Նորություններ

22.11.2023

ԵՏՀ Կոլեգիան նարգիլեանոցների ցանց է տուգանել անբարեխիղճ մրցակցության համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան տուգանել է Բելառուսի ընկերությանը և նրա ղեկավարին նարգիլեանոցների ծառայությունների անդրսահմանային շուկայում անբարեխիղճ մրցակցության համար։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 800 000 ռուսական ռուբլի։

Ավելի վաղ Հանձնաժողով էր դիմել երկու ռուսական ընկերություն՝ «HOOKAH PLACE» նարգիլեանոցների հայտնի ցանցի ստեղծողներն ու կազմակերպիչները, բելոռուսական ընկերության անաբարեխիղճ գործողությունների մասին դիմումով։ Նրանց կարծիքով՝ խախտողը մոլորեցնում էր սպառողներին ռուսական հայտնի ապրանքանիշի հետ իր առնչության վերաբերյալ։

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ բելոռուսական ընկերությունը Բելառուսի տարածքում գրանցել է ապրանքային նշան, որը նման է ռուսական ընկերությունների նշանին, բայց մի փոքր տարբերությամբ՝ «HOOKAHPLACE» (միասին է գրվում): Ընդ որում, պարզվել է, որ ռուս ձեռնարկատերերն իրենց ապրանքային նշանը գրանցել են մի քանի տարի շուտ։

Բացի տուգանքներից, Կոլեգիայի որոշմանը համապատասխան, բելոռուսական ընկերությունը պետք է դադարեցնի և հետագայում չկատարի գործողություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել սպառողներին նարգիլեանոցների ծառայություններ արտադրողի վերաբերյալ։