Նորություններ

10.06.2022

ԵՏՀ Խորհրդի հունիսի 10-ի նիստի արդյունքները

Հունիսի 10-ին Նուր Սուլթանում առկա ձևաչափով կայացել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը՝ Ղրղզստանի Հանրապետության Մինիստրների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ՝ ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:

ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնության գործողության ժամկետը երկարացնելու մասին։

ԵՏՀ խորհուրդը դեղամիջոցների շրջանառության ոլորտում ժամանակավոր հատուկ միջոցառումների փաթեթ է ընդունել:

ԵՏՀ խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երկրորդ արձանագրությունը։ Փաստաթուղթը նախատեսում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Ազգային կանոններով բժշկական արտադրատեսակների գրանցման հնարավորություն:

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել ցածր լարման սարքավորումների տեխնիկական կանոնակարգում։

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգում:

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել պետգնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում և սահմանել կանոնների 1-ին հավելվածի նոր ապրանքային դիրքերի պայմանները


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթեր

– Ոորոշում «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011)» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին»:

– Որոշում «Մաքսային միության «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 020/2011) փոփոխություններ կատարելու մասին»:

– Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին:

– Որոշում «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար որպես պայման ստանձնած պարտավորությունների համաձայն, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր և մաքսատուրքերի նման դրույքաչափերը ընկույզների և սերմերի առանձին տեսակների նկատմամբ»։

– Կարգադրություն «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների պլանի 2.1.2 կետում փոփոխություններ կատարելու մասին»։

– Որոշում «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին»։

– Որոշում «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»՝ քաղաքացիական մարդատար ինքնաթիռների առանձին տեսակների նկատմամբ:

– Որոշում «Բժշկական օգտագործման համար դեղամիջոցների շրջանառության առանձնահատկությունների սահմանման ժամանակավոր միջոցների մասին»:

– Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 99 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

– Որոշում «Սերիական արտադրանքի ծագման հավաստագրի կիրառման գործողության ժամկետի երկարաձգման մասին»:

– Որոշում «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին»։

– Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012) փոփոխություններ կատարելու մասին որոշում:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին