Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
15 Jan 2025
ԵՏՀ-ն հավանություն է տվել տոհմային անասնաբուծությունում գենոմային սելեկցիայի ներդրման մոտեցումներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան քննարկել է Տոհմային անասնաբուծությունում գենոմային սելեկցիայի կիրառման միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հնարավոր համաձայնեցված գյուղատնտեսական կենդանիների գենոմային գնահատման ներդրման մոտեցումների մասին ակնարկը: Գենոմային սելեկցիայի ներդրումը թույլ կտա ԵԱՏՄ-ում կենդանիների տոհմային արժեքի գնահատման և կանխատեսման համակարգ ստեղծելով ապահովել անասնաբուծության կայուն զարգացումը և բարձրացնել ոլորտի տնտեսական արդյունավետությունը։
14 Jan 2025
Փոփոխություններ են կատարվել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները: Ծրագրից հանվել է 42 դիրք, որից չորսը՝ դրանց ոչ արդիական լինելու պատճառով, իսկ 38-ի առնչությամբ կողմերը նախկինում արդեն մշակել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Հետաձգվել են 48 ստանդարտի մշակման ժամկետները, ինչը պայմանավորված է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման ազգային պլանների արդիականացմամբ և նախագծերի ճշգրտման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Ծրագիրը լրացվել է ԳՕՍՏ-ի մշակման 17 դիրքով, այդ թվում՝ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների որոշման մեթոդների առնչությամբ: Ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025
ԵԱՏՄ-ն հակագնագցման տուրք կսահմանի Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու մասին։ Միջոցը կտարածվի 13-ից 20 դյույմ ներառյալ տրամագծով ինչպես նոր, այնպես էլ օգտագործված, դողով լրակազմված կամ չլրակազմված սկավառակների վրա: Դրա գործողության ժամկետը կկազմի հինգ տարի։ Տուրքը սահմանվել է մաքսային արժեքի 9.38-42.82% չափով՝ կախված արտադրող երկրից։ Որոշումն ընդունվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից 2023 թվականի մարտի 1-ին «Ալյումին արտադրողների, մատակարարողների և սպառողների միավորման» դիմումով սկսված հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա։ Հետաքննության արդյունքներով պարզվել է նշված երկրներից ծագող ապրանքի գնագցող ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տնտեսության ոլորտին հասցված նյութական վնասի առկայություն։ «Գնագցող երկրներից ձուլածո ալյումինե անվասկավառակներ արտադրողների գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեր սեփական ընկերությունները ներքին շուկայում մասնաբաժնի կորստի պայմաններում չկարողացան բարձրացնել ապրանքի իրացման գինը դրա ինքնարժեքի աճին համաչափ: Արդյունքում դրանց վաճառքները դարձել են կորստաբեր, իսկ արտադրության շահութաբերությունը՝ բացասական», — պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025
ԵՏՀ-ն հաստատել է Մայրուղային խողովակաշարերի վերաբերյալ տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նոր խմբագրությունը
Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազային ածխաջրածիններ փոխադրող մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը հաստատվել է նոր խմբագրությամբ: Փոփոխությունները նախապատրաստվել են տեխկանոնակարգի ապացուցողական բազան արդիական պահելու համար՝ հաշվի առնելով Ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև ստանդարտների գործող ցանկերում ներառված ստանդարտների կիրառման արդյունքները։ Ծրագրին համապատասխան նախատեսվել է 24 ԳՕՍՏ-ի մշակում, որոնցից 14-ը՝ Ղազախստանի և Ռուսաստանի ազգային ստանդարտների հիման վրա։ 2024-2025 թվականներին նախատեսվում է մշակել տասը, 2025-2026 թվականներին՝ չորս, 2025-2027 թվականներին՝ ինը միջպետական ստանդարտ, ևս մեկ ԳՕՍՏ կարող է մշակվել մինչև 2029 թվականը։ Ծրագրի նոր խմբագրությունում պահպանվել է գործող փաստաթղթով նախատեսված 16 միջպետական ստանդարտ: Բացի այդ, Ծրագրում ներառվել է ութ նոր միջպետական ստանդարտ:
14 Jan 2025
Հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների կողմից արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների պահպանման մասին 2023 թվականի հաշվետվությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների պահպանման մասին ԵՏՀ տարեկան հաշվետվությանը: 2023 թվականին արձանագրվել է անդամ պետությունների կողմից ներդրումային նախագծերի իրականացման ակտիվ խթանում, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններին արդիականացման և տեխնիկական վերազինման հարցերում աջակցության տրամադրում։ ԵՏՀ Կոլեգիայի նիստի արդյունքների հիման վրա նախատեսվում է շարունակել արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների պահպանման արդյունավետության բարձրացումը։
14 Jan 2025
Կոլեգիան ընդլայնել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի կիրառման հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի լրացման կարգը և այս փաստաթղթի կառուցվածքը։ Դրանում ավելացվել է ակցիզային դրոշմանիշերի մասին տեղեկություններ նշելու հնարավորությունը: Նախկինում Հանձնաժողովի Կոլեգիան վերացրել էր ենթաակցիզային ապրանքների նկատմամբ պարզեցումների կիրառման երկար տարիներ գործող սահմանափակումը։ Այսօր ընդունված որոշումն ապահովում է ենթաակցիզային ապրանքների նկատմամբ ԼՏՕ-ների կողմից առավել պահանջված պարզեցումներից մեկը, որը կապված է մինչև հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման հետ, կիրառելու հնարավորության գործնական իրականացումը: «Ընդունված փոփոխությունները կընդլայնեն պարզեցված դիմումի և, համապատասխանաբար, լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցումների կիրառման հնարավորությունները, ինչը կնպաստի հիմնական միջազգային միտումներին համապատասխան այդ ինստիտուտի հետագա զարգացմանը», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման մասին դիմումը պարզեցված մաքսային փաստաթուղթ է, որն արտացոլում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ նվազագույն տեղեկությունները, և ապրանքը փաստացի բաց է թողնվում մինչև ընդհանուր սահմանված ձևով ապրանքների հայտարարագիր ներկայացնելը: Նշված փաստաթուղթն ակտիվորեն օգտագործվում է լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) կողմից, որոնց համար մինչև հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բաց թողումը տրամադրվող պարզեցումներից մեկն է: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ Համանման տեղեկություններ նշվում են ապրանքների այն հայտարարագրում, որի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգի մասին» N 257 որոշմամբ։
10 Jan 2025
Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահի հետ
Հունվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահ, Շվեյցարիայի դաշնային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Ժորժ Սիմոն Ուլրիխի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, դիտարկվել են ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կազմի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նրա ընդլայնված կազմին միանալու հնարավորությունը և դիտորդի կարգավիճակով ԵՏՀ-ի մասնակցությունը։ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը գլոբալ վիճակագրական համակարգի բարձրագույն մարմինն է։ Այն միավորում է ՄԱԿ-ի ամբողջ աշխարհի անդամ երկրների վիճակագրական գերատեսչությունների ղեկավարներին: Հանձնաժողովը միջազգային վիճակագրական գործունեության ոլորտի որոշումներ, մասնավորապես՝ վիճակագրական ստանդարտներին, հայեցակարգերի և մեթոդների զարգացմանը և ազգային և միջազգային մակարդակներում դրանց ներդրմանն առնչվող որոշումներ ընդունող գլխավոր մարմինն է:
10 Jan 2025
ԵԱՏՄ-ն և ՉԺՀ-ն արդիականացնում են առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
Հունվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովի և Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության առևտրատնտեսական հարցերով լիազոր նախարար Լյու Ցզինի աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները, Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կիրարկման հարցերով համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի պայմանավորվածությունների կատարման կարգավիճակը, ինչպես նաև 2023 թվականին հաստատված ԵԱՏՄ-ՉԺՀ ճանապարհային քարտեզի իրականացումը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են սկսել Համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստի ակտիվ նախապատրաստությունը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին Միության երկրներից մեկում։ «Առաջարկում եմ այս տարի աշխատել ճանապարհային քարտեզի արդիականացման ուղղությամբ՝ ներառելով համագործակցության առավել պահանջված ուղղությունները, որոնք կնպաստեն մեր պետությունների միջև առևտրի հետագա աճին», — նշել է Վլադիմիր Սերպիկովը։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք