Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կառուցվածքային ստորաբաժանումն է, որի գլխավոր խնդիրներն են՝
- տրանսպորտի և բնական մենաշնորհների ոլորտում ինտեգրման զարգացման ապահովում, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորում տրանսպորտային քաղաքականության
իրականացման հերակայություններին ու խնդիրներին համապատասխան:
- ԵԱՏՄ միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման միջոցների ապահովում, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում և զարգացում, ԵԱՏՄ շրջանակներում տարանցիկ ներուժի իրականացում և զարգացում, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգում, լոգիստիկ կենտրոնների ստեղծում.
- ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման, ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրամիջոցների վիճակի մշտադիտարկում.
- տրանսպորտի ոլորտի թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցների ապահովում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրում և խելացի տրանսպորտային համակարգերի զարգացում.
- տրանսպորտի, ենթակառուցվածքի և բնական մենաշնորհների ոլորտի իրավական
ակտերի և միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման գործունեության համակարգում.
ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի ներքին շուկայի գործունեության գրա ազդեցություն ունեցող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացման միջոցների ձեռնարկում.
- տրանսպորտային ոլորտի լիազոր մարմինների
ղեկավարների խորհրդի, ԵՏՀ պրոֆիլային խորհրդատվական մարմինների և տրանսպորտի և բնական մենաշնորհների ոլորտում ինտեգրացիոն գործընթացների ապահովման համար ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպում: