Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
30 մարտի 2021
Գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ճանաչումը խթանում է ԵԱՏՄ-ում բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքային միգրացիան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մարտի 30-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրին և ուղարկել է այն Միության երկրներ ներպետական համաձայնեցման համար: ԵՏՀ-ն մշակել է փաստաթուղթը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ՝ գիտական բարձր որակավորում ունեցող աշխատողների շարժունակության բարձրացման համար:
30 մարտի 2021
ԵԱՏՄ երկրներն օգնելու են միմյանց՝ պարենային շուկայում ֆորս-մաժորային իրավիճակների առաջացման դեպքում
Մարտի 30-ին Եվրասիական տնտեսական միության Կոլեգիան ընդունել է կարգադրություն Եվրասիական տնտեսական միության երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների օպերատիվ մատակարարումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին։
29 մարտի 2021
Անդրեյ Սլեպնյովը ԱՀԿ նոր գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը Շվեյցարիա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալայի հետ։
29 մարտի 2021
ԵՏՀ-ն և ԵԶԲ-ն որոշել են ֆինանսական ոլորտում համագործակցության առանցքային ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը քննարկել են ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, ֆինանսական շուկաների, դրանց ենթակառուցվածքի զարգացման և ինտեգրման հարցերը, ֆինանսական ծառայությունների էկոհամակարգի ստեղծումը, ինտեգրացիոն ներդրումային նախագծերի իրականացումն ու մասշտաբավորումը, ինչպես նաև թվային պլատֆորմների մշակումը։
26 մարտի 2021
Արման Շաքալիև. «Հակամենաշնորհային գերատեսչությունների և Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը՝ մեր երկրներում գործարար կլիմայի բարելավման բանալին է»
Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման արդիական հարցերը, անցած տարվա արդյունքները և առաջիկա տարվա պլանները մարտի 25-ին քննարկել են ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արան Շաքալիևը առցանց խորհրդակցության ընթացքում (այսպես կոչված «5+1» ձևաչափ)։ Տեղեկացնելով 2020 թվականին կատարված աշխատանքի հիմնական արդյունքների մասին, Արման Շաքալիևը նշել է, որ, չնայած COVID-19 համավարակի հետ կապված բարդություններին, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության ուղղությամբ Հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկի կողմից տարվող աշխատանքի ինտենսիվությունը անցած տարի չի նվազել։ «10 դիմումի վերաբերյալ մենք համաձայնեցրել և պոտենցիալ խախտողներին ենք տվել անդրսահմանային շուկաներում մրցակցության խախտումների վերացմանն ուղղված գործողությունների կատարման մասին առաջարկներ։ Անցկացրել ենք 13 հետաքննություն և քննել 11 գործ։ Առաջին անգամ անդրսահմանային հակամրցակցային համաձայնության մասնակիցները տուգանքներ են վճարել իրենց գրանցման պետություններում», – նշել է ԵՏՀ նախարարը։ ԵՏՀ մրցակցության հարցերով բլոկը 2020 թվականին առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել մրցակցության ոլորտում ԵԱՏՄ իրավունքի կատարելագործմանը։ Օրինակ, համավարակի հետ կապված, Ղազախստանի նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել Տուգանքների հաշվարկման մեթոդաբանության և Դատավարական ժամկետների կասեցման մասով գործերի քննության կարգի մեջ։ Մշակվել են նաև ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխություններ, որոնք վերաբերում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման նպատակներով կանխարգելիչ գործիքների ներդրմանը։ Նշվել է ձեռնարկատերերի մոտ մրցակցային մտածելակերպի ձևավորման համար բիզնեսի հետ ուղղակի կապի պահպանման անհրաժեշտությունը։ Դրա համար արդյունավետ գործիք է պետք է դառնա հակամենաշնորհային կամպլայենսը՝ կանխարգելիչ միջոցը և անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումների պրոֆիլակտիկան։ «Մենք առաջարկում ենք ստանդարտացնել կոմպլայենսը, այն դարձնել որակի մենեջմենտի և ռիսկերի կառավարման ընդհանուր համակարգի մի մասը», – ընդգծել է Արման Շաքալիևը։ Քննարկման կարևոր թեմաներից մեկն է դարձել առևտրային ցանցերի և սպառողական ապրանքներ մատակարարողների միջև փոխգործակցության հանձնարարվող կանոնների ժողովածուի մշակման անհրաժեշտությունը։ Այսօր Հանձնաժողովի մրցակցային բլոկի կողմից նախաձեռնվել է ԵԱՏՄ անդամ պետություններում առևտրային ցանցերի և արտադրողների (մատակարարողների) փոխգործակցության բարեխիղճ պրակտիկաների Կոդեքսի մշակման և ներդրման հարցը։ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման վկայություն և միջազգային ասպարեզում նրա ճանաչման գործոն է դարձել ԵՏՀ-ի Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) անդամակցությունը։ «Մենք արդեն ակտիվ մասնակցում ենք ՄՄՑ աշխատանքային խմբերում և պլանավորում ենք լինել առավել ներգրավված ՄՄՑ մյուս աշխատանքային նախագծերին։ Մեր խնդիրն է՝ ազդել գլոբալ մրցակցային օրակարգի վրա», – նշել է ԵՏՀ նախարարը։ Որպես ընթացիկ տարվա միջազգային համագործակցության զարգացման գերակա ուղղություններ, Արման Շաքալիևը նշել է ԵԱՏՄ-ում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մրցակցության ոլորտում իրավական կարգավորման և քաղաքականության տեսության անցկացումը, ինչպես նաև ՄԱԱԶԽ-ի հարթակի վրա՝ մրցակցության ոլորտում վերազգային լիազորություններով օժտված տարածաշրջանային միավորումների հետ հանդիպումները։ Պետական գնումների ոլորտում 2020 թվականին հաստատվել են Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնները, որոնցում ամրագրվել է համագործակցական շղթաների ստեղծման առանցքային սկզբունքը՝ ԵԱՏՄ պետություններից մեկում իրականացված գործառնությունները հաշվի են առնվելու մյուսում՝ պատրաստի արտադրանքի արտադրության ժամանակ։ Նման մոտեցումը թույլ կտա պետական գնումներին ստեղծել Միության տարածաշրջանային արդյունաբերական կոալիցիա և թույլ չտալ պետական գնումների շուկայում «խզման կետերի» առաջացումը, երբ պետությունները սահմանփակում են դրա հասանելիությունը։ Ընթացիկ տարում Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվելու պետական գնումների լիարժեք թվայնացման, տեղեկատվական բացության և թափանցիկության ապահովման հարցերը։ Անհրաժեշտ է նշել, որ ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների «5+1» ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Միության դիտորդ երկրների՝ Մոլդովայի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Գարմենդիա Պենյան։ Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են հաջորդ խորհրդակցությունն անցկացնել այս տարվա հունիսին Երևանում։
26 մարտի 2021
Անդրեյ Սլեպնյովը Ժնևում ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ժամանակակից աշխարհի տնտեսական մարտահրավերների դեմ տարվող համատեղ աշխատանքը
26 մարտի 2021
Փոխգործակցության հեռանկարները քննարկել են ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևը և ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին
26 մարտի 2021
ԵՏՀ-ն շարունակում է ձևավորել բարենպաստ մրցակցային միջավայրը ԵԱՏՄ բիզնեսի համար
Ցուցադրել ավելին