Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7093

26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է» Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնի հետ Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Մյանմարի Միություն Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ Մին Աուն Հլայնի հետ: Կողմերը քննարկել են Փոխգործակցության հուշագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հարցեր: «Հուշագիրը ստորագրելու պահից ի վեր դրական դինամիկա է նկատվում մեր համագործակցության տնտեսական օրակարգի լայն շրջանակի մասով, - նշել է Բակիտժան Սագինտաևը: - Մյանմարի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2019-2024 թվականներին ավելացել է ավելի քան երեք անգամ՝ գերազանցելով 1.5 մլրդ դոլարը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ միմյանց առևտրատնտեսական կարողությունների մասին կողմերի տեղեկացվածության բարձրացումն անհրաժեշտ պայմաններ կապահովի փոխգործակցության զարգացման համար: Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Մին Աուն Հլայնը համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ի և Մյանմարի միջև երկխոսությանը լրացուցիչ խթան կհաղորդի գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը: Սա նաև թույլ կտա որոշել համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները: ԵԱՏՄ երկրների Մյանմարի արտահանման առանցքային ապրանքներն են բրինձը, սուրճը, արմավենու յուղը, կակաոյի ունդերը: Մյանմար ներմուծման մեջ գերակշռում են հանքային պարարտանյութերը, սպառողական ապրանքները, մեքենաները և սարքավորումները, մետաղները, սննդային յուղերը, ցեմենտը, դեղամիջոցները:
26 հունիսի 2025 Ռուսլան Դավիդով. «Մաքսային սահմանի անցակետերի զարգացումը Միության տարանցիկ ներուժի ընդլայնման հիմքն է» ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի զարգացումը՝ որպես ԵԱՏՄ տարանցիկ ներուժի ընդլայնման հիմք» թեմայով կլոր սեղան: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների առջև դրված է եվրասիական տրանսպորտալոգիստիկ երթուղիների և միջանցքների ենթակառուցվածքն արագացված տեմպերով զարգացնելու խնդիր: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը: Անցակետերը միջազգային տրանսպորտային միջանցքների առանցքային տարրն են, որը մեծապես որոշում է դրանց թողունակությունը: «Անցակետերի ենթակառուցվածքի արդիականացումը, բեկումնային տեխնոլոգիաների, ինտեգրված տեղեկատվական համակարգերի, իրերի ինտերնետի, մեծ տվյալների և արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը պայմաններ կապահովի մաքսային սահմանով ապրանքների և փոխադրամիջոցների արագացված անցկացման համար, կնպաստի Միության արտաքին առևտրի զարգացմանը», - ընդգծել է Ռուսլան Դավիդովը: Տվյալ ուղղությունում ԵՏՀ առանցքային խնդիրն է անցակետերի ենթակառուցվածքին, ինչպես նաև դրա առանձին տարրերին, ԵԱՏՄ ընդհանուր մաքսային սահմանի անցակետերի զարգացման ուղղությամբ կողմերի ջանքերի համաժամյացնամը ներկայացվող տեխնիկական պահանջների տիպավորումը: ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային վարչակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև բիզնեսի առաջնորդները ներկայացրել են անցակետերի կահավորման և արդիականացման ոլորտում իրենց աշխատանքի փորձը, խոսել սահմանին մաքսային մարմինների աշխատանքներում բեկումնային տեխնոլոգիաների ներդրման պլանների ու առաջարկների մասին:
26 հունիսի 2025 Ռուսլան Դավիդով. «Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքն է» Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը՝ «Մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները. նորարարություններ և տնտեսական առավելություններ» թեմայով պանելային նստաշրջանը: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Նստաշրջանի մասնակիցների՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նա քննարկել է մաքսային ոլորտում նորարարությունների ներդրման հեռանկարները և Եվրասիական ինտեգրման զարգացման վրա դրանց ազդեցությունը: Մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են ԵԱՏՄ գոյության անցած 10 տարվա աշխատանքների արդյունքները, խոսել են մաքսային ծառայությունների առօրյա գործունեությունում հեռանկարային տեխնոլոգիաների ներդրման պլանների մասին, իսկ գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել մաքսայինի և բիզնեսի փոխգործակցության կատարելագործման կոնկրետ առաջարկներով: «Մաքսային գործի ոլորտում եվրասիական ինտեգրման նպատակների իրականացման համար կարևորագույնն է Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային մարմինների ներդաշնակ համատեղ աշխատանքը՝ ուղղված Միության արտաքին տնտեսական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՏԳ բարեխիղճ մասնակիցների համար բարենպաստ գործարար կլիմայի զարգացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:
26 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ռոբոտների արտադրության կոնկրետ նախագծերին» Հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ռոբոտացված համակարգերի կիրառում՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության աճի գործոն» կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, խոսել են Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական և բիզնես գործընթացների ավտոմատացմանը: «Ներկայումս աշխարհի առաջատար երկրները մշակում և իրականացնում են տնտեսության տարբեր ոլորտներում արդյունաբերական և սերվիսային ռոբոտների, ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման ազգային ռազմավարություններ: Հատկապես սուր են դրված տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման և ռոբոտացման հարցերը արդյունաբերությունում և ԱԱՀ-ում, որտեղ պահանջվում են էական արհեստավարժ կադրային ռեսուրսներ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Հայտնի է, որ աշխարհի առաջատար պետություններում ռոբոտացման խտությունը կազմում է ավելի քան 100 և նույնիսկ 1000 արդյունաբերական ռոբոտ՝ 10 000 բանվորի հաշվով: ԵԱՏՄ բիզնեսի և պետական կառույցների նախաձեռնությամբ Միությունում ստեղծվում է «Ռոբոտատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակ, մշակվում է «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագիր: Խնդիր է դրված՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում սկսել արդյունավետ արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի զանգվածային ներդրում: Եվ նպատակահարմար է ապահովել եվրասիական «հնգյակի» երկրների ոլորտային ընկերակցությունների, գիտական հիմնարկների և ձեռնարկությունների հստակ փոխգործակցությունը, անցնել ռոբոտատեխնիկայում կոնկրետ ներդրումային նախագծերի իրականացմանը: «Հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ Հանձնաժողովը գործող ֆինանսական մեխանիզմի շրջանակներում պատրաստ է աջակցել արդյունաբերական և սերվիսային ռոբոտների սերիական արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների համապատասխան արդիականացման կոնկրետ նախագծերին: Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ կոոպերացիոն նախագծերի որոնման աշխատանքը», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
26 հունիսի 2025 Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի հեռանկարային ուղղությունները Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում. ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն փոխգործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Միջոցառումն առաջացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման պատասխանատու պետական մարմինների ու կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը: ԵՏՀ նախարարը կոչ է արել ակտիվորեն օգտագործել Հանձնաժողովում գործող արդյունաբերական կոոպերացիայի խթանման գործիքները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հարթակները և արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը: «Միջուկային և ճառագայթիչ մեքենաշինության ոլորտի եվրասիական տնտեսական հարթակի ստեղծումը լրացուցիչ խթան կդառնա ոլորտի առանցքային կազմակերպությունների կոոպերացիոն համագործակցության համար և թույլ կտա կուտակել պետական մարմինների, բիզնեսի և գիտության շահերը Միության շրջանակներում», - նշել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են միջուկային բժշկության, արդյունաբերությունում միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Միության երկրների և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի հիմնական իրավասությունների ու ձեռքբերումների մասին: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ռադիոդեղագործական միջոցների նորարարական արտադրությունից մինչև միջուկային ոլորտում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացում, ներառյալ Ղրղզստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: «Ռոսատոմ» պետկորպորացիան ներկայացրել է ՄԲԻՌ բազմանպատակային հետազոտական ռեակտորի ստեղծման նախագիծը, որը կարևոր է Միության պետություններում գիտական համագործակցության զարգացման համար: Միջոցառման մասնակիցները հայտնել են, որ մտադիր են բարձրացնել տնտեսական և գիտատեխնիկական երկխոսության, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կիրառական նախագծերի իրականացման մակարդակը վերազգային մակարդակում, նորարարական մշակումներ փոխանակել՝ սկսած բժշկությունից մինչև ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումները:
26 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքային միգրացիայի ապագան ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի գործունեությունը, ընթացիկ դժվարությունները և զարգացման ռազմավարական ուղղությունները քննարկել են Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողով 2025-ի շրջանակներում անցկացված «Միասնական աշխատաշուկա/ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները: Մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։  Բացելով քննարկումը՝ ԵՏՀ նախարարը նշել է. «ԵԱՏՄ-ի համար միասնական աշխատաշուկան եվրասիական ինտեգրման գործընթացների արդյունավետության յուրօրինակ ցուցիչ է, քանի որ գրա գործունեության որակը մեծապես որոշում է, թե որքանով են քաղաքացիներն ըմբռնում ինտեգրման իրական առավելությունները և վստահում դրանց»: Ըստ Բախիթ Սուլթանովի՝ Միության գործունեության 10 տարվա ընթացքում ապահովվել է աշխատանքային միգրացիայի հավասար հասանելիությունը ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար, աշխատանքի տեղավորման ժամանակ կրթության փաստաթղթերի ուղղակի ճանաչումը, լուծվել են աշխատավոր միգրանտների սոցիալական և կենսաթոշակային ապահովության հարցերը:  «Այս միջոցների արդյունքում զգալիորեն աճել է շարժունակությունը. աշխատավոր միգրանտների ամենամյա հոսքը 2016 թվականի 770 հազարից 2024 թվականին աճել է մինչև ավելի քան 1 մլն», - հայտնել է Բախիթ Սուլթանովը: Նստաշրջանի շրջանակներում քննարկվել են միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման ուղղությունները՝ ներառյալ իրավական դաշտի կատարելագործումը: Հանձնաժողովը մշտապես մշտադիտարկում է ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների փոփոխությունների համապատասխանությունը Միության աշխատանքային միգրացիայի ոլորտի իրավունքին: Զարգացման կարևոր ուղենիշ է համարվել աշխատանքային միգրացիայի ոլորտի գործընթացների թվայնացումը: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է թվային լուծումների համատեղ առաջմղում և ներդրում: Նշվել է, որ թվայնացումը թույլ կտա ոչ միայն օպտիմալացնել գործընթացները, այլև ԵԱՏՄ քաղաքացիներին ապահովել աշխատանքի տեղավորման հնարավորությունների և կեցության պայմանների մասին ավելի լիարժեք և օպերատիվ տեղեկատվությամբ՝ նվազագույնի հասցնելով արգելքները և ապօրինի միգրացիայի ռիսկերը: Նստաշրջանում հատուկ անդրադարձել են «հարթակային զբաղվածությանը», որն ակտիվորեն զարգանում է, բայց դեռևս չունի վերազգային կարգավորում ԵԱՏՄ-ում, իսկ Միության անդամ պետություններում զբաղվածության այս ձևի կարգավորումը զարգացման փուլում է: «Մեր հետագա հաջողությունը կախված է փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու, գործուն միջոցներ առաջարկելու և Միության երկրների քաղաքացիների պահանջները հաշվի առնելու կարողությունից: Միևնույն ժամանակ, կարևոր է այս աշխատանքներին ներգրավել հետաքրքրված կողմերի առավելագույնս լայն շրջանակ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, բիզնեսի, արհմիությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների հետ համատեղ կմշակի նստաշրջանում ներկայացված բազմաթիվ նախաձեռնություններ միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման և դրա արդյունավետության բարձրացման համար:
26 հունիսի 2025 Էլդար Ալիշերով. «ԵԱՏՄ-ն ապահովում է տնտեսության առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկա» Հունիսի 26-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը հանդես է եկել որպես 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «ԵԱՏՄ-ի 10 տարին. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի առանցքային բանախոս: «Տասը տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը, որ ստեղծվել էր որպես հետխորհրդային Եվրասիայի առավել մերձավոր պետությունների մրցակցային առավելությունների զուգակցման և մասշտաբավորման համապիտանի գործիք, ապացուցել է իր արդյունավետությունը և կայացել որպես առաջավոր միջազգային պրակտիկային համապատասխանող գործուն ինստիտուցիոնալ և իրավական բազա ունեցող միջազգային ինտեգրացիոն միավորում», - նշել է Էլդար Ալիշերովը:  Նա հատուկ շեշտել է, որ «գլոբալ շուկաների անկայունության և անկայուն համաշխարհային քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում ԵԱՏՄ-ն նպաստում է Միության երկրների մակրոտնտեսական իրավիճակի կայունացմանը, ապահովում առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկան, աջակցությունը ԵԱՏՄ տարածքում ձևավորված տնտեսական շփումներին: Միևնույն ժամանակ, ԵՏՀ նախարարը վերլուծել է ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշների տասնամյա դինամիկան, որը դրական բնույթ է կրում: Այսպես, Միության ստեղծման պահից ի վեր ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն (2015-2024 թվականներին) աճել է 17.8%-ով, իսկ բացարձակ արտահայտությամբ՝ գրեթե 1 տրլն դոլարով: Ընդհանուր ՀՆԱ-ի աճը 2023-2024 թվականներին գերազանցել է աճի համաշխարհային ծավալը և գտնվում էր 4.3-4.4%-ի սահմաններում: Առաջընթաց է գրանցվել բնակչության ընդհանուր բարեկեցության բարձրացման գործում: Արժույթների գնողունակության պարիտետով ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով 2015 թվականի 22.7 հազ. դոլարից 2023 թվականին աճել է մինչև 41.2 հազ. դոլար: 2024 թվականին անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի արժեքային ծավալը 2015 թվականին աճել է 2.1 անգամ և դարձել 97.7 մլրդ դոլար՝ 45.6 դոլարի դիմաց: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ Միության պետությունների արտաքին առևտրի ծավալը 1.4 անգամ աճել է և 2024 թվականին կազմել է 795 մլրդ ԱՄՆ դոլար: Դրական դինամիկա է գրանցվել բոլոր անդամ պետությունների մոտ: Էլդար Ալիշերովն առանձին անդրադարձել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկաների ստեղծման գործում ԵԱՏՄ ձեռքբերումներին, ինչպես նաև պետությունների ղեկավարների կողմից 2023 թնականին ընդունված Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ինտեգրման ուղենիշը սահմանող Հռչակագրին համապատասխան Միության զարգացման հեռանկարային ուղղություններին՝ հատուկ նշելով տնտեսական գործընթացների թվայնացումը, կոոպերացիոն համագործակցությունը և Միության տեխնոլոգիական ներուժի բացահայտումը, ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածքի ձևավորումը, ինտեգրացիոն ներուժ ունեցող նոր ոլորտների զարգացումը: Զեկուցողը նաև նշել է անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության որոշ «թույլ տեղերը», որոնց թվում են ԵԱՏՄ-ում ՈՒՕՆ ընդհանուր ծավալում փոխադարձ ներդրումների փոքր տեսակարար կշիռն է (մինչդեռ մի շարք երկրների, օրինակ՝ Բելառուսի և Ղրղզստանի համար այս հոսքերը կարևոր են), եկամուտների մակարդակի առումով անդամ պետությունների մերձեցման կայուն երկարաժամկետ միտումի բացակայությունը, ինչպես նաև այն, որ դեռևս չեն ստեղծվել զարգացման մակարդակի առումով երկրների տնտեսությունների մերձեցմանն աջակցելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Կողմերը շարունակում են աշխատել այս ուղղություններով: Կլոր սեղանի ընթացքում տեղեկատվական գրքույկներ են ներկայացվել Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին տասնամյա մասնակցության համատեքստում ԵԱՏՄ երկրների սոցիալտնտեսական զարգացման մասին:
Ցուցադրել ավելին