Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
27 հունիսի 2025
Աշխատանքային միգրացիան ԵՏՀ-2025-ում համարել են կայուն տնտեսական աճի ռեսուրս
Հունիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է «Աշխատանքային միգրացիան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռեսուրս. պայմանների ձևավորում ԵԱՏՄ շրջանակներում որակյալ և գիտական մասնագետների ներգրավման և զարգացման համար» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը: Նա պատմել է Եվրասիական տնտեսական միության երկրների գիտատեխնոլոգիական համագործակցության հեռանկարների մասին՝ այս կապակցությամբ նշելով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանցքային դերը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հիմքն է: ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ավելի արդյունավետ փոխգործակցության և ոլորտային նախաձեռնությունների իրականացման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակել է Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Միության երկրների հետագա աշխատանքը կառուցվում է «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին ընդունված հռչակագրի հիման վրա: Ներկայումս նախապատրաստվում է դրա իրականացման միջոցառումների պլանը: Հռչակագրում ամրագրված և գիտատեխնիկական ու նորարարական համագործակցությանն աջակցությանը ուղղված կարևոր միջոցների թվում է, ըստ Ալեքսեյ Վեդևի, արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում նորարարական մոտեցումների ներդրումը, էներգետիկայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և մի շարք այլ միջոցներ:
27 հունիսի 2025
ԵՏՀ-2025-ում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում պետգնումներին մասնակցության հարցեր
Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Պետական գնումները ԵԱՏՄ-ում. իրականություն, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսին Երմոլովիչի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում նախանշվել են գնման ազգային քաղաքականությունների ռազմավարություններն ու գերակայությունները և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետգնումների ինտեգրացիոն ներուժի հետ դրանց հավասարակշռվածության հարցեր: Քննարկվել են պետգնումներում ազգային ռեժիմի ապահովման մեխանիզմներ՝ հաշվի առնելով ապրանքի ծագման երկրի ոլորման և պետգնումների համար էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են եվրասիական ինտեգրմամբ բիզնեսի համար ստեղծվող հնարավորությունների և ԵԱՏՄ երկրներում մատակարարների համար պետգնումների հասանելիության ընդլայնման հետագա աշխատանքի խնդիրների մասին՞ Առանձին ուշադրություն են դարձրել թվայնացման հարցերին, այդ թվում՝ որոնք կապված են Միությունում «թվային անհավասարության» վերացման և փոխադարձ գնումների բաժնի ավելացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման հեռանկարների հետ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 26-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Միջպետական միավորումների երկխոսություն. տնտեսական ներուժների զուգակցում և առևտրատնտեսական համագործակցության խորացում» պանելային նստաշրջանին: «Ինտեգրումների երկխոսությունը» համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է: Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները մշտապես նշում են առևտրատնտեսական հարաբերությունների գլոբալ համակարգում Եվրասիական տնտեսական միության ներկառուցման կարևորությունը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է, որ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք համակարգային միջազգային երկխոսության համար: 12 համագործակցության հուշագիր է կնքվել տարածաշրջանային միջպետական միավորումների հետ: Նրանց հետ երկխոսությունը հիմք է ծառայում լավագույն փորձի փոխանակման և առևտրատնտեսական համագործակցության տեմպերի ավելացման համար: Հանձնաժողովն ու Միությունը շփումների լայն ցանց են ստեղծել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան: Առանցքային գործընկերների թվում, որոնց հետ բարեհաջող երկխոսություն է զարգանում, նշվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը, ԲՐԻԿՍ-ը, ԱՓՎՄԽ-ն, Անդյան համայնքը, Հարավամերիկյան ընդհանուր շուկան, Աֆրիկյան միությունը, Խաղաղօվկիանոսյան դաշինքը և այլք: Գործընկերության աշխարհագրության ընդլայնման հիմնական գործիքն են առևտրային համաձայնագրերը: Դրանք կնքվել են Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Չինաստանի, վերջին փուլում են Ինդոնեզիայի հետ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները: Հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում են ստորագրել ևս երկու առևտրային համաձայնագիր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ: «Այսօր ԵԱՏՄ-ն հետաքրքրված է ոչ միայն այլ կազմակերպությունների ինտեգրացիոն շինարարության դրական փորձի ընդունմամբ: Լինելով կայացած միավորում՝ մենք պատրաստ ենք գործընկերներին առաջարկել մեր սեփական լավագույն փորձը: Մեր տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում ամեն տարի ընդունվում է բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստին: «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք հետաքրքրված ենք գործարար համայնքի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ», - նշել է Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ծանրակշիռ նորմատիվ իրավական բազա, տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են երկարաժամկետ գերակայություններ, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովում բիզնեսի վարման համար: Ընդ որում, գործարար շրջանակների, այդ թվում՝ Խորհրդատվական խորհրդի հետ փոխգործակցության համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից համատեղ ձևավորված մեխանիզմներն օգնում են առավելագույնս հաշվի առնել նրանց շահերը: «Խորհրդատվական խորհրդի ստեղծումը նպաստել է ձեռնարկատերերի հետ «մեկ պատուհանի» շրջանակներում շփման նոր ձևաչափի անցնելուն: Այժմ մեր երկխոսությունը թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել բիզնեսի հարցումներին: Հիմնականում սրա շնորհիվ է ամեն տարի ընդունվում և Միության շրջանակներում կարգավորման մեջ ներդրվում բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գործիքների մասին գործարար շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության կատարելագործումը: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնի հետ
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Մյանմարի Միություն Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ Մին Աուն Հլայնի հետ: Կողմերը քննարկել են Փոխգործակցության հուշագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հարցեր: «Հուշագիրը ստորագրելու պահից ի վեր դրական դինամիկա է նկատվում մեր համագործակցության տնտեսական օրակարգի լայն շրջանակի մասով, - նշել է Բակիտժան Սագինտաևը: - Մյանմարի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2019-2024 թվականներին ավելացել է ավելի քան երեք անգամ՝ գերազանցելով 1.5 մլրդ դոլարը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ միմյանց առևտրատնտեսական կարողությունների մասին կողմերի տեղեկացվածության բարձրացումն անհրաժեշտ պայմաններ կապահովի փոխգործակցության զարգացման համար: Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Մին Աուն Հլայնը համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ի և Մյանմարի միջև երկխոսությանը լրացուցիչ խթան կհաղորդի գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը: Սա նաև թույլ կտա որոշել համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները: ԵԱՏՄ երկրների Մյանմարի արտահանման առանցքային ապրանքներն են բրինձը, սուրճը, արմավենու յուղը, կակաոյի ունդերը: Մյանմար ներմուծման մեջ գերակշռում են հանքային պարարտանյութերը, սպառողական ապրանքները, մեքենաները և սարքավորումները, մետաղները, սննդային յուղերը, ցեմենտը, դեղամիջոցները:
26 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային սահմանի անցակետերի զարգացումը Միության տարանցիկ ներուժի ընդլայնման հիմքն է»
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի զարգացումը՝ որպես ԵԱՏՄ տարանցիկ ներուժի ընդլայնման հիմք» թեմայով կլոր սեղան: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների առջև դրված է եվրասիական տրանսպորտալոգիստիկ երթուղիների և միջանցքների ենթակառուցվածքն արագացված տեմպերով զարգացնելու խնդիր: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը: Անցակետերը միջազգային տրանսպորտային միջանցքների առանցքային տարրն են, որը մեծապես որոշում է դրանց թողունակությունը: «Անցակետերի ենթակառուցվածքի արդիականացումը, բեկումնային տեխնոլոգիաների, ինտեգրված տեղեկատվական համակարգերի, իրերի ինտերնետի, մեծ տվյալների և արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը պայմաններ կապահովի մաքսային սահմանով ապրանքների և փոխադրամիջոցների արագացված անցկացման համար, կնպաստի Միության արտաքին առևտրի զարգացմանը», - ընդգծել է Ռուսլան Դավիդովը: Տվյալ ուղղությունում ԵՏՀ առանցքային խնդիրն է անցակետերի ենթակառուցվածքին, ինչպես նաև դրա առանձին տարրերին, ԵԱՏՄ ընդհանուր մաքսային սահմանի անցակետերի զարգացման ուղղությամբ կողմերի ջանքերի համաժամյացնամը ներկայացվող տեխնիկական պահանջների տիպավորումը: ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային վարչակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև բիզնեսի առաջնորդները ներկայացրել են անցակետերի կահավորման և արդիականացման ոլորտում իրենց աշխատանքի փորձը, խոսել սահմանին մաքսային մարմինների աշխատանքներում բեկումնային տեխնոլոգիաների ներդրման պլանների ու առաջարկների մասին:
26 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային միությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքն է»
Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի հիմնական միջոցառումներից մեկը՝ «Մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները. նորարարություններ և տնտեսական առավելություններ» թեմայով պանելային նստաշրջանը: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Նստաշրջանի մասնակիցների՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նա քննարկել է մաքսային ոլորտում նորարարությունների ներդրման հեռանկարները և Եվրասիական ինտեգրման զարգացման վրա դրանց ազդեցությունը: Մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են ԵԱՏՄ գոյության անցած 10 տարվա աշխատանքների արդյունքները, խոսել են մաքսային ծառայությունների առօրյա գործունեությունում հեռանկարային տեխնոլոգիաների ներդրման պլանների մասին, իսկ գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել մաքսայինի և բիզնեսի փոխգործակցության կատարելագործման կոնկրետ առաջարկներով: «Մաքսային գործի ոլորտում եվրասիական ինտեգրման նպատակների իրականացման համար կարևորագույնն է Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային մարմինների ներդաշնակ համատեղ աշխատանքը՝ ուղղված Միության արտաքին տնտեսական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՏԳ բարեխիղճ մասնակիցների համար բարենպաստ գործարար կլիմայի զարգացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:
Ցուցադրել ավելին