Перейти на старую версию сайта

Նորություններ

16.04.2021 (Обновлено: 07.10.2021 16:32)

ԵԱՏՄ երկրների բիզնեսը կմիանա Ռազմավարություն-2025-ի իրագործմանը

Բիզնեսի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կատարելագործման, ինչպես նաև Ռազմավարություն-2025-ի իրագործմանը Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքի մասնակցության հարցերը քննարկվել են ապրիլի 16-ին Մոսկվայում ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացած ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին։

Բիզնեսի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կատարելագործման, ինչպես նաև Ռազմավարություն-2025-ի իրագործմանը Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքի մասնակցության հարցերը քննարկվել են ապրիլի 16-ին Մոսկվայում ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացած ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարները պլանավորում են 2021 թվականին անցկացնել 41 հանդիպում ԵԱՏՄ երկրներում գործարար համայնքի հետ։ Բիզնեսը պետք է լինի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հիմնական շահառուն», – բացելով նիստը հայտարարել է Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա նաև պատմել է, որ 2020 թվականին Միության ռեեստրում խոչընդոտների քանակը 2016 թվականից առաջին անգամ նվազել է մինչև 59, վերացվել է բոլոր բացահայտված արգելքների 83%-ը։ 2021 թվականին արդեն վերացվել է 2 արգելք։

Անցած տարի առաջընթաց է գրանցվել պետական (մունիցիպալ) գնումների հասանելիության հարցով, որը չէր լուծվում հինգ տարի։ Հանձնաժողովը Միության երկրների հետ համատեղ մշակել և հաստատել է պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնները։ Կանոնները նախատեսում են Հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական ապրանքների ռեեստրի վարում, որի մեջ արտադրանքն ընդգրկվելու է Միության երկրների ազգային լիազորված մարմինների փորձաքննության ակտերի հիման վրա։ Համապատասխան տեղեկատվական ռեսուրսը գործարկվել է 2021 թվականի փետրվարի 1-ին։ 

«Այս աշխատանքը՝ մեծ քայլ է «ԵԱՏՄ ապրանք» լիարժեք բրենդի ստեղծման ճանապարհին», – համարում է Միխայիլ Մյասնիկովիչը։

Ինչպես նշել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի պրեզիդիումի նախագահ, Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահ Աբլայ Միրզախմետովը, ԵԱՏՄ ներքին շուկայում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք կապված են առաջին հերթին ապրանքների տարանցման հետ։ Դրանց վերացման համար հարկավոր են համալիր լուծումներ։ 

«Առաջարկում ենք հաստատել տեղեկատվական փոխգործակցություն ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև, անցկացնել արդեն ստացված դիմումների ռեվիզիա և ստեղծել բիզնեսի համակարգային պրոբլեմների էլեկտրոնային ռեեստր, որպեսզի գործարարը կարողանա օնլայն ռեժիմով տեսնել իր դիմումի կարգավիճակը», – նշել է Աբլայ Միրզախմետովը։

Իր ելույթում նա նաև ուշադրություն է հատկացրել գործարարներին հուզող հարցերի մշակման և փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում ԵՏՀ-ի զբաղեցրած ակտիվ և կառուցողական դիրքորոշմանը։

ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը կոչ է արել գործարար համայնքին միանալ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանը։

«Ռազմավարություն-2025-ի պլանի մեջ ընդգրկվել է 500-ից ավել միջոցառում, որոնց կեսը պլանավորվում է կատարել մինչև 2022 թվականը։ Առաջարկում ենք ԵԱՏՄ Գործարար խորհրդին միանալ այդ աշխատանքին։ Առաջին հերթին մենք շահագրգռված ենք ստանալու ձեր առաջարկները երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ՝ համատեղ նախագծերի ստեղծում, խոչընդոտների վերացում և գործարար կլիմայի բարելավում, ինչպես նաև Միության իրավունքի կատարելագործում, նախ և առաջ՝ մաքսային և տեխնիկական կարգավորման արդյունավետության բարձրացման մասով», – ընդգծել է Սերգեյ Գլազևը։

Նա կոչ է արել ԵԱՏՄ Գործարար խորհրդին առաջարկներ ներկայացնել Միության արտասահմանյան գործընկերների հետ երկխոսության զարգացման և ԵԱՏՄ միջազգային օրակարգի իրագործման վերաբերյալ։

Սերգեյ Գլազևը հայտնել է այն մասին, որ պլանավորվում է անցկացնել Միության պետությունների ընկերությունների և ձեռնարկությունների հարցում՝ գիտատեխնիկական քաղաքականության հեռանկարային ուղղությունների և ԵԱՏՄ երկրների գիտատեխնիկական զարգացման գերակայությունների որոշման համար։

ԵԱՏՄ Գործարար խորհրդի պրեզիդիումի անդամ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը նշել է, որ Ռազմավարություն-2025-ում հաշվի են առնվել բիզնես համայնքի շատ առաջարկներ։ Այժմ բիզնեսն ոչ լիովին է ընկալում, թե ինչ առավելություններ կարելի է ստանալ ինտեգրումից, ուստի ԵՏՀ-ի և Գործարար խորհրդի խնդիրն է՝ ցուցադրել այդ համագործակցական առավելությունները։

Նիստի մասնակիցներին նաև ներկայացրել են Հանձնաժողովի կողմից մշակված՝ ԵԱՏՄ երկրներում առևտրային ցանցերի և արտադրողների փոխգործակցության բարեխիղճ պրակտիկաների կոդեքսը և ԵԱՏՄ-ում տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մասին միջազգային պայմանագրի նախագիծը։ Քննարկվել է «BRICK PAY» վճարահաշվարկային համակարգի ստեղծման թվային նախաձեռնությունը և դեղային պատրաստուկների ոլորտում ԵԱՏՄ միասնական շուկայի ձևավորման որոշ կողմերը։

Միխայիլ Մյասնիկովիչը հրավիրել է ԵԱՏՄ երկրների գործարարներին մասնակցել քննարկումներին, որոնք կազմակերպվելու են Հանձնաժողովի կողմից Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։