17 Apr 2024 ԵԱՏՄ երկրների նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների համագործակցությունը քննարկվել է Եվրասիական նավթագազային համաժողովում «Սարքավորումներ և տեխնոլոգիաներ նավթագազային համալիրի համար» (Նեֆտեգազ 2024) միջազգային ցուցահանդեսի աշխատանքների շրջանակներում ապրիլի 16-ին կայացել է Եվրասիական նավթագազային համաժողովը, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչությունը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հետ միասին կլոր սեղան է անցկացրել «Եվրասիական տնտեսական միության պետություններում նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցությունը» թեմայով։ Որպես բանախոս կլոր սեղանին մասնակցել են ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Նավթագազային տեխնոլոգիական նախաձեռնությունների ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի և ԵԱՏՄ երկրների ոլորտային գործարար համայնքի ներկայացուցիչներ: ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը խոսել է Հանձնաժողովի՝ կոոպերացիոն համագործակցության խթանմանն ուղղված գործիքների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր գործիքի մասին։ ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դմիտրի Կուրոչկինը հայտնել է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը ՌԴ ԱԱՊ մասնակցության մասին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է նավթագազային մեքենաշինության ոլորտում Հայաստանի ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական ներուժի մասին։ ԵԱՏՄ երկրների ոլորտային գործարար համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են ոլորտի ընթացիկ վիճակի և կարիքների հարցերին։ Կլոր սեղանի արդյունքում մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների համագործակցությունը Միության շրջանակներում՝ Հանձնաժողովի գործիքների օգտագործմամբ։ Տեղեկանք «Նեֆտեգազ» ցուցահանդեսը կազմակերպում է «Էքսպոցենտր» ԲԲԸ-ն՝ ՌԴ էներգետիկայի նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ՝ ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո: Ցուցահանդեսն ընդգրկված է աշխարհի խոշորագույն նավթագազային ցուցահանդեսների տասնյակում, տարբեր երկրների արտադրողներին և մատակարարներին հնարավորություն է տալիս մասնագետներին ցուցադրելու նավթագազային և նավթավերամշակման իրենց նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիաները, հաստատելու և ընդլայնելու գործարար կապերը և քննարկելու առջև դրված հարցերի լայն շրջանակ: 2016 թվականից ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի նավթագազային համաժողովի հետ համատեղ։
ԵԱՏՄ-ի սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մարտին տարեկան կտրվածքով կազմել է 107.5% 17 Apr 2024 ԵԱՏՄ-ի սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մարտին տարեկան կտրվածքով կազմել է 107.5% Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մարտին 2024 թվականի փետրվարի համեմատ կազմել է 100.4%, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 102%։ 2023 թվականի մարտի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (8.7%)։ Պարենամթերքի գներն այդ ժամանակահատվածում աճել են 7.5%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 6.7%-ով։ Պարենային ապրանքների գների՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համեմատ ավելի բարձր աճ է գրանցվել Ռուսաստանում (8.1%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (9.6%-ով) և Ղազախստանում (8.2%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (13.2%-ով) և Ղրղզստանում (9.2%-ով)։ Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։
17 Apr 2024 Էլդար Ալիշերովն անցկացրել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ փոխգործակցության աշխատանքային խմբի նիստը Ապրիլի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի գլխավորությամբ կայացել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ փոխգործակցության բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 11.7.5-րդ կետի կատարման ընթացքը։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՄԿ անդամի կարգավիճակ ստանալու ուղղությամբ Միության պետությունների հետ համատեղ գործողությունների իրականացման մասով ՀՄԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարների, ինչպես նաև ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին ԵԱՏՄ-ի անդամակցության հնարավորության մշակման մասին էր: «ԵՏՀ մաքսային համագործակցության բլոկը ակտիվորեն փոխգործակցում է ՀՄԿ-ի հետ և կշարունակի համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են միջազգային ստանդարտների հիման վրա մաքսային օրենսդրության կատարելագործումը, մաքսային վարչարարության արդյունավետ և ժամանակակից ստանդարտների մշակումը, մաքսային վարչարարության առաջադեմ փորձի ներդրումը», — նշել է Էլդար Ալիշերովը։ Նախարարի խոսքով՝ նման աշխատանքն արդիական է մաքսային կարգավորման ոլորտում Միության իրավունքի արդիականացման շրջանակներում՝ հաշվի առնելով մաքսային համագործակցության կազմակերպման մասով Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների դրույթները: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 11.7.5-րդ կետով նախատեսված են այնպիսի միջոցառումներ, ինչպես Միության կողմից ՀՄԿ անդամի կարգավիճակ ստանալը և ՀՄԿ հիմնարար փաստաթղթերին Միության անդամակցության հնարավորության մշակումը:  
17 Apr 2024 Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է տրանսպորտի կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ապրիլի 17-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) կայացած «Տրանսպորտային դիվանագիտությունը և կայուն զարգացումը գլոբալ շարժունակության ապահովման գործում» կլոր սեղանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին։ «Ինտեգրման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներն ամրագրված են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: Փաստաթղթի առանցքային ուղղություններից է ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածության ձևավորումը, — ասել է Արզիբեկ Կոժոշևը։ — Տնտեսական առաջընթացի հասնելը, կայուն զարգացման ապահովման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման ընդհանուր խնդիրների լուծումն ակնկալվում է, ի թիվս այլնի, տրանսպորտային քաղաքականության իրականացման, Եվրասիայի տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման և Մեծ Եվրասիայի նորացված տրանսպորտաենթակառուցվածքային հիմնակմախքի ստեղծման միջոցով։ ԵՏՀ նախարարը կարևորել է կլոր սեղանը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները նոր լիցք են հաղորդում տրանսպորտային ոլորտի կայուն զարգացման ուղղությամբ Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքին։ Կլոր սեղանը համընկել է ապրիլի 15-ից 19-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող «Կայուն զարգացման շաբաթվա» հետ։ Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ տրանսպորտալոգիստիկ հատվածի, գործարար համայնքի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
17 Apr 2024 Գոհար Բարսեղյանը Ղազախստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է ԵԱՏՄ-ում արդյունաբերության և ԱԱՀ հետագա զարգացման հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ապրիլի 17-ին Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԵՏՀ խորհրդի անդամ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար Ժանել Կուշուկովայի և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության փոխնախարար Ժանատ Դուբիրովայի հետ։ Գոհար Բարսեղյանի և Սերիկ Ժումանգարինի հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունաբերության և գյուղատնտեսության առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք այլ արդիական թեմաներ։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում։ ԵՏՀ նախարար Այդարբեկ Սապարովի հետ հանդիպմանն անդրադարձել են համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ղազախստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, ԱԱՀ թվային զարգացման, գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության (ԳԻՆ սերմերի մասով) հարցերին: Գոհար Բարսեղյանը և Ժանել Կուշուկովան քննարկել են Միության մարմինների առաջիկա նիստերի օրակարգի արդիական հարցեր։ ԵՏՀ նախարարը Ժանել Կուշուկովային տեղեկացրել է անդամ երկրների արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացման ընթացիկ հարցերի մասին։ Ժանատ Դուբիրովայի հետ հանդիպմանը քննարկվել է մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակումը։
16 Apr 2024 ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ։ «Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողություն անցնելու գործընթացի պարզեցմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնանման ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, այն ապրանքները կարգավորումից բացառելու մասին է, որոնցում թանկարժեք մետաղների մասնաբաժինը չի գերազանցում զանգվածի 2%-ը։ Նաև, հաշվի առնելով էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, պետական վերահսկողություն իրականացնելու համար թույլատրվում է փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացնել պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների մասնագիր): Բացի այդ, բացառվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայության պահանջները, եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, և մի շարք այլ փոփոխություններ են կատարվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
16 Apr 2024 ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ։ «Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողություն անցնելու գործընթացի պարզեցմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնանման ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, այն ապրանքները կարգավորումից բացառելու մասին է, որոնցում թանկարժեք մետաղների մասնաբաժինը չի գերազանցում զանգվածի 2%-ը։ Նաև, հաշվի առնելով էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, պետական վերահսկողություն իրականացնելու համար թույլատրվում է փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացնել պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների մասնագիր): Բացի այդ, բացառվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայության պահանջները, եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, և մի շարք այլ փոփոխություններ են կատարվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
16 Apr 2024 Արդիականացվել է այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են յուղաճարպային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանության պարտադիր գնահատման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հաստատվել է «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (024/2011 ՄՄ ՏԿ) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկի արդիականացված խմբագրությունը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցելիս հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտադրանքի ներմուծման կարգի դրույթները։ Ապրանքների թարմացված ցանկը ներառում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ մինչև տասներորդ նիշը մանրամասնած 86 ծածկագիր սննդային յուղաճարպային արտադրանքի 19 խմբի և ոչ սննդային յուղաճարպային արտադրանքի երկու խմբի համար, որոնց համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը համապատասխանության հայտարարագիրն է: Ցանկն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։ Արտադրանքի ցանկը, համաձայն 024/2011 ՄՄ ՏԿ-ում 2023 թվականի դեկտեմբերին ընդունված N 2 փոփոխությունների, նաև լրացվել է յուղաճարպային արտադրանքի այնպիսի տեսակով, ինչպիսիք են «կակաոյի յուղի խառը չտեմպերացվող փոխարինիչները»՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517 90 990 0 ծածկագրով։ Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։
Ցուցադրել ավելին