Նորություններ

21.06.2022

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հունիսի 20-ից 21-ի նիստի արդյունքները

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) հունիսի 20-ից 21-ը առկա ձևաչափով կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին քննարկել են 16 հարց։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները սահմանել են միասնական շուկայի գործունեության կանոնները՝ ըստ զգայուն ապրանքատեսակների։ ԷՄԽ-ի կարգադրությամբ ամրագրված է փոխադարձ առևտրում այդպիսի ապրանքների ազատ շրջանառությունը հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռների շրջանակներում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները Եվրասիական տնտեսական միության երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման հարցերի վերաբերյալ զեկույց են լսել և հանձնարարել են Միության պետությունների կառավարություններին ԵՏՀ-ի հետ համատեղ ակտիվացնել այդ թվում՝ «Արևելք – Արևմուտք» և «Հյուսիս – Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ մտնող եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման աշխատանքները։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ներկայացվել է 2021 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մոնիտորինգը։

Եվրասիական միջկառավարական խորհուրդն ընդունել է Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ պետությունների համատեղ գործողությունների ծրագիր:

Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությամբ հունիսի 21-ին հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին տարեկան հաշվետվությունը:

Միջկառավարական խորհրդի անդամներին ներկայացվել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի զեկույցը ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մասին:

ԵԱՏՄ պետությունները կսկսեն կիրառել ապրանքների հաշվառման համակարգը։ Համապատասխան կարգադրությունն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ից 26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն):

Նիստին մասնակցել են ԵՄԽ նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Մինիստրների կաբինետի նախագահ՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև Կուբայի Հանրապետության վարչապետ Մարերո Կրուսը, Բելառուսի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պերես Բենիտեսը, Ուզբեկստանի Հանրապետության Վարչապետի՝ ֆինանսա-տնտեսական և աղքատության կրճատման հարցերով տեղակալ՝ տնտեսական զարգացման և աղքատության կրճատման նախարար Ջամշիդ Կուչկարովը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նաև պատվիրակությունների ղեկավարների հետ մասնակցել է Մինսկում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթերը՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանման կարգավորման միջոցների իրացման հիմնական մոտեցումների մասին» կարգադրություն:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի № 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» որոշում:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության 2021 թ-ին գնահատման մշտադիտարկման մասին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» կարգադրություն։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի մասին» կարգադրություն:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված ապրանքների հաշվառման համակարգի կիրառման մասին» կարգադրություն:

«Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին» կարգադրություն:

«Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի տարեկսն հաշվետվության մասին» կարգադրություն։

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի թեկնածություն (Սագինտաև) ներկայացնելու մասին» կարգադրություն:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի թեկնածություն (Կոժոշև) ներկայացնելու մասին» կարգադրություն:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամի թեկնածություն (Կասիմալիև) ներկայացնելու մասին»:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին» կարգադրություն: