերական համալիրը. մրցակցային քաղաքականությունը և հակամենաշնորհային կարգավորումը. արդյունաբերությունը. մտավոր սեփականությունը. տեղեկատվական տեխնոլոգիաները. ծառայությունների առևտուրը և ներդրումները. ձեռնարկատիրության զարգացումը. պետական գնումները. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
29 ապրիլի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ»
Ապրիլի 28-29-ը Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի առանցքային միջոցառումը «Ռազմավարական արդյունաբերական գործընկերությունը Կենտրոնական Ասիայում. ինտեգրում առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա» լիագումար նստաշրջանն էր, որտեղ Գոհար Բարսեղյանը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև արդյունաբերական համագործակցության գերակայությունների և Ուզբեկստանի ձեռնարկությունների հետ կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարների մասին։ «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ։ Հեռանկարային կարող են դառնալ մեքենաշինության, ավիաշինության, քիմիական և թեթև արդյունաբերության ոլորտների համատեղ նախագծերը։ Ե՛վ ԵԱՏՄ երկրները, և՛ Ուզբեկստանը հետաքրքրված են դրանց իրականացմամբ և այդ ուղղություններով արտադրության ավելացմամբ», — նշել է Գոհար Բարսեղյանը։ Ցուցահանդեսի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Բացի այդ, Գոհար Բարսեղյանը այցելել է «Tashtib-Tex» ՍՊԸ-ի Տաշքենդի տեքստիլ կոմբինատ» ձեռնարկություն, այցի ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում և ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացման շրջանակներում համագործակցության զարգացման հարցեր։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հիմնախնդիրները և համատեղ գործողությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է կլոր սեղան, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հարցերին։ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը խոսել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում թվային էկոհամակարգի ձևավորման մասին՝ անդրադառնալով գյուղատնտեսական բույսերի տեսակների, տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների, ինչպես նաև ագրոարդյունաբերության ինտերակտիվ քարտեզի վերաբերյալ տվյալների փոխանակման հարցերին։ «2026 թվականի հունիսի 1-ից կսկսվի Գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայականների թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագրի գործնական իրականացումը, ինչը նոր խթան կհաղորդի գյուղամթերքի էլեկտրոնային առևտրի զարգացմանը», — կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է Նաիրա Կարապետյանը։ Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում թվային լուծումների ներդրման իրենց փորձը, ներառյալ ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաները, ֆերմաների ավտոմատացումը և այլն։ Միջոցառումը վերահաստատել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի թվային վերափոխման կարևորությունը և տնտեսության տվյալ հատվածի մրցունակության բարձրացման նպատակով արդյունավետ էկոհամակարգի ստեղծման համար անդամ պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարությունների, բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
Ցուցադրել ավելին