Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7199

12 Նոյեմբեր 2025 Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ — ՉԺՀ համատեղ հանձնաժողովում առաջարկվել են փոխադարձ առևտրի օրակարգի առանցքային հարցերով լուծումներ» Նոյեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունի համանախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Նշվել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում որակական տեղաշարժ է տեղի ունեցել կողմերի առևտրատնտեսական շփումների կառուցվածքում և ուղղություններում: Այս պայմաններում հատկապես կարևոր է ջանքերը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք կարող են նպաստել հետագա հավասարակշռված զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր ածխածնային զարգացման ոլորտի ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ մշտական երկխոսություն հաստատելու և կլիմայական կարգավորման մեխանիզմների կատարելագործման հետ կապված առևտրային խոչընդոտների ռիսկերի համահարթեցման մասին, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքում ածխածնային հետքի հաշվարկով: ԵԱՏՄ պետություններն ու Չինաստանը կձգտեն բարձրացնել մատակարարումների շղթաների կայունությունը և դիմակայել ԱՀԿ կանոնների հետ անհամատեղելի առևտրային սահմանափակող միջոցներին: «Կողմերը կարևորել են բազմակողմ առևտրային համակարգը, որը բաց, կայուն և կանխատեսելի հիմք է ապահովել համաշխարհային տնտեսության գործունեության համար», — ասել է Անդրեյ Սլեպնյովը: Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունն ընդգծել է ՉԺՀ և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման զգալի ներուժը, որը հիմնված է համատեղ ջանքերի վրա: Նա նշել է, որ 2024 թվականի ապրիլին կայացած Համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստից հետո դրվել է Համաձայնագրի իրականացման էլ ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակը, և ընդլայնվել են փոխգործակցության ոլորտները: «2024 թվականին գրանցվել է փոխադարձ առևտրի ծավալի ռեկորդ: Իսկ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, ըստ մեր վիճակագրության, ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 228.38 մլրդ դոլար», — հայտնել է Յան Դունը: Կողմերն արձանագրել են «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ զուգակցման վերաբերյալ երկխոսություն հաստատելու պատրաստականություն համագործակցության ուղղություններով համատեղ գործողություններ մշակելու համար: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել CIFER համակարգում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանք արտահանողներին գրանցման վերաբերյալ համատեղ սեմինար և ՍԲՍ միջոցների կիրառման մասով խորհրդակցություններ անցկացնելու մասով: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնյովը, սա կնպաստի չինական շուկա անասնաբուծության արտադրանքի մուտքի ընդլայնմանը և արտահանվող բուսական արտադրանքի տեսականու ավելացմանը (աշնանացան ցորեն և գարի, ցորենի թեփ, կանճրակի սերմ, ակվամշակույթի արտադրանքը և այլն): Կողմերը համաձայնեցրել են մաքսային համագործակցության հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացումը, ի թիվս այլնի, նավիգացիոն կապարակնիքների կիրառման և մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի քննարկման համար: Նախատեսված է դեղագործության, ներքին շուկայի պաշտպանության, պետգնումների և մրցակցության, էլեկտրոնային առևտրի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման ոլորտներում փոխգործակցությանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված երկխոսություն: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նախապատրաստել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի արդիականացման տարբերակը:
11 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ն միջազգային առևտրին նվիրված խորհրդաժողովում ներկայացրել է թվային փոխակերպմանն ուղղված գործունեությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Բեգիջանովը մասնակցել է «Միջազգային առևտուրը 21-րդ դարում. ԱՀԿ-ի կանոններից՝ դեպի թվային էկոհամակարգեր» ամենամյա խորհրդաժողովի «Միջազգային առևտրի ապագան. Ռուսաստանը գլոբալ կանոնների և թվային հարթակների փոփոխման պայմաններում» թեմայով լիագումար նստաշրջանին: Ելույթի ընթացքում նա ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության թվային փոխակերպման առանցքային գերակայությունները, հայտնել երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կնքած առանձնաշնորհային համաձայնագրերի հեռանկարային գործընկերների, այդ թվում՝ Եգիպտոսի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ աշխատանքի մասին: Նշված պետությունների հետ բանակցությունների բարեհաջող ավարտը թույլ կտա զգալիորեն ավելացնել առանձնաշնորհային ապրանքաշրջանառության բաժինը արտաքին առևտրային գործունեության մեջ: «ԵԱՏՄ կնքվող համաձայնագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում առևտրային ընթացակարգերի պարզեցման և ավտոմատացման հարցին, ինչն ուղղակիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը և մեծացնում մատակարարումների կանխատեսելիությունը: Աշխատանք է կատարվում ինչպես սակագնային պայմանավորվածությունների ուղղությամբ, այնպես էլ ոչ սակագնային փոխգործակցության մասով՝ մաքսային ընթացակարգեր, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցներ, տվյալների էլեկտրոնային շրջանառություն», — նշել է Կոնստանտին Բեգիջանովը:  Ռազմավարական հեռանկարում Միությունը միասնական թվային հարթակ կձևավորի առևտրի և տրանսպորտի համար, որն ինտեգրված կլինի մատակարարումների միջազգային շղթաներում: Սա թույլ կտա ոչ միայն բարձրացնել փոխադարձ առևտրի թափանցիկությունը, այլև ապահովել համատեղելիությունը հիմնական առևտրային գործընկերների հետ:
11 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ում քննարկել են դեղագործության նորարարական զարգացումը Դեղագործական սուբստանցիաների արտադրությունը, թվային փոխակերպումը և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միությունում դեղագործության նորարարական զարգացումը դարձել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ կայացած «ԵԱՏՄ դեղագործական ոլորտի զարգացման ուղիները» սեմինարի քննարկման գլխավոր թեմաները: «Երկարաժամկետ հեռանկարում հաջողության համար մեզ անհրաժեշտ է մշակել ԵԱՏՄ երկրների դեղագործական ոլորտի կատարելագործման հետագա քայլերի հայեցակարգային ըմբռնումը: Զարգացման վեկտորը պետք է ուղղված լինի ոչ միայն հարաբերական կարճ ժամանակահատվածում այս կամ այն արտադրանքի փոխարինմանը, այլև տեխնոլոգիական տեղաշարժի և Միությունում նոր իրավասությունների ստեղծման համար պայմանների ապահովմանը», — նշել է Գոհար Բարսեղյանը: ԵԱՏՄ դեղագործական արտադրողների ընկերակցության վարչության նախագահ Ալեքսեյ Կեդրինը կարևորել է արդյունաբերական արդիականացմանը, որը երբեմն բախվում է դրա մրցունակությունը նվազեցնող մի շարք սահմանափակումների: Բիզնեսի ներկայացուցիչների կողմից սեմինարում բարձրաձայնած առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերում էին դեղագործությունում թվային ճարտարագիտությանը, սուբստանցիաների արտադրության տեղայնացման հեռանկարներին, ԵԱՏՄ տարածքում միջազգային կոոպերացիայի զարգացման խոչընդոտների վերացմանը: Սեմինարի ընթացքում բարձրաձայնած հիմնական եզրահանգումներն ու առաջարկները հաշվի կառնվեն Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի հետագա աշխատանքում: Միջոցառմանը մասնակցել են Միության երկրների խոշորագույն դեղ արտադրող ձեռնարկությունների, ոլորտային կլաստերների և ընկերակցությունների, նորարարական ընկերակցությունների, ազգային կարգավորող մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Կուբայի դեղագործության ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին