Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

26 օգոստոսի 2025 Հաստատվել է խաղալիքների մասին տեխկանոնակարգի արտադրանքի ցանկի նոր խմբագրությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նոր ցանկը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցվելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։ Ցանկը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի ներմուծման կարգի իրականացման համար։ Ցանկում ներառվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների 55 ծածկագիր: Փաստաթուղթն ուղղված է ԱՏԳ մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
26 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ն տրիգերային պաշտպանական միջոց կկիրառի Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ազատ առևտրի մասին համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհներով Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ տրիգերային պաշտպանական միջոց կիրառելու մասին: Նման միջոցի կիրառումը նշանակում է, որ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում Վիետնամից Եվրասիական տնտեսական միություն հագուստի առանձին տեսակներ ներմուծելու դեպքում կիրառվելու է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի գործող դրույքաչափը: Պաշտպանական միջոց կիրառելու հիմք է դարձել Վիետնամից համաձայնագրով նախատեսված ներմուծման տրիգերային մակարդակի գերազանցումը: «Այս միջոցը թույլ կտա աջակցել Միության արտադրողներին և բացառել Վիետնամից ապրանքների անմաքս ներմուծման կտրուկ աճը՝ համաձայնագրով նախատեսված մակարդակներից բարձր, ինչը կարևոր է մեր երկրների թեթև արդյունաբերության համար», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
25 օգոստոսի 2025 Գոհար Բարսեղյան. «Հանձնաժողովն աջակցում է ԵԱՏՄ ձռնարկությունների միջև ամուր արտադրական կապերի ամրապնդմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական օրակարգի իրականացման գործում փոխգործակցության արդիական հարցեր: Նախարարները կարևորել են արդյունաբերական հատվածում կոոպերացիայի զարգացման մասով երկխոսության խորացումը, քննարկել ԻՆՆՈՊՐՈՄ-ում ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջիկա նիստի հետ կապված հարցեր: Գոհար Բարսեղյանն այցելել է Ղազախստանի արդյունաբերական ձեռնարկություններ և գոտիներ: Մասնավորապես, նա եղել է Ալմաթիի արդյունաբերական գոտու ձեռնարկություններում, որոնց մասնագիտացած են ավտոմոբիլաշինության արտադրանքի և համալրողների արտադրության գործում, և Ալմաթիի օդափոխման գործարանում: «Մենք Ղազախստանի ձեռնարկությունների հետ մի շարք գերակա ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ենք տեսնում: Ղազախստանի շահագրգիռ ընկերությունների հետ ավելի սերտ աշխատանքը թույլ կտա ստեղծել նոր կոոպերացիոն շղթաներ», - նշել է Գոհար Բարսեղյանը: Աշխատանքային հանդիպումներ են կայացել ԵՏՀ նախարարի և հանրապետության ձեռնարկատերերի միջև, այդ թվում՝ կլոր սեղանի ձևաչափով: Քննարկվել է Միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի իրականացումը, ինչպես նաև ձեռնարկությունները եվրասիական ինտեգրացիոն նախագծերին աջակցության տրամադրման ծրագրում ներառելու պայմանները: «ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերն ունեն բոլոր ռեսուրսները տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն կապերի ձևավորման համար», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
22 օգոստոսի 2025 ԵՏՀ-ն ակտիվացնում է համագործակցությունը երկաթուղային մեքենաշինության ոլորտում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի օգտագործմամբ Եվրասիական տնտեսական միության երկրներում երկաթուղային մեքենաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի բլոկի ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բելառուսի հաստոցաշինական ձեռնարկությունների ղեկավարության և տեխնիկական մասնագետների հետ Մերձմոսկվայում՝ Կոլոմնայի տրանսպորտային մեքենաշինության գործարանի արտադրական հարթակում: Ներկայումս այդ ձեռնարկությունը մշակում է 1 ՄՎտ-ից մինչև 7.35 ՄՎտ հզորությունների միջակայքի շարժիչների արտադրության զարգացման նախագիծը: Նախագիծը նախատեսվում է իրագործել նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի միջոցով: Միջոցառումների ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու, անցել են առևտրային առաջարկների փոխանակմանը և սարքավորումների մատակարարումների մասին պայմանագրերի նախապատրաստմանը: Այս կապակցությամբ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը նշել է. «Մեր Միության երկրների արդյունաբերողները պետք է գիտակցեն նոր կոոպերացիոն շղթաների կառուցման կարևորությունը ոչ միայն առանձին ձեռնարկությունների, այլ տրանսպորտային մեքենաշինության ամբողջ եվրասիական կլաստերի և արդյունաբերության հարակից ոլորտների տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար»: Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել «Բելօրգստանկինպրոմ», «Վիստան», «Ռուխսերվոմոտոր», «Կրասնի բորեց», ԳՍԶՈՒ, «Ստանկո-Գոմել» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կոլոմնայի գործարանն արտադրում է մայրուղային ուղևորատար ջերմաքարշեր, էլեկտրաքարշեր և դիզելային շարժիչներ:
Ցուցադրել ավելին