Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7141
06 հոկտեմբերի 2025
Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը
Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար:
03 հոկտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ
Հոկտեմբերի 3-ին Ժնևում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:
03 հոկտեմբերի 2025
Դանիյար Իմանալիև. «ՄԱԿ ԵՏՀ-ի հետ Հանձնաժողովի համագործակցության ընդլայնումը կբարձրացնի ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական նախարար Դանիյար Իմանալիևը Ժնևում (Շվեյցարիա) Միավորված Ազգերի Կազմակերպության բաժնի կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասինի հետ:
03 հոկտեմբերի 2025
ՅՈՒՆԿՏԱԴ-ն առաջին անգամ ներկայացրել է համաշխարհային ներդրումների մասին զեկույցը ԵԱՏՄ երկրների համար
Հոկտեմբերի 2-ին առցանց ձևաչափով ներկայացվել է համաշխարհային ներդրումների մասին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի 2025 թվականի զեկույցը, որն առաջին անգամ հասցեագրված էր Եվրասիական տնտեսական միության երկրներին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը:
03 հոկտեմբերի 2025
Կայացել է ԵԱՏՄ և Իրանի միջև մաքսային տեղեկատվության փոխանակման իրականացման հարցերով բանակցությունների երկրորդ փուլը
Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրականացման հարցերով բանակցությունների երկրորդ փուլը կայացել է Թեհրանում: Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը բանակցություններին գլխավորել է ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
03 հոկտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշևն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակենժենովի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Աստանայում՝ Kazenergy 16-րդ Եվրասիական համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Երլան Ակենժենովի հետ:
03 հոկտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյով. «Երկարաժամկետ մրցունակության և տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումը կապված է արդյունավետ դաշինքների կառուցման հետ»
Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Միջազգային տնտեսական համակարգի թվային փոխակերպումը» 4-րդ ամենամյա գիտագործնաման խորհրդաժողովին:
03 հոկտեմբերի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային ոլորտում կարևոր է կառուցել վերահսկող մարմինների և ԱՏԳ մասնակիցների կառուցողական երկխոսությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության «Ապագայի շեմին. GR-ը նոր աշխարհակարգի պայմաններում» թեմայով խորհրդաժողովին։ Ռուսլան Դավիդովը նշել է պետության և բիզնեսի բարեհաջող փոխգործակցության չափորոշիչները, ինչպես նաև դրա ձևաչափերը:
Ցուցադրել ավելին