Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7146

23 սեպտեմբերի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցել են Աբու Դաբիի կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների և ԱՄԷ-ի համագործակցության հեռանկարները: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Կոլեգիան ԵԱՏՄ երկրների հետ համատեղ աշխատում է Digital Union հայեցակարգի զարգացման ուղղությամբ, որը կպահպանի երկրների թվային ինքնիշխանությունը և կապահովի լավագույն տեխնոլոգիական լուծումների համաժամանակեցումը և համատեղելիությունը: Այս կապակցությամբ ԱՄԷ-ի հետ գործնական փորձի փոխանակումը շատ կարևոր է, հատկապես տնտեսական համագործակցության նոև ձևաչափի համատեքստում», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել թվային տեխնոլոգիաների և տեղեկատվահաղորդակացական համակարգերի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
18 սեպտեմբերի 2025 Բելառուսում կայացած սեմինարի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ պետգնումների հասանելիության մեխանիզմները Եվրասիական տնտեսական միության երկրներում գնումների ընթացակարգերին մասնակցության կարգը, եվրասիական գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման առանձնահատկությունները քննարկվել են Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալինա Կազաչենոկի մասնակցությամբ անցած «Մուտք ԵԱՏՄ շուկաներ, առանձնաշնորհները Բելառուսի Հանրապետության պետական գնումների ոլորտում» սեմինարի ընթացքում, որը կազմակերպել էր Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատը: ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է եվրասիական գրանցամատյանը վարելու Հանձնաժողովի աշխատանքը, նշելով գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման ալգորիթմերը, որոնք կարգավորվում են Պետական (համայնքային) գնումների նպատակների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններով: «Հանձնաժողովի խորհրդի կողմից 2020 թվականին հաստատված Կանոնները կիրառվում են Միության պետություններում եվրասիական ապրանքների և երրորդ երկրների ապրանքների նկատմամբ առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ սահմանելու դեպքում և արդյունավետ գործիք են ԵԱՏՄ շրջանակներում նման դեպքերի համար պետգնումների ազգային ռեժիմ ապահովելու համար», — ընդգծել է Ալինա Կազաչենոկը: Սեմինարին մասնակցել են Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ներկայացուցիչներ:
18 սեպտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «Տարանցման միասնական համակարգի և էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների ներդրումը ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման առանցքային ուղղություններն են» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի կողմից կազմակերպված «Մաքսային օրենսդրության զարգացման հեռանկարները. վստահության և վերահսկողության հավասարակշռությունը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին: Ռուսլան Դավիդովն իր ելույթում նշել է, որ մաքսային ոլորտի թվայնացումը եվրասիական ինտեգրման հետագա զարգացման արդյունավետ գործիք է: «Տարանցման միասնական համակարգի, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ներդրումը, ինչպես նաև անցակետերի կահավորման և սարքավորման մոտեցումների արդիականացումը՝ հաշվի առնելով բեկումնային տեխնոլոգիաները, ԵԱՏՄ-ում մաքսային ոլորտի թվայնացման գերակա ուղղություններն են», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Մինսկ կատարած այցի շրջանակներում Ռուսլան Դավիդովը երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու հետ և քննարկել եվրասիական օրակարգի արդիական հարցեր՝ Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար եվրասիական ինտեգրման հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը՝ մաքսային համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության կանխման գործիքները: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել է այս տարվա հոկտեմբերին ակտիվորեն մասնակցել ԵՏՀ սեմինարին, որը նվիրված է խելացի անցակետերին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների թվայնացմանը: Սեմինարին կմասնակցեն պետական մարմինների, գործարար համայնքի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին