Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7218

15 օգոստոսի 2025 Անդրեյ Սլեպնևը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ քննարկել է ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ: Կողմերն ամփոփել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած Ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման առաջին արդյունքները և նախանշել համագործակցության հետագա խորացման պլանները: Նշվել է Համատեղ կոմիտեի՝ այս տարվա աշնանը նախատեսվող առաջին նիստի անցկացման բարձր պատրաստականությունը. նիստի շրջանակներում նախատեսվում է հաստատել Համաձայնագրի իրականացման հստակ մեխանիզմներ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության համապատասխան ճանապարհային քարտեզի նախագիծը համաձայնեցման ավարտական փուլում է: «Սա պարզապես ազատ առևտրի մասին համաձայնագիր չէ: Սա փոխգործակցության որակապես նոր մակարդակ է: Մենք հեռանկարներ ենք տեսնում առանցքային հատվածներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման համար», - նշել է Անդրեյ Սլեպնևը:
15 օգոստոսի 2025 Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՄԿԽ նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է օգոստոսի 14-15-ին Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է ԵՄԿԽ-ի ընդլայնված կազմով նիստի նախօրեին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Ղրղզստանի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նախատեսվում է հաստատել Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում բորսայական աճուրդների զարգացման ծրագիրը, քննարկել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Հանձնաժողովի 2024 թվականի հաշվետվությունը, քննարկել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքը, փոփոխություններ կատարել Միության երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականի պլանում: Նիստի մասնակիցները կքննարկեն երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման, կլիմայական օրակարգի, Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին և մասնագիտական որակավորումների հաստատման կարգին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարության հարցեր: Բացի այդ, նախատեսվում է քննարկել դեղերի և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգերը: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը
15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները լրացրել են տրանսպորտային քաղաքականության առանցքային ուղղությունների 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը Եվրասիական միջկառավարական խորհուրդը նոր միջոցառումներ է ավելացրել տրանսպորտային քաղաքականության առաջիկա երեք տարվա ճանապարհային քարտեզում կադրային ներուժի զարգացման նպատակով: Այսպիսով, ԵԱՏՄ երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման 2024-2026 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը), որը համաձայնեցվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, լրացվել է ևս երեք միջոցառմամբ՝ - անդամ պետությունների տրանսպորտային ոլորտի կադրային ներուժի զարգացման լավագույն փորձի մշտադիտարկում՝ ներառյալ աշխատողների ներգրավումը և որակավորման բարձրացումը. - անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թ. նոյեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մասին» № 31 հանձնարարականով սահմանված որակավորման պահանջների կիրառման մշտադիտարկումը. - տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող առաջարկների նախապատրաստումը, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պահանջների: Ճանապարհային քարտեզն ուղղված է տրանսպորտի ոլորտի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Ճանապարհային քարտեզի նոր կետերը կնպաստեն բարձր արհեստավարժ մասնագետների խելամիտ օգտագործման համար պայմանների ստեղծմանը, նրանց ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցմանը, կադրերի նախապատրաստումը և անձնակազմի որակավորման բարձրացումն ապահովող մրցունակ կենտրոնների զարգացմանը:
15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցի քննարկման արդյունքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ համապատասխան գործնական աշխատանքի արդյունք է ինչպես ընթացակարգերի պարզեցումը և բիզնեսի համար ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Այս տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ բեռնափոխադրումների թվայնացման մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ում հաստատվել է ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան: Փաստաթուղթը բաղկացած է չորս բաժնից և ներառում է ընդհանուր դրույթներ, միջոցառումների համակարգ, իրականացման ապահովման մեխանիզմներ և ռեսուրսային ապահովում: Ծրագիրը նախատեսում է երեք փուլ՝ ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման համար փաստաթղթերի մշակում, փորձնական նախագծերի իրականացում և իմիտացիոն աճուրդների անցկացում, ինչպես նաև մինչև 2029 թվականը բորսայական շուկայի լիարժեք գործունեության մեկնարկ: Ծրագրում ներառված է 14 միջոցառում, այդ թվում՝ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի, աճուրդների կազմակերպիչների և ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև համաձայնագրերի, Միության մարմինների ակտերի և աճուրդների կազմակերպիչների միջև արձանագրությունների մշակումը և ընդունումը:
15 օգոստոսի 2025 ԵՄԿԽ-ն հաստատել է ԵԱՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը Եվրասիական միջկառավարական խորհուրդը օգոստոսի 15-ին Չոլպոն Աթայում հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը: Փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ երկրների հետ համատեղ բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման համար: Հայեցակարգն ուղղված է այս ոլորտում Միության իրավունքի հետագա կատարելագործմանը, Բժշկական արտադրատեսակների կարգավորողների միջազգային համաժողովի (IMDRF) փաստաթղթերին Հանձնաժողովի ակտերի ներդաշնակեցմանը, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործմամբ դրանց շրջանառության մասով: Փաստաթուղթի նպատակն է նաև օժանդակել բժշկական արտադրատեսակների գրանցման և շրջանառության ժամանակ թվային գործընթացների զարգացմանը Միության երկրներում բիզնես գործընթացների պարզեցման նպատակով: Հայեցակարգում արտացոլված են նշված շուկայի վիճակը, բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միության իրավունքի ներդաշնակեցման և ինտեգրման ձեռք բերված մակարդակը, շրջանառության միասնական կանոնների մշակման մոտեցումները՝ հաշվի առնելով IMDRF հանձնարարականները: Ամրագրված են նաև ընդհանուր շուկայի աշխատանքի հիմնական արդյունքները և դրա կարգավորման հեռանկարային ուղղությունները: Հայեցակարգում հատուկ ուշադրություն է դարձվում այն նյութերի անվտանգության հարցերին, որոնցից պատրաստվում են բժշկական արտադրատեսակները, ինչպես նաև Միության իրավունքում բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում ադդիտիվ տեխնոլոգիաների կիրառման և դրանց ստանդարտացման մոտեցումներ սահմանելու նպատակահարմարությանը: Բժշկական արտադրատեսակների գնահատման պահանջների ներդաշնակեցման ուղղությամբ անդամ պետությունների փոխգործակցությունը կշարունակվի: Նախատեսվում է ընդլայնել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միության իրավունքի վերաբերյալ խորհրդակցությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ:
15 օգոստոսի 2025 Ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը Օգոստոսի 15-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը: Փաստաթղթի նպատակն է դեղերի անվտանգությանը, արդյունավետությանը և որակին ներկայացվող պարտադիր պահանջների սկզբունքներով այս շուկայի կայուն գործունեության ապահովումը: Հայեցակարգը պարունակում է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների շուկայի ներկայիս վիճակի հակիրճ ակնարկ: Նշվել է, որ փաստացի այն մեկնարկել է 2019 թվականին, երբ սկսվել է Միության կանոններով դեղամիջոցների գրանցումը, և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում ներդրվել են ընդհանուր գործընթացներ, որոնք ապահովում են գրանցման, փորձաքննության և Միության GMP կանոններին համապատասխանության տեսչական ստուգման ոլորտների լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը: Որպես շուկայի հետագա զարգացման հիմնական ուղղություններ Հայեցակարգը սահմանում է դեղերի գրանցման ընթացակարգերի և շրջանառության կարգավորման կատարելագործումը և օպտիմալացումը, տեղեկատվական համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, Միության երկրներում ենթակառուցվածքների և իրավասությունների զարգացումը, նրանց համագործակցությունը դեղագործական արտադրանք արտադրելիս, դեղերի շրջանառության կարգավորումը՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Մինչև 2026 թվականը գործողության մեջ կմնան դեղորայքային պատրաստուկների գրանցման վկայականները, որոնք տրվել են համաձայն ազգային կանոնների: ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագա շրջանառության հնարավորության համար այս դեղերը պետք է անցնեն Միության ակտերին գրանցման դոսյեների համապատասխանեցման ընթացակարգը և ներառվեն ԵԱՏՄ գրանցված դեղամիջոցների միասնական գրանցամատյանում: 2026 թվականի հունվարի 1-ից անդամ պետություններում պետք է շրջանառվեն միայն ԵԱՏՄ գրանցման վկայականներ ունեցող դեղորայքային պատրաստույներ: Միջկառավարական խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի իրականացման վերջնարդյունքը պետք է դառնա Միության երկրների քաղաքացիների համար անվտանգ և որակյալ դեղերի հասանելիության բարձրացումը:
Ցուցադրել ավելին