Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 13

14 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն հաստատել է դեղագործական տեսչական ստուգումների պլանավորման ուղեցույցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Ռիսկերի գնահատման հիման վրա Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին դեղագործական տեսչական ստուգումների համապատասխանության պլանավորման ուղեցույցը: Ուղեցույցը պարունակում է յուրաքանչյուր առանձին արտադրության ռիսկի գնահատման հիման վրա դեղամիջոցներ արտադրող հարթակների դեղագործական տեսչությունների անցկացման հաճախականության, ծավալի և պարբերականության որոշման հանձնարարականներ: Հաշվի են առնվում տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունների և արտադրվող դեղերի վտանգավորության հետ կապված ներքին գործոնները, ինչպես նաև Արտադրական պրակտիկայի կանոնների խախտման հետևանքով առաջացող ռիսկերը: Փաստաթղթի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների դեղագործական տեսչություններին թույլ կտա օպտիմալ պլանավորել ռեսուրսները տեսչական ստուգումների անցկացման ամենամյա պլանի (ժամանակացույցի) իրականացման համար, ինչպես նաև կպահպանի դրանց արդյունքներն անկախ ստուգումների անցկացման պարբերականությունից ճանաչելու՝ Միության իրավունքում ամրագրված մոտեցումը: Ռիսկը հաշվի առնող մոտեցման կիրառումը դեղարտադրողներին թույլ կտա օպտիմալացնել գործընթացները և ռիսկի նվազեցման հաշվին հասնել դեղերի արտադրության կայունությանը և հուսալիությանը: Դա նաև թույլ կտա տնտեսել տեսչական խմբերի ընդունման հետ կապված ֆինանսական ռեսուրսներ: