Նոյեմբերի 23-24-ը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետերը քննարկել են 49 հարց։
ԵՏՀ խորհուրդը սահմանել է սակագնային արտոնություն՝ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների համար ներմուծման մաքսատուրքից ազատելու տեսքով։
ՄԻնչև 2025 թվականը երկարաձգվել է ԵԱՏՄ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային արտոնությունը:
Փոխվարչապետերը հաստատել են Միությունից ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը։ Այսուհետ այդ փաստաթղթերը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային եղանակով։
Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ-ում մակնշման մասին որոշումներում, որոնք թույլ կտան ապահովել ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժը:
ԵԱՏՄ շուկայում ծծմբի 1.5%-ից ոչ ավելի զանգվածային մասով ծովային վառելիքի արտադրության և շուկայահանման հնարավորությունը երկարաձգվել է երեք տարով
ԵՏՀ Խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել Պետգնումների համար ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները փոփոխելու վերաբերյալ։
Միությունում տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ արտադրողների համար ընդլայնվել են դրանց գազով աշխատող շարժիչներով հանդերձման հնարավորությունները:
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին։ Ստեղծվում է ԵԱՏՄ և երրորդ երկրների մաքսային տարանցման միասնական համակարգ:
ԵՏՀ խորհուրդը հաստատել է բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ երկրների նորմատիվ իրավական ակտերի մասին որոշումը, որոնք ենթակա են մերձեցման: