Հաստատվել է մայրուղային խողովակաշարերի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Հեղուկ և գազանման ածխաջրածինների տեղափոխման համար մայրուղային խողովակաշարերի տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը: Այն նախատեսում է 33 միջպետական ​​ստանդարտների մշակում մինչև 2027 թվականը։ Պատասխանատու մշակողներն են Ղազախստանի Հանրապետությունը (4 ՊԵՏՍՏ) և Ռուսաստանի Դաշնությունը (29 ՊԵՏՍՏ):

Ներկայումս եղուկ և գազանման ածխաջրածինների տեղափոխման համար մայրուղային խողովակաշարերի նախագծման, կառուցման, շահագործման և հեռացման պահանջները ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային մակարդակով պարունակվում են ստանդարտացման ազգային փաստաթղթերում (ստանդարտներում և կանոնների ժողովածուներում), որոնք հաստատվել են մինչև ԵԱՏՄ «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տեղափոխման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը: Այդ փաստաթղթերը վերանայման կարիք ունեն՝ դրանք տեխնիկական կանոնակարգերին համապատասխանեցնելու և միջպետական ​​ստանդարտների կարգավիճակում հաստատվելու համար։

Ծրագրի նախագիծը ներառում է ստանդարտներ, որոնք պարունակում են նախագծման, շինարարության, շահագործման, փորձարկման և չափման կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ և տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և իրականացման համար անհրաժեշտ այլ ստանդարտներ: