Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7176

10 սեպտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին: «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը: Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը: «ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին: Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:
08 սեպտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ» ՍԵպտեմբերի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արդար մրցակցության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովի «Միասնական ազգային շուկա, բարեխիղճ մրցակցություն՝ հանուն ապագայի. Ավելի արդար և դինամիկ շուկայական միջավայրի ստեղծում» խորագրով լիագումար նստաշրջանին: ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ժամանակակից մարտահրավերներին մրցակցային քաղաքականության հարմարեցման ուղղությամբ Հանձնաժողովի գործունեության մասին և նշել մրցակցության ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները: Ընդ որում, նա նշել է, որ ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ»: «Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների ռազմավարական գործընկերներից է: Մեր գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ հարմարվելով փոփոխվող իրողություններին, միաժամանակ պահպանելով գործնական փոխգործակցության ամրությունը և խորությունը: Վերջին տարիներին մենք ամրապնդել ենք մրցակցության ոլորտում մեր համագործակցությունը՝ փորձ փոխանակելով օրենսդրական նորույթների, իրավակիրառության, մրցակցության քարոզչության հարցերում», - ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարն առանձին անդրադարձել է մրցակցության բլոկի մի շարք նախաձեռնություններին՝ ներառյալ հատվածային հետազոտությունները, ներկայացրել Միության երկրների և դիտորդ պետությունների գործարար համայնքի, մրցակցային մարմինների հետ փոխգործակցության փորձը՝ նշելով միջազգային համագործակցության կարևոր դերը:
05 սեպտեմբերի 2025 Անդրեյ Սլեպնը. «Եվրասիական տնտեսական միությունը Մեծ Եվրասիական գործընկերության կարևոր օղակ է» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողով-2025-ի շրջանակներում կայացած «Մեծ Եվրասիական գործընկերություն. մայրցամաքի զարգացման նոր պարադիգմեր» խորագրով նստաշրջանի ընթացքում։ «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի կողմից հայտարարված Մեր Եվրասիական գործընկերության (ՄԵԳ) գաղափարը լուրջ և աճող աջակցություն ունի: Եվ հատկապես մենք սա տեսնում ենք ներկայումս՝ Եվրասիայի բազմաթիվ երկրների համար այս դժվար ժամանակաշրջանում», — ասել է նա: Այս կապակցությամբ ԵՏՀ առևտրի նախարարը նշել է, որ «նախաձեռնության գործնական լիցքավորումը տալիս է ինքը՝ կյանքը, և այս լիցքավորումն ընդլայնվում է»: COVID-19-չի ազդեցության ներքո աճել են լոգիստիկայի գծով շփումները, երբ բոլորը հասկացան, որ անհրաժեշտ է երթուղիների տարբերակում և կապվածության ամրապնդում: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ տարբեր մարտահրավերների ազդեցության տակ էլ ավելի մեծ ըմբռնում է ստանում ֆինանսական հաշվարկների անվտանգության ամրապնդման և միջազգային առևտրի կայուն զարգացման համար ձևաչափեր գտնելու գաղափարը: «Ինչ վերաբերում է Եվրասիայի հինգ երկրները միավորող Եվրասիական տնտեսական միությանը, ապա այն գործընկերության կարևորագույն օղակներից է: Այս առումով մենք ամբողջությամբ գործում ենք ՄԵԳ գաղափարախոսությամբ և ոգով: Մենք ակտիվորեն զարգացնում ենք գործնական գործիքները, որոնց կցանկանայի ավելի մանրամասն անդրադառնալ», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: Զարգացնելով թեման՝ ԵՏՀ նախարարը խոսել է ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ Հանձնաժողովի աշխատանքի մասին: Նման համաձայնագրերը թույլ են տալիս հեռանալ սակագներից և որոշակի իմաստով պատասխան տալ այսօր որոշ երկրների կողմից պաշտպանվող հակառակ մոտեցումներին: Այստեղ, ըստ Անդրեյ Սլեպնևի, կարևոր է ոչ միայն «բարձրացնել շլագբաումը»՝ սակագնային արգելքների նվազեցման տեսքով, այլև լավ ճանապարհային քարտեզ ստեղծել, ճանապարհ կառուցել բիզնեսի համար, որը կօժանդակեր կոոպերացիայի կառուցման գործում: «Խոսքը, ի թիվս այլնի, նաև մայրցամաքի ցամաքային կապվածության մասին է, որտեղ կարևոր է մասնագիտական բազմակողմ երկխոսությունը, որպեսզի տրանսպորտը նախարարները հավաքվեն մեկ սեղանի շուրջ և պայմանավորվեն խնդրահարույց հարցերի լուծման և տրանսպորտային միջանցքների թվայնացման մասին: Սակայն ոչ պակաս կարևոր են ֆինանսական գործիքները, ինչպես նաև ստանդարտների հետ կապված հարցերը, որոնք հզոր խոչընդոտ են առևտրում, որը վնասում է ոչ պակաս, քան չափազանց բարձր սակագները», — նշել է ԵՏՀ նախարարը: Առանձին անդրադարձ է կատարվել թվայնացման և կլիմայական օրակարգի հարցերին, որոնք պահանջում են քննարկում և գործնական լուծումների հայտնաբերում, այդ թվում՝ ՇՀԿ և ԲՐԻԿՍ շրջանակներում: «Գործընկերությունը բաժանման բացակայությունն է: Մեր առաջնորդները գործում են գործընկերային ոգով: Սակայն մենք դեռ պետք է միասին աշխատենք մասնագիտական մակարդակում բոլոր խոչընդոտները վերացնելու համար», — ամփոփել է Անդրեյ Սլեպնևը:
Ցուցադրել ավելին