Ռուսաստանի Դաշնությունում որպես «ինքնազբաղված» աշխատանքային գործունեություն իրականացնող Եվրասիական տնտեսական միության պետությունների քաղաքացիների կեցության ժամկետներին առնչվող հարցերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի մասնակիցները:
Նիստին մասնակցել են ԵՏՀ-ի, Միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև միգրացիայի և սոցիալական պաշտպանության հարցերով փորձագետներ։
Հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը հայտնել է, որ Ռուսաստանում շարունակվում է «Մասնագիտական եկամուտի հարկ» հատուկ հարկային ռեժիմի սահմանման փորձը, որի շրջանակներում Միության երկրների քաղաքացիները կարող են գրանցվել որպես «ինքնազբաղված»։
«Ռուսաստանի ԴՀԾ տվյալներով՝ 2023 թվականի ինն ամսվա ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 183 հազար «ինքնազբաղված» քաղաքացի ԵԱՏՄ պետություններից»,- նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Աշխատանքային խմբի մասնակիցները՝ Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, հայտնել են, որ Միության որևէ պետության քաղաքացու մոտ, որն աշխատանքային գործունեություն է իրականացնում ՌԴ-ում որպես «ինքնազբաղված», քաղաքացիաիրավական պայմանագրի (այդ թվում՝ կապալի պայմանագրի կամ ծառայությունների հատուցվող մատուցման պայմանագրի և այլ նմանատիպ պայմանագրերի) առկայությունը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գտնվելու ժամկետը երկարաձգելու համար:
Քննարկման արդյունքում որոշվել է շարունակել աշխատանքը մասնագիտական եկամուտի հարկ վճարող ԵԱՏՄ քաղաքացիների կեցության ժամկետի երկարաձգման մեխանիզմի հարցում ընդհանուր մոտեցման մշակման ուղղությամբ։