Նորություններ

29.03.2023

Որոշվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման նոր մոտեցումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման նոր մոտեցումները։

Նորամուծությունները նախատեսում են խոչընդոտների դիտարկման օպտիմալացված ժամկետներ և կատարելագործման մեխանիզմ, արգելքները և սահմանափակումները վերացված ճանաչելու լրամշակված կարգեր, Միության ներքին շուկայում արգելքների նշանների առկայության հետ կապված իրավիճակների կարգավորմանն ուղղված հաշտարարության ընթացակարգ:

«Հանձնաժողովը վերլուծել է ԵԱՏՄ ներքին շուկայում Խոչընդոտների որակավորման մեթոդաբանության գործող խմբագրության կիրառման պրակտիկան և վերլուծության հիման վրա ընդունել դրա նոր խմբագրությունը», — նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։ — Ընդհանուր առմամբ, փաստաթղթով նախատեսված մեխանիզմները էապես կրճատում են խոչընդոտների որակավորման ընթացակարգերը»։