Այդ փաստը օպերատիվ կերպով ստուգվել է Հանձնաժողովի կողմից, և դրա հաստատումից հետո տրվել է համապատասխան զգուշացում։
Բիզնեսի հետ փոխգործակցության նման ձևաչափը՝ հանրային ընդունարանները, թույլ են տալիս բիզնեսին ուղղակիորեն տեղեկացնել Հանձնաժողովին իր խնդիրների մասին, իսկ Հանձնաժողովին՝ ստանալով նման ահազանգ, օպերատիվ արձագանքել։
Հանրային ընդունարանների նիստերն անցկացվում են ԵՏՀ մրցակցության հարցերով բլոկի կողմից կանոնավոր հիմունքներով, որտեղ հրավիրվում են Միության երկրների բիզնեսի ներկայացուցիչները ուղղակի երկխոսության համար: «Նիստերի արդյունքներով մենք կուտակում ենք գործարարների բոլոր հարցերը, դրանց պատասխանները տեղադրում ենք Հանձնաժողովի կայքում կամ դրանք ուղարկում ենք հասցեական։ Անհրաժեշտության դեպքում անցկացնում ենք անհատական խորհրդատվություն կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների համար», - պարզաբանել Է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը:
Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ երկրների պետգնումներին մասնակցելու համար արդյունաբերական ապրանքների մատակարարներին անարգել մուտքի ապահովման հարցերը: Մասնակիցները ծանոթացել են Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսին՝ ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրին, դրա ձևավորման կարգին և դրանում ԵԱՏՄ-ում արտադրվող արդյունաբերական արտադրանքի ընդգրկման ալգորիթմին:
Բացի այդ, մասնակիցները բարձրացրել են Միության երկրների տարածքներում դեղորայքային պատրաստուկների գրանցման հարցերը, տեխնիկական կարգավորման հարցերը, այն ապրանքների ցանկի ընդլայնման հարցերը, որոնց վերաբերյալ ԵԱՏՄ-ում ընդունվել են արտադրության պայմաններ, և այլն:
Հանդիպման ավարտին ԵՏՀ-ի ներկայացուցիչները կոչ են արել ձեռնարկատերերին ավելի ակտիվ տեղադրել իրենց ապրանքների մասին տեղեկությունները եվրասիական ռեեստրում, ինչը թույլ կտա նրանց մասնակցել Միության երկրների պետական գնումներին։