Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6837
02 հունիսի 2025
ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է ներմուծման մաքսատուրքերը հյութերի արտադրության համար նախատեսված արևադարձային մրգերի խյուսի նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ներմուծման մաքսատույքերի ժամականավոր զրոյական դրույքաչափեր է սահմանել բանանի, մանգոյի, կիվիի, ներտարինի, ինչպես նաև դեղձի, ծիրանի ու տանջի խյուսի նկատմամբ: «Այս մրգերից պատրաստված խտացրած խյուսն օգտագործվում է հյութային արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի արտադրության համար: Սակայն դրանցից շատերը չեն աճում Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում, կամ աճում են արդյունաբերական վերամշակման համար ոչ բավարար չափով: Այս առնչությամբ բիզնեսը գնում է օտարերկրյա արտադրության հումք, որի գները վերջին տարիներին զգալիորեն աճել են», — միջոց ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջոցի գործողության ժամկետը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պետություններում սեփական այգեգործության զարգացման ներդրումային ծրագրերը, և տարբեր տեսակի խյուսի համար կկազմի մեկից երեք տարի: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն:
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել «բամբակե մանվածքից անկողնու այլ տպված սպիտակեղենի» (6302 21 000 0 ԵԱՏՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքը մինչև 12% բարձրացնելու մասին, բայց ոչ ավելի, քան 0.44 եվրո 1 կգ համար: «Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հայրենական ձեռնարկություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկողնու սպիտակեղենի արտադրության համար նախատեսված թելերը մենք ստանում ենք մեծ մասամբ երրորդ երկրներից», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրել Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների արտադրողները այնպիսի արտադրանք են արտադրում, որն իր բնութագրերով չի զիջում օտարերկրյա անկողնու սպիտակեղենին, և լայն տեսականի են առաջարկում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025
Վիտալի Վովկ. «ԵԱՏՄ շրջանակներում հաստոցագործիքային արտադրանքի մրցունակությունը պահանջում է անդամ պետությունների աջակցությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունավերական քաղաքականության վարչության փոխտնօրեններ Վիտալի Վովկը և Լաուրա Սադիկովան մասնակցել են «Մետաղամշակում 2025» մետաղամշակող արդյունաբերության համար սարքավորումների, սարքերի ու գործիքների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի և դրա հարթակում անցկացվող «Ներդրումներ: Զարգացում: Կոոպերացիա» միջազգային առևտրաարդյունաբերական կոնգրեսի միջոցառումների շրջանակներում նշվել է սեփական հզորություններով ծայրահեղ կարևոր համալրողների արտադրության զարգացման անհրաժեշտությունը: ԵՏՀ ներկայացուցիչները հանդիպել են հաստոցագործիքային արտադրանք մի շարք բելոռուսական և ռուսաստանյան արտադրողների հետ: «Այժմ հատկապես կարևոր է կատարել Եվրասիական տնտեսական միության երկրների հաստոցաշինական ձեռնարկությունների մասնագիտացում, որպեսզի նախ՝ կարգավորենք ԵԱՏՄ երկրների հետ ծայրահեղ կարևոր համալրողների արտադրությունը, և երկրորդ՝ չստեղծենք ներքին մրցակցություն», — բանակցությունների ընթացքում ընդգծել է Վիտալի Վովկը: Նա նաև նշել է, որ եվրասիական հաստոցների ու համալրողների մրցունակության բարձրացման համար ներկա փուլում պահանջվում է Միության երկրների լուրջ աջակցությունը պատվերների ապահովման և պատրաստի արտադրանքի իրացման երաշխիքների տրամադրման մասով: Բլոկի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին պատմել են արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի մասին՝ հորդորելով ներգրավվել անդամ պետությունների ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաներում:
30 մայիսի 2025
Բախիթ Սուլթանով. «Կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Astana International Forum-ի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության տարբեր ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հետ կապված հնարավորությունների ու ռիսկերի մասին: Ելույթ ունենալով համաժողովի «Մտավոր սեփականությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով պանելային նստաշրջանում, Բախիթ Սուլթանովն անդրադարձել է ԱԲ օգնությամբ ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների և պատասխանատվության տարանջատման հարցերին: Նա հատուկ շեշտել է հեղինակությունը որոշելու բարդությունները, ինչպես նաև գիտական և նորարարական գործունեությունում արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը կարգավորելու համար հստակ կանոններ և նորմատիվ ակտեր մշակելու անհրաժեշտությունը: Բախիթ Սուլթանովը կարևորել է այս ոլորտում միջազգային ստանդարտների և համաձայնեցված մոտեցումների ձևավորումը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են ազգային օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման ուղղությամբ. Ղազախստանն ընդունել է ԱԲ զարգացման 2024-2029 թվականների հայեցակարգը, Բելառուսն օրենք է մշակում արհեստական բանականության մասին, իսկ Ռուսաստանում իրականացվում է Մինչև 2030 թվականը ազգային ռազմավարությունը: Նախարարն ուշադրություն է դարձրել, որ համաշխարհային համայնքում լայնորեն քննարկվում են ԱԲ օգնությամբ ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության հարցեր: Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում մշակվում է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագիծը, որը ներառում է նման օբյեկտների իրավական պահպանության հնարավոր մոտեցումների մշակումը: «Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև», — նշել է Բախիթ Սուլթանովը: Համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Տանգի հետ: Քննարկվել է Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը, մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության համատեքստում եվրասիական տնտեսական ինտեգրմանը նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը: «Հանձնաժողովը մշտապես հետևում է ԵԱՏՄ-ում կեղծ արտադրանքի շրջանառության միտումներին և մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի փորձին: Մենք ամեն տարի հաշվետվություն ենք պատրաստում, որը ներառում է հայտնաբերված խախտումների մասին տվյալներ և իրավակիրառ պրակտիկայի բարելավման հանձնարարականներ», — հայտնել է Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը նաև հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ: Այսօր Հանձնաժողովը և ՄՄԿ-ի տարածաշրջանային գրասենյակը աշխատում են Համատեղ դիմումի վրա, որի հիմքում դրված են կազմակերպությունների միջև Փոխըմբռնման գործող հուշագիրը և Անվտանգ, կարգավորված և օրինական միգրացիայի մասին գլոբալ պայմանագիրը, որին միացել են ԵԱՏՄ բոլոր երկրները:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ն և ITIC-ը խորացնում են համագործակցությունը
Astana International Forum-ի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի հանդիպումը Հարկման և ներդրումների միջազգային կենտրոնի (ITIC) նախագահ Դանիել Ալան Վիտի հանդիպումը: Նշենք, COVID-19 համավարակի ավարտից հետո սա կազմակերպությունների միջև առագին գործնական շփումն է: Կողմերը հայտնել են, որ մտադիր են շարունակել համագործակցությունը Փոխըմբռնման գործող հուշագրի շրջանակներում, որը, մասնավորապես, նախատեսում է կանոնավոր հիմունքներով հարկային քաղաքականությանը և վարչարարությանը նվիրված միջոցառումների անցկացում: Քննարկվել է հարկային վարչարարության թվայնացման և թվային ու գլոբալիզացված տնտեսության պայմաններին դրա ընթացակարգերի հարմարեցման վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի, ինչպես ակցիզային հարմկման ներդաշնակեցման ոլորտում ինտեգրացիոն միավորումների լավագույն փորձի փոխանակման հարցեր: ««Համոզված եմ, որ մեր հանդիպումը կօգնի ԵՏՀ-ի և ITIC-ի միջև քննարկված ուղղություններով երկխոսության զարգացմանը, կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում ներդրումային կլիմայի և գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ի շահ եվրասիական ինտեգրման նոր համատեղ նախագծերի իրականացմանը», — ամփոփել է Բախիթ Սուլթանովը: ITIC-ը անկախ ոչ առևտրային հետազոտական և կրթական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թվականին անցումային և զարգացող տնտեսությամբ երկրներում ներդրումային կլիմայի բարելավման պետական-մասնավոր նախաձեռնությունների և հարկային բարեփոխումների առաջմղման համար: ԵՏՀ հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի և ITIC-ի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2013 թվականին, իսկ 2017 թվականին ստորագրվել է դրա թարմացված խմբագրումը: Որպես ITIC-ի հետ փոխգործակցության համակարգող հանդես է գալիս Հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչությունը:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ն զարգացնում է փոխգործակցությունը ԿԱՀԿ-ի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցների վարչության փոխտնօրեն Վլադիմիր Սուբոտինը մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ)՝ մայիսի 25-ից 29-ը Փարիզում անցկացվող գլխավոր նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել է ԿԱՀԿ անդամ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների 183 պատվիրակ: Քննարկվել են կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի միջազգային առևտրի ընթացքում անվտանգության ապահովման հարցեր: Քննարկվել են նաև կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի մեթոդների նոր միջազգային ստանդարտների շուրջ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կենդանիներին հատկապես վտանգավոր հիվանդություններից պատվաստելու հարցեր: Նստաշրջանի շրջանակներում Վալենտին Տատարիցկին մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել: ԿԱՀԿ գլխավոր տնօրեն Էմանուել Սուբեյրանի և ԿԱՀԿ Եվրոկայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԿԱՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրին համապատասխան հետագա համագործակցության 2025-2027 թվականների ուղղությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների համար ԿԱՀԿ ստանդարտների պահանջների պարզաբանման հարցում մեթոդական օգնություն ցուցաբերելու և անասնաբուժության թեմայով սեմինարներ անցկացնելու մասով: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել փոխգործակցությունը, մասնավորապես՝ շարունակել ԿԱՀԿ միջազգային ստանդարտների և հանձնարարականների ներդրումը Եվրասիական տնտեսական միության իրավական ակտեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԱՀԿ, ինչպես նաև ԿԱՀԿ Եվրոպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային հանձնաժողովների միջոցառումներին Հանձնաժողովի և Միության երկրների անասնաբուժության մարմինների ներկայացուցիչների հետագա մասնակցության մասին: «Միության ակտերում ԿԱՀԿ առաջադեմ գործնական փորձի կիրառումը, ինչպես նաև ընդունման և ԿԱՀԿ օրենսգրքերում մուտքագրման ենթակա ստանդարտների փոփոխությունների քննարկմանը մեր անդամ պետությունների ակտիվ մասնակցությունը նպաստում են մեր երկրների առողջապահության ոլորտի լիազոր մարմինների ներուժի աճին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Դա, առաջին հերթին, ապահովում է էպիզոոտիկ բարեկեցությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, հատկապես վտանգավոր հիվանդությունների և հակաբիոտիկների դեմ դիմադրողականության դեմ պայքարի միասնական ռազմավարության մշակումը»: Վալենտին Տատարիցկու և ԿԱՀԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Բաոքս Հուանգի հանդիպմանը քննարկվել են անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների միջև կենդանական ծագում ունեցող արտադրանքի առևտուր իրականացնելիս էպիսոոտիկ անվտանգության ապահովման հարցեր: ԵՏՀ նախարարը նաև հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի անասնաբուժության մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք ընթացքում քննարկվել են այդ ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցեր: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) 1924 թվականին հիմնադրված միջկառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է կենդանիների առողջական վիճակով, այդ թվում՝ անասնաբուժական վերահսկողության ոլորտի միջազգային ստանդարտների մշակմամբ, աշխարհում էպիզոոտիկ իրավիճակի մշտադիտարկմամբ, կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարով՝ ներառյալ միջազգային կարանտինային միջոցառումները:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ն նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն
Տնտեսական զարգացման համընկնող և առաջանցիկ ցուցիչների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ՝ 2025 թվականի հունիսին ինտեգրացիոն միավորման պետությունների մեծ մասի տնտեսություններում դանդաղում է սպասվում, ընդ որում, Ղազախստանի տնտեսությունը կթևակոխի գործարար ակտիվության աճի փուլ: Ներկայումս Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսությունները դանդաղման փուլում են, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում նկատվում է գործարար ակտիվության աճ: Առաջանցիկ ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրներում կարճաժամկետ հեռանկարում գործարար ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության մասին պատկերացում կազմելու համար: Դրանք կուտակում են առավել կարևոր տեղեկատվությունը կարճաժամկետ գործընթացների վերաբերյալ, որոնք վկայում են տնտեսական գործակալների վարքագիծը և տնտեսության հիմնական միտումների մասին:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր
Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
Ցուցադրել ավելին