Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 3

16 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն սեմինար է անցկացրել անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ Հոկտեմբերի 16-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ կայացել է «Խելացի անցակետեր: Թվայնացումը Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմիններում» թեմայով միջազգային սեմինար: Միջոցառմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, ԵԱՏՄ և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային մարմինների, նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման օպերատորների, բիզնեսի և գործարար ընկերակցությունների ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները քննարկել են մաքսային սահմանին խելացի անցակետերի թողունակության բարձրացմանն ուղղված ժամանակակից տեխնոլոգիաներն ու լուծումները, միջազգային համագործակցությունը և լավագույն համաշխարհային փորձի օգտագործումը: «Նոր միտումները, այն է՝ իրերի ինտերնետի, մեծ տվյալների, արհեստական բանականության օգտագործումը և «խելացի» անցակետերի ստեղծումը, նոր հորիզոններ են բացում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համար: Այս նորարարությունները թույլ են տալիս արագացնել սահմանով ապրանքների տեղափոխումը՝ աջակցելով արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և օրինապահ մասնակիցներին, միաժամանակ բարձրացնելով մաքսային հսկողության որակն ու արդյունավետությունը», — ընդգծել է Ռուսլան Դավիդովը: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը հիշեցրել է, որ Հանձնաժողովն իրավասու է հաստատել Միության մաքսային սահմանի անցակետերի սարքավորմանն ու կահավորմանը ներկայացվող տիպային պահանջները: Ներկայումս ակտիվ աշխատանք է կատարվում գործող պահանջների արդիականացման ուղղությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով վերոնշյալ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: «Նույնանման ուղղությամբ են շարժվում մեր հարևանները, շարժվում է ամբողջ աշխարհը: Վերահսկիչ ընթացակարգերի ավտոմատացումը երկուստեք շահավետ գործընթաց է թե՛ պետությունների, թե՛ մասնավոր խաղացողների համար, որն արդյունքում կհանգեցնի մեր Միության մրցունակության բարձրացմանը», — նշել է Ռուսլան Դավիդովը: