Նորություններ

14.01.2025

Փոփոխություններ են կատարվել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները:


Ծրագրից հանվել է 42 դիրք, որից չորսը՝ դրանց ոչ արդիական լինելու պատճառով, իսկ 38-ի առնչությամբ կողմերը նախկինում արդեն մշակել են համապատասխան միջպետական ստանդարտներ։

Հետաձգվել են 48 ստանդարտի մշակման ժամկետները, ինչը պայմանավորված է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման ազգային պլանների արդիականացմամբ և նախագծերի ճշգրտման անհրաժեշտությամբ:

Բացի այդ, Ծրագիրը լրացվել է ԳՕՍՏ-ի մշակման 17 դիրքով, այդ թվում՝ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների որոշման մեթոդների առնչությամբ:

Ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։