Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6949
03 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը: Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը: «ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը:
03 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՓՀԽ ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի աշխատանքային հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի գործունեության, ԵԱՏՄ տարածքում ժամանակակից պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր: Նախարարը կարևորել է ԵՏՀ և ԱՓՀԽ մինջև գործընկերության հետագա ամրապնդումը եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը նպաստող կայուն տրանսպորտային համակարգի ստեղծման համար: «Տրանսպորտալոգիստիկ համալիրի զարգացման արդիական հարցերին առնչվող ամենամյա համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան ցույց է տալիս նման ձևաչափի պահանջված լինելը: Մենք մի սեղանի շուրջ միավորում ենք պետական մարմինների, առաջատար տրանսպորտային ընկերությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միխայիլ Գոնչարովն ընդգծել է, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության և ԱՓՀԽ քարտուղարության փոխգործակցության պլանի գործնական իրականացումը լրացուցիչ ազդակ կդառնա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ բեռնափոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: ԵՏՀ և ԱՓՀԽ միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:
03 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ամբողջ բելոռուս ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ «Ինքնիշխանության տարիների ընթացքում Բելառուսը հաջողություններ է գրանցել սոցիալտնտեսական զարգացման գործում, խորացվում են շփումները ԵԱՏՄ-ում նրա գործընկերների հետ», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետությանը մաղթել է հետագա տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն:
03 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:
02 հուլիսի 2025
Բախիթ Սոիլթանովը բանակցել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցման և հետագա ձևավորման մոտեցումները, «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի խնդրահարույց հարցերը: Այցի ընթացքում նաև կայացել է Բախիթ Սուլթանովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Պոլյակովայի հետ, որի ընթացքում քննարկել են ընդհանուր ֆինանսական դաշտի ձևավորման և ներդաշնակեցման հարցեր: «Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ ռազմավարական խնդիրներից մեկն է: Այս ոլորտում մոտեցումների ներդաշնակեցումը մեզ թույլ կտա ստեղծել միասնական, թափանցիկ և հուսալի ֆինանսական տարածք, ինչը, անշուշտ, հզոր խթան կդառնա ներդրումների համար, կայունություն կապահովի Միության բոլոր մասնակից երկրների տնտեսական զարգացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Կոնգրեսը ավանդաբար Ռուսաստանի Բանկի ղեկավարության, Ռուսաստանի առաջատար ֆինանսական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև բիզնես երկխոսությունների առաջավոր հարթակն է: Մասնակիցները քննարկում են ֆինանսական շուկայի կարգավորման, դրա թվային ենթակառուցվածքների զարգացման հարցեր, բորսայական տարածքի և վճարային համակարգերի վիճակը և հեռանկարները: «Այնպիսի հարթակներ, ինչպիսին է Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսը, կարևոր են կառուցողական երկխոսության զարգացման և ժամանակակից ֆինանսական միջավայրի առանցքային միտումների և մարտահրավերների քննարկման համար, մասնակիցներին թույլ են տալիս մշակել ԵԱՏՄ բոլոր երկրների ֆինանսական հատվածի կայունությանը և կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցներ», — նշել է Բախիթ Սուլթանովը:
02 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդիր Տուրչինին 50-ամյա հոբելյանի առթիվ։ «Դուք ծանրակշիռ ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում։ ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախատեսված ծրագրերի իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։
02 հուլիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր
Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը: Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան: Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
01 հուլիսի 2025
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
Ցուցադրել ավելին