Կոժոշև Արզիբեկ Օրոզբեկի

Կոժոշև Արզիբեկ Օրոզբեկի
Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականի հունիսի 25-ին Ղրղզստանի Հանրապետության Օշ քաղաքում:

1994 թվականին գերազանցությամբ ավարտել է Օշի պետական համալսարանը «տնտեսագիտական աշխարհագրություն» մասնագիտությամբ:

1999 թվականին ավարտել է Ղրղզստանի Հանրապետության ԳԱԱ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան:

2000 թվականին ավարտել է Ղրղզստանի պետական համալսարանը «հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ:

2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2017 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը «տնտեսագիտություն և ժողովրդական տնտեսության կառավարում» մասնագիտությամբ:

2017-2018 թվականներին՝ Մ. Ռիսկուլբեկովի անվ. ՂՏՀ պրոֆեսոր:

1996-2007 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:

2007-2015 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար:

2015 թվականին ընտրվել է Ղրղզստանի Հանրապետության 6-րդ գումարման Ժոգորկու Կենեշի պատգամավոր:

2015-2017 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Ռուս-Ղրղզական Զարգացման Հիմնադրամի խորհրդի փոխնախագահն է:

2017-2019 թվականներին՝ Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական:

2019-2021 թվականներին՝ Ֆինանսական շուկայի կարգավորման և հսկողության պետական ծառայության նախագահ:

2021 թվականի հոկտեմբերից՝ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականի հուլիսի 20-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից կրկին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար։