Նորություններ

25.09.2023

ԵՏՀ-ն հավանության է արժանացրել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների արդյունքները

Սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանության է արժանացրել Սպառողների իրավունքների պաշտպանության համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատանքի արդյունքները։

«Ծրագիրը ԵԱՏՄ առաջին փաստաթուղթն է, որի նպատակն է կազմակերպել երկրների համալիր աշխատանքն այս ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ, - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։ – Միության բոլոր երկրները հավասարապես ներգրավված են Ծրագրի իրականացման մեջ: Նրանց համատեղ ջանքերն ուղղված են սպառողի բարեկեցության և անվտանգության պահպանմանը ԵԱՏՄ ներքին շուկայի կայունությունը պահպանելու նպատակով»։


Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրն ընդունվել է 2022 թվականի հունիսին և գործում է մինչև 2025 թվականը։ Ծրագրի միջոցառումների իրականացմանը մասնակցում են պետական մարմիններ, հասարակական կազմակերպություններ և գործարար շրջանակներ:

Ծրագրի շրջանակներում անդամ պետությունների համատեղ աշխատանքի առանցքային ուղղություններն են՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար կազմակերպական հիմքի ստեղծումը, այս ոլորտում երկրների ընդհանուր մոտեցումների մշակումը, լիազոր մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացումը, քաղաքացիների կրթմանը, ռացիոնալ և կայուն սպառման հմտությունների ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացումը, ինչպես նաև սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ստեղծումը։

Տվյալ հարցով Հանձնաժողովի պատրաստած զեկույցը տեղեկատվություն է ներկայացնում Միությունում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ընթացիկ իրավիճակի, պետությունների համատեղ աշխատանքի արդյունքների և Ծրագրի առանձին միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկների մասին: