Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
16 ապրիլի 2021
Միխայիլ Մյասնիկովիչ. «Տնտեսական աճի համար ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է միմյանց փոխադարձ լրացնելով և աջակցելով ամրապնդել վստահությունը և համագործակցությունը»
Թե ինչպես ինտեգրումային գործընթացների ուժեղացման միջոցով միջնաժամկետ հեռանկարում հասնել գլոբալ տնտեսության պայմաններում Եվրասիական տնտեսական միության պետությունների առաջանցիկ զարգացման նպատակներին և մրցունակության բարձրացմանը պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Մյասնիկովիչը ապրիլի 15-ին «Տնտեսության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանում ուսանողների, ասպիրանտների և գիտաակադեմիական համայնքի համար դասախոսության ընթացքում։ Միջոցառումն անցկացվել է տնտեսության և հասարակության զարգացման խնդիրներին նվիրված XXII-րդ ապրիլյան միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում։
16 ապրիլի 2021
ԵԱՏՄ երկրների բիզնեսը կմիանա Ռազմավարություն-2025-ի իրագործմանը
Բիզնեսի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կատարելագործման, ինչպես նաև Ռազմավարություն-2025-ի իրագործմանը Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքի մասնակցության հարցերը քննարկվել են ապրիլի 16-ին Մոսկվայում ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացած ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին։
15 ապրիլի 2021
Ազգային օրենսդրության միասնականացումը նպաստելու է սելեկցիայի և սերմնաբուծության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությանը
Սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, գյուղատնտեսական մշակաբույսերի սեփական սերմերով Եվրասիական տնտեսական միության պետությունների ինքնաբավության բարձրացման հարցերը քննարկել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, բիզնես համայնքի, ճյուղային հասարակական միավորումների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում։
15 ապրիլի 2021
Մշակույթների երկխոսությունը ԵԱՏՄ-ում տնտեսական ինտեգրումը կդարձնի մարդկանց ավելի մոտ
Այդպիսի եզրակացության են եկել ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգում տասնհինգերորդ անգամ կայացած երիտասարդ լրագրողների «Մշակույթների երկխոսություն» ամենամյա միջազգային մեդիաֆորումի մասնակիցները։ Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ առանձին նիստ է նվիրվել եվրասիական թեմատիկային։ Միության երկրների լրագրողներն ու բլոգերները անկեղծ խոսել են այն խնդիրների մասին, որոնց նրանք առերեսվում են և թե ինչ է անհրաժեշտ ԵԱՏՄ-ի գործունեության հանդեպ լսարանի հետաքրքրությունը բարձրացնելու համար։ Նախ և առաջ, երկրներին և մարդկանց հարկավոր է ավելի շատ շփվել և վստահել միմյանց, ինտեգրվել մշակույթի բնագավառում, իսկ Հանձնաժողովին՝ անեղծ խոսել քաղաքացիներին հետաքրքրող բաների մասին։
15 ապրիլի 2021
ԵԱՏՄ-ում առաջարկել են ստեղծել ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցերով աշխատանքային խումբ
Նման առաջարկ են հնչեցրել Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքային բորսաների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի կողմից ապրիլի 14-ին Մոսկվայում ԵՏՀ գլխավոր գրասենյակում անցկացված ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում։
15 ապրիլի 2021
Գոհար Բարսեղյան. «Համակարգային վերլուծությունը՝ ԵԱՏՄ միջազգային գործունեության կարևոր տարր է»
Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը հայտարարել է Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA) ապրիլի 13-ին կայացած «Համակարգային վերլուծությունը Եվրասիայում» տարածաշրջանային կոնֆերանսին։
15 ապրիլի 2021
ԵԱՏՄ-ում կկատարելագործեն պաշտոնական վիճակագրության ձևավորման կարգը
Այդ մասին խոսվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային առընթեր Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի տասնութերորդ նիստին, որը կայացել է ապրիլի 14-ին Մոսկվայում ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահության ներքո։
14 ապրիլի 2021
Էմիլ Կայկիև. «Մեծ Եվրասիայի» տարածաշրջանում կարևոր է ապահովել փոխադրումների «անկարությունը»
Համավարակի պայմաններում տրանսպորտային ծառայությունների որակի և անվտանգության նկատմամբ պահանջների բարձրացման կապակցությամբ հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերում թվայնացումը։ ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն օրակարգում այդ հարցին զգալի ուշադրություն է հատկացվում։ Այդ մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը TRANSRUSSIA միջազգային տրանսպորտալոգիստիկական կոնգրեսի լիագումար բանավեճին, որի հիմնական թեման հանդիսացել է «Բեռնափոխադրումների զարգացումը ժամանակակից իրողության մեջ։ Թրենդեր, հեռանկարներ, սահմանափակումներ, նոր հնարավորություններ»-ը։
Ցուցադրել ավելին