Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
26 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային սահմանի անցակետերի զարգացումը Միության տարանցիկ ներուժի ընդլայնման հիմքն է»
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի զարգացումը՝ որպես ԵԱՏՄ տարանցիկ ներուժի ընդլայնման հիմք» թեմայով կլոր սեղան: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների առջև դրված է եվրասիական տրանսպորտալոգիստիկ երթուղիների և միջանցքների ենթակառուցվածքն արագացված տեմպերով զարգացնելու խնդիր: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը: Անցակետերը միջազգային տրանսպորտային միջանցքների առանցքային տարրն են, որը մեծապես որոշում է դրանց թողունակությունը: «Անցակետերի ենթակառուցվածքի արդիականացումը, բեկումնային տեխնոլոգիաների, ինտեգրված տեղեկատվական համակարգերի, իրերի ինտերնետի, մեծ տվյալների և արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը պայմաններ կապահովի մաքսային սահմանով ապրանքների և փոխադրամիջոցների արագացված անցկացման համար, կնպաստի Միության արտաքին առևտրի զարգացմանը», - ընդգծել է Ռուսլան Դավիդովը: Տվյալ ուղղությունում ԵՏՀ առանցքային խնդիրն է անցակետերի ենթակառուցվածքին, ինչպես նաև դրա առանձին տարրերին, ԵԱՏՄ ընդհանուր մաքսային սահմանի անցակետերի զարգացման ուղղությամբ կողմերի ջանքերի համաժամյացնամը ներկայացվող տեխնիկական պահանջների տիպավորումը: ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային վարչակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև բիզնեսի առաջնորդները ներկայացրել են անցակետերի կահավորման և արդիականացման ոլորտում իրենց աշխատանքի փորձը, խոսել սահմանին մաքսային մարմինների աշխատանքներում բեկումնային տեխնոլոգիաների ներդրման պլանների ու առաջարկների մասին:
26 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքն է»
Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը՝ «Մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները. նորարարություններ և տնտեսական առավելություններ» թեմայով պանելային նստաշրջանը: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Նստաշրջանի մասնակիցների՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նա քննարկել է մաքսային ոլորտում նորարարությունների ներդրման հեռանկարները և Եվրասիական ինտեգրման զարգացման վրա դրանց ազդեցությունը: Մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են ԵԱՏՄ գոյության անցած 10 տարվա աշխատանքների արդյունքները, խոսել են մաքսային ծառայությունների առօրյա գործունեությունում հեռանկարային տեխնոլոգիաների ներդրման պլանների մասին, իսկ գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել մաքսայինի և բիզնեսի փոխգործակցության կատարելագործման կոնկրետ առաջարկներով: «Մաքսային գործի ոլորտում եվրասիական ինտեգրման նպատակների իրականացման համար կարևորագույնն է Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային մարմինների ներդաշնակ համատեղ աշխատանքը՝ ուղղված Միության արտաքին տնտեսական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՏԳ բարեխիղճ մասնակիցների համար բարենպաստ գործարար կլիմայի զարգացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:
26 հունիսի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ռոբոտների արտադրության կոնկրետ նախագծերին»
Հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ռոբոտացված համակարգերի կիրառում՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության աճի գործոն» կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, խոսել են Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական և բիզնես գործընթացների ավտոմատացմանը: «Ներկայումս աշխարհի առաջատար երկրները մշակում և իրականացնում են տնտեսության տարբեր ոլորտներում արդյունաբերական և սերվիսային ռոբոտների, ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման ազգային ռազմավարություններ: Հատկապես սուր են դրված տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման և ռոբոտացման հարցերը արդյունաբերությունում և ԱԱՀ-ում, որտեղ պահանջվում են էական արհեստավարժ կադրային ռեսուրսներ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Հայտնի է, որ աշխարհի առաջատար պետություններում ռոբոտացման խտությունը կազմում է ավելի քան 100 և նույնիսկ 1000 արդյունաբերական ռոբոտ՝ 10 000 բանվորի հաշվով: ԵԱՏՄ բիզնեսի և պետական կառույցների նախաձեռնությամբ Միությունում ստեղծվում է «Ռոբոտատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակ, մշակվում է «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագիր: Խնդիր է դրված՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում սկսել արդյունավետ արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի զանգվածային ներդրում: Եվ նպատակահարմար է ապահովել եվրասիական «հնգյակի» երկրների ոլորտային ընկերակցությունների, գիտական հիմնարկների և ձեռնարկությունների հստակ փոխգործակցությունը, անցնել ռոբոտատեխնիկայում կոնկրետ ներդրումային նախագծերի իրականացմանը: «Հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ Հանձնաժողովը գործող ֆինանսական մեխանիզմի շրջանակներում պատրաստ է աջակցել արդյունաբերական և սերվիսային ռոբոտների սերիական արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների համապատասխան արդիականացման կոնկրետ նախագծերին: Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ կոոպերացիոն նախագծերի որոնման աշխատանքը», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
26 հունիսի 2025
Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի հեռանկարային ուղղությունները
Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում. ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն փոխգործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Միջոցառումն առաջացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման պատասխանատու պետական մարմինների ու կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը: ԵՏՀ նախարարը կոչ է արել ակտիվորեն օգտագործել Հանձնաժողովում գործող արդյունաբերական կոոպերացիայի խթանման գործիքները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հարթակները և արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը: «Միջուկային և ճառագայթիչ մեքենաշինության ոլորտի եվրասիական տնտեսական հարթակի ստեղծումը լրացուցիչ խթան կդառնա ոլորտի առանցքային կազմակերպությունների կոոպերացիոն համագործակցության համար և թույլ կտա կուտակել պետական մարմինների, բիզնեսի և գիտության շահերը Միության շրջանակներում», - նշել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են միջուկային բժշկության, արդյունաբերությունում միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Միության երկրների և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի հիմնական իրավասությունների ու ձեռքբերումների մասին: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ռադիոդեղագործական միջոցների նորարարական արտադրությունից մինչև միջուկային ոլորտում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացում, ներառյալ Ղրղզստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: «Ռոսատոմ» պետկորպորացիան ներկայացրել է ՄԲԻՌ բազմանպատակային հետազոտական ռեակտորի ստեղծման նախագիծը, որը կարևոր է Միության պետություններում գիտական համագործակցության զարգացման համար: Միջոցառման մասնակիցները հայտնել են, որ մտադիր են բարձրացնել տնտեսական և գիտատեխնիկական երկխոսության, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կիրառական նախագծերի իրականացման մակարդակը վերազգային մակարդակում, նորարարական մշակումներ փոխանակել՝ սկսած բժշկությունից մինչև ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումները:
26 հունիսի 2025
ԵՏՀ-2025-ում քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքային միգրացիայի ապագան
ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի գործունեությունը, ընթացիկ դժվարությունները և զարգացման ռազմավարական ուղղությունները քննարկել են Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողով 2025-ի շրջանակներում անցկացված «Միասնական աշխատաշուկա/ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները: Մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։ Բացելով քննարկումը՝ ԵՏՀ նախարարը նշել է. «ԵԱՏՄ-ի համար միասնական աշխատաշուկան եվրասիական ինտեգրման գործընթացների արդյունավետության յուրօրինակ ցուցիչ է, քանի որ գրա գործունեության որակը մեծապես որոշում է, թե որքանով են քաղաքացիներն ըմբռնում ինտեգրման իրական առավելությունները և վստահում դրանց»: Ըստ Բախիթ Սուլթանովի՝ Միության գործունեության 10 տարվա ընթացքում ապահովվել է աշխատանքային միգրացիայի հավասար հասանելիությունը ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար, աշխատանքի տեղավորման ժամանակ կրթության փաստաթղթերի ուղղակի ճանաչումը, լուծվել են աշխատավոր միգրանտների սոցիալական և կենսաթոշակային ապահովության հարցերը: «Այս միջոցների արդյունքում զգալիորեն աճել է շարժունակությունը. աշխատավոր միգրանտների ամենամյա հոսքը 2016 թվականի 770 հազարից 2024 թվականին աճել է մինչև ավելի քան 1 մլն», - հայտնել է Բախիթ Սուլթանովը: Նստաշրջանի շրջանակներում քննարկվել են միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման ուղղությունները՝ ներառյալ իրավական դաշտի կատարելագործումը: Հանձնաժողովը մշտապես մշտադիտարկում է ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների փոփոխությունների համապատասխանությունը Միության աշխատանքային միգրացիայի ոլորտի իրավունքին: Զարգացման կարևոր ուղենիշ է համարվել աշխատանքային միգրացիայի ոլորտի գործընթացների թվայնացումը: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է թվային լուծումների համատեղ առաջմղում և ներդրում: Նշվել է, որ թվայնացումը թույլ կտա ոչ միայն օպտիմալացնել գործընթացները, այլև ԵԱՏՄ քաղաքացիներին ապահովել աշխատանքի տեղավորման հնարավորությունների և կեցության պայմանների մասին ավելի լիարժեք և օպերատիվ տեղեկատվությամբ՝ նվազագույնի հասցնելով արգելքները և ապօրինի միգրացիայի ռիսկերը: Նստաշրջանում հատուկ անդրադարձել են «հարթակային զբաղվածությանը», որն ակտիվորեն զարգանում է, բայց դեռևս չունի վերազգային կարգավորում ԵԱՏՄ-ում, իսկ Միության անդամ պետություններում զբաղվածության այս ձևի կարգավորումը զարգացման փուլում է: «Մեր հետագա հաջողությունը կախված է փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու, գործուն միջոցներ առաջարկելու և Միության երկրների քաղաքացիների պահանջները հաշվի առնելու կարողությունից: Միևնույն ժամանակ, կարևոր է այս աշխատանքներին ներգրավել հետաքրքրված կողմերի առավելագույնս լայն շրջանակ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, բիզնեսի, արհմիությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների հետ համատեղ կմշակի նստաշրջանում ներկայացված բազմաթիվ նախաձեռնություններ միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման և դրա արդյունավետության բարձրացման համար:
26 հունիսի 2025
Էլդար Ալիշերով. «ԵԱՏՄ-ն ապահովում է տնտեսության առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկա»
Հունիսի 26-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը հանդես է եկել որպես 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «ԵԱՏՄ-ի 10 տարին. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի առանցքային բանախոս: «Տասը տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը, որ ստեղծվել էր որպես հետխորհրդային Եվրասիայի առավել մերձավոր պետությունների մրցակցային առավելությունների զուգակցման և մասշտաբավորման համապիտանի գործիք, ապացուցել է իր արդյունավետությունը և կայացել որպես առաջավոր միջազգային պրակտիկային համապատասխանող գործուն ինստիտուցիոնալ և իրավական բազա ունեցող միջազգային ինտեգրացիոն միավորում», - նշել է Էլդար Ալիշերովը: Նա հատուկ շեշտել է, որ «գլոբալ շուկաների անկայունության և անկայուն համաշխարհային քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում ԵԱՏՄ-ն նպաստում է Միության երկրների մակրոտնտեսական իրավիճակի կայունացմանը, ապահովում առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկան, աջակցությունը ԵԱՏՄ տարածքում ձևավորված տնտեսական շփումներին: Միևնույն ժամանակ, ԵՏՀ նախարարը վերլուծել է ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշների տասնամյա դինամիկան, որը դրական բնույթ է կրում: Այսպես, Միության ստեղծման պահից ի վեր ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն (2015-2024 թվականներին) աճել է 17.8%-ով, իսկ բացարձակ արտահայտությամբ՝ գրեթե 1 տրլն դոլարով: Ընդհանուր ՀՆԱ-ի աճը 2023-2024 թվականներին գերազանցել է աճի համաշխարհային ծավալը և գտնվում էր 4.3-4.4%-ի սահմաններում: Առաջընթաց է գրանցվել բնակչության ընդհանուր բարեկեցության բարձրացման գործում: Արժույթների գնողունակության պարիտետով ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով 2015 թվականի 22.7 հազ. դոլարից 2023 թվականին աճել է մինչև 41.2 հազ. դոլար: 2024 թվականին անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի արժեքային ծավալը 2015 թվականին աճել է 2.1 անգամ և դարձել 97.7 մլրդ դոլար՝ 45.6 դոլարի դիմաց: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ Միության պետությունների արտաքին առևտրի ծավալը 1.4 անգամ աճել է և 2024 թվականին կազմել է 795 մլրդ ԱՄՆ դոլար: Դրական դինամիկա է գրանցվել բոլոր անդամ պետությունների մոտ: Էլդար Ալիշերովն առանձին անդրադարձել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկաների ստեղծման գործում ԵԱՏՄ ձեռքբերումներին, ինչպես նաև պետությունների ղեկավարների կողմից 2023 թնականին ընդունված Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ինտեգրման ուղենիշը սահմանող Հռչակագրին համապատասխան Միության զարգացման հեռանկարային ուղղություններին՝ հատուկ նշելով տնտեսական գործընթացների թվայնացումը, կոոպերացիոն համագործակցությունը և Միության տեխնոլոգիական ներուժի բացահայտումը, ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածքի ձևավորումը, ինտեգրացիոն ներուժ ունեցող նոր ոլորտների զարգացումը: Զեկուցողը նաև նշել է անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության որոշ «թույլ տեղերը», որոնց թվում են ԵԱՏՄ-ում ՈՒՕՆ ընդհանուր ծավալում փոխադարձ ներդրումների փոքր տեսակարար կշիռն է (մինչդեռ մի շարք երկրների, օրինակ՝ Բելառուսի և Ղրղզստանի համար այս հոսքերը կարևոր են), եկամուտների մակարդակի առումով անդամ պետությունների մերձեցման կայուն երկարաժամկետ միտումի բացակայությունը, ինչպես նաև այն, որ դեռևս չեն ստեղծվել զարգացման մակարդակի առումով երկրների տնտեսությունների մերձեցմանն աջակցելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Կողմերը շարունակում են աշխատել այս ուղղություններով: Կլոր սեղանի ընթացքում տեղեկատվական գրքույկներ են ներկայացվել Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին տասնամյա մասնակցության համատեքստում ԵԱՏՄ երկրների սոցիալտնտեսական զարգացման մասին:
26 հունիսի 2025
Պարգևատրվել են «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի հաղթողները
Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ամփոփվել են «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նոր նախագծերի առաջմղման հարցերով ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) կողմից: Մրցույթի հիմնական նպատակներն են Եվրասիական տնտեսական միության պետությունների կայուն զարգացմանը ուղղված կանաչ օրակարգի տեխնոլոգիական առաջատարների բացահայտումը և կլիմայական միտիգացիայի և հարմարեցման արդյունավետ պրակտիկաների ժողովրդականացումը: «Ուրախ ենք տեսնել, որ մրցույթը շարունակում է թափ հավաքել: Այս տարի մենք արդեն ունենք 16 մասնակից երկիր, ընդ որում՝ ոչ միայն ԵԱՏՄ-ից և Եվրասիական մայրցամաքից: Մասնավորապես, մրցույթին մասնակցել են մի քանի աֆրիկյան պետություններ», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա ընդգծել է, որ մրցման հիմքում դրված է նախաձեռնության, էկոլոգիականության և տնտեսական արդյունավետության համակցությունը, որպեսզի կլիմայական պրակտիկաները համապատասխանեն տնտեսական զարգացման գաղափարներին: Մրցույթի կարևոր պայման է, որ մասնակիցների կողմից ներկայացվող լուծումները կարող են տիրաժավորվել՝ դառնալով ընդհանուր սեփականություն: 2025 թվականին մրցույթի դափնեկիր է դարձել 41 մասնակից. 25-ը՝ Ռուսաստանից, հինգը՝ Բելառուսից, երկուական մասնակից՝ Չինաստանից և Հնդկաստանից, մեկական՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իրանից, Մոլդովայից, Էթովպիայից և Սենեգալից: Կազմակերպիչները լրացուցիչ առանձնացրել են «Եվրասիական հեռանկար» միջանցիկ կատեգորիայի երկու պրակտիկա՝ նշելով միջազգային կոոպերացիոն բաղադրիչ ունեցող նախագծեր, որոնց իրականացմանը մասնակցել է նաև մի քանի պետություն: Նույն օրը կայացել է «Կանաչ Եվրասիա» մրցույթի նախագծերի ներկայացում, որի շրջանակներում փորձագիտական կազմը գնահատել է մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների պրակտիկաները: «Կանաչ Եվրասիա» երրորդ մրցույթին մասնակցել է 295 հայտ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սենեգալից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Եթովպիայից, ՀԱՀ-ից: Կլիմայական միտիգացիայի և հարմարեցման առավել արդյունավետ պրակտիկաների փորձագիտական գնահատումը և ընտրությունը կատարվում էին 10 անվանակարգով:
26 հունիսի 2025
Որակավորման պահանջների մերձեցումը ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի զարգացման կարևոր գործոններից է
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է «Աշխատանքային միգրացիան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման ռեսուրս. ԵԱՏՄ շրջանակներում որակյալ և գիտական մասնագետների ներգրավման ու զարգացման պայմանների ձևավորում» թեմայով կլոր սեղան: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, աշխատանքային միգրացիայի փորձագետներ, Ռուսաստանի և Ղրղզստանի առաջատար բուհերի ռեկտորներ: Քննարկման ընթացքում խոսել են ԵԱՏՄ աշխատաշուկայում պահանջված մասնագետների մասնագիտական պատրաստվածության, նրանց ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման, աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և Միության ընդհանուր աշխատաշուկայի զարգացման այլ հարցերի մասին: ԵՏՀ աշխատանքային միգրացիայի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան նշել է, որ որակյալ կադրերի պահանջարկը շարունակում է աճել: Վիճակագրությունը դրական դինամիկա է ցուցադրում. ԵԱՏՄ-ում գրանցված գործազրկության մակարդակը ընթացիկ տարում նվազել է մինչև 0.7%, ինչը շատ ավելի քիչ է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Ալթինայ Օմուրբեկովան զեկույց է ներկայացրել առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման մասին, որը նախապատրաստել է Հանձնաժողովը՝ անդամ պետությունների հետ համատեղ, 2025 թվականի օգոստոսին Եվրասիական միջկառավարական նիստում քննարկելու համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ որակավորման ազգային համակարգերը կառուցվածքային առումով նման են, սակայն պահպանվում են մասնագիտական իրավասությունների հաստատման ընթացակարգերի տարբերությունները: Օրինակ՝ զոդագործներին ներկայացվող պահանջները տարբեր են՝ պարտադիր ատեստավորումից Ղազախստանում մինչև որակավորման կամավոր գնահատում Ռուսաստանում և Ղրղզստանում: Հայաստանում և Բելառուսում նման ատեստավորում ընդհանրապես նախատեսված չէ: Որակավորման պահանջների հետևողական մերձեցման համար ԵՏՀ-ն մշակել է առավել պահանջված մասնագիտությունների ցանկ (որը թարմացվում է տարեկան կտրվածքով), ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի, բնակկոմունալ տնտեսության և շինարարության, կրթության և առողջապահության ոլորտներում նման մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջները, որոնք անդամ պետությունները կարող են օգտագործել ազգային ստանդարտներ ձևավորելիս: Ըստ Ալթինայ Օմուրբեկովայի՝ ԵԱՏՄ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի զարգացման գերակա ուղղություններից է առավել պահանջված մասնագիտությունների համար մասնակից երկրների հետ առաջարկվող որակավորման պահանջների մշակման աշխատանքները շարունակելը ԵԱՏՄ տարբեր երկրներում ձեռք բերված գիտելիքների և իրավասությունների արդյունավետ օգտագործման նպատակով: «Որակավորման պահանջների և աշխատողների մասնագիտական հմտությունների գնահատման մոտեցումների մերձեցումը կարևոր քայլ է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և եվրասիական տարածաշրջանի աշխատանքային ներուժի արդյունավետ օգտագործման համար», - ամփոփել է ԵՏՀ վարչության տնօրենը:
Ցուցադրել ավելին