Նորություններ

15.12.2023

ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը զգալի ավանդ ունեն ԱՊՀ ՄՊԽ շրջանակներում ստանդարտացման զարգացման գործում

Այսպես է հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին համաձայնագրի անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության, հավաստագրման և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների խորհրդակցության ընթացքում (Անկախ Պետությունների Համագործակցության Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 64-րդ նիստում), որը կայացել է դեկտեմբերի 14-15-ը Մինսկում։

Ինչպես ընդգծել է Վիկտոր Նազարենկոն, ստանդարտացման զարգացման համար փորձագիտական ներուժի և այլ ռեսուրսների համատեղ օգտագործումը ոչ միայն նպաստում է դրա ներուժի ավելացմանը, այլև դրական պայմաններ ստեղծում ընդհանուր միութենական շուկայի շրջանակներում բարեխիղճ մրցակցության ձևավորման, տնտեսության ոլորտների գիտատեխնիկական զարգացման մակարդակի բարձրացման համար, ընդլայնում արդյունաբերական կոոպերացիան, նպաստում ԵԱՏՄ երկրների և ԱՊՀ մասնակից այլ պետությունների միջև առևտրի զարգացմանը։

«Ժամանակակից միջպետական ստանդարտներն ապահովում են տեխնիկական կանոնակարգերը ապացուցողական բազայով, սահմանում արտադրանքին ներկայացվող պահանջներ և հետազոտության մեթոդներ և պահպանում են այդ պահանջները և հետազոտության մեթոդները բարձր տեխնիկական մակարդակում: Միությունում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից այս տարի, ուղղված է անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման պլանավորումը համակարգելուն և այդ աշխատանքը նոր համակարգային մակարդակ տեղափոխելուն, - նշել է ԵՏՀ նախարարը։ - Վստահ եմ, որ դրա ազդեցությունը դրական կլինի ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլև ԱՊՀ ամբողջ տարածքում»։

Դեկտեմբերի 15-ին Մինսկում անցկացվող միջոցառումների շրջանակում կայացել է Միության պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Ղեկավարների խորհրդի անդամները քննարկել են Միության տեխնիկական կարգավորման նպատակով ստանդարտացման մշակման, ԵԱՏՄ տեխկանոնակարգերի և դրանց հետ փոխկապակցված ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման պրակտիկայի ներդրման ուղղությամբ փոխգործակցության մի շարք գործնական ուղղություններ: Վիկտոր Նազարենկոն Ղեկավար խորհրդի անդամներին ներկայացրել է հՀանձնաժողովի տեսլականը այս հարցերի վերաբերյալ և մի շարք առաջարկություններ արել, որոնք արժանացան հանդիպման մասնակիցների հավանության: Ընդունված որոշումները նախատեսվում է իրականացնել Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների կոնկրետ միջոցառումներում:

Տեղեկանք

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհուրդը (ՄՊԽ) հանդիսանում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով համաձայնեցված քաղաքականության ձևավորման և իրականացման հարցերով ԱՊՀ-ի միջկառավարական մարմին։

ՄՊԽ-ն Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից ճանաչվել է EASC ստանդարտացման տարածաշրջանային կազմակերպություն (ISO խորհրդի 26/1996 բանաձև):

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի N 14 որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման նպատակներով Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմին։ 2023 թվականին Խորհրդում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը։