Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7096
09 հուլիսի 2025
Ընդլայնվել են ԵԱՏՄ արտադրողների արդյունաբերական ապրանքների համար պետգնումների հասանելիության հնարավորություննրեը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Պետական (համայնքային) գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում, որոնք հաստատվել են ԵՏՀ խորհրդի կողմից 2020 թվականին: Մասնավորապես, Կանոնները լրացվել են խողովակների, լազերների, միկրոդիսփլեյների արտադրության պայմաններով, բժշկական արտադրատեսակների, երկաթուղային շարժակազմի բաղադրիչների և ենթակառուցվածքի նոր ապրանքային անվանումներով, քիմիական արդյունաբերական ապրանքներով: Նշենք, որ սա 2025 թվականի ընթացքում փոփոխությունների 2-րդ փաթեթն է, որոնք ուղղված են ԵԱՏՄ երկրներում կիրառված առանձնաշնորհների, սահմանափակումների և արգելքների պայմաններում պետգնումներում ազգային ռեժիմի ընդլայնմանը (մայիսին Կանոնները լրացվել են 51 ապրանքային անվանմամբ պետգնումներին մասնակցության հնարավորությունն ապահովելու համար): Ընդունված ակտերը ԵԱՏՄ պետությունների արտադրողներին թույլ կտան ներառել իրենց և իրենց ապրանքների մասին տեղեկությունները Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում և անարգել մասնակցել պետգնումներին: Կանոնները սահմանում են պետգնումների նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման միասնական մոտեցում: Դրանք թույլ կտան պետգնումներում ազգային ռեժիմ ապահովել այն դեպքերում, երբ պետության կողմից առանձնաշնորհներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ՝ օտարերկրյա ապրանքների համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո: Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները Պարենային ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին:
09 հուլիսի 2025
Պարզեցվել է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության ենթագերատեսչական փոխանցման ընթացակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵՏՀ-ում սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգում: Այս փաստաթուղթը, ի թիվս այլնի, վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերին: Այսուհետ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է պարունակվել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումի մեջ կամ այս կապակցությամբ իրականացվող հետաքննության նյութերում, կփոխանցվի անդամ պետությունների հակամենաշնորհային մարմիններին Հանձնաժողովի պրոֆիլային նախարարի որոշմամբ: Նախկինում ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր նման որոշում, որը ոչ միշտ էր թույլ տալիս բավականաչափ օպերատիվորեն փոխանցել նյութերը ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային մարմիններին՝ ըստ ենթակայության: Դա դանդաղեցնում էր Միության մրցակցային իրավունքի խախտման նշաններին արձագանքելու գործընթացը: Գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգն ապահովվում է Գաղտնի տեղեկատվության պաշտպանության և Հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններն իրականացնելիս դրա հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին 2014 թվականի համաձայնագրով: Նյութերի փոխանցումն ըստ ենթակայության նախատեսված է Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրությամբ (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 19 հավելված):
08 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են կարմիր և սև խավիարի, հեծանիվների, քսայուղերի, հականեխիչների վրա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, քննարկելով Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոշումներ է ընդունել ապրանքների մի շարք նոր կատեգորիաների նկատմամբ թվային մակնշման ընդհանուր կանոնները սահմանելու մասին: Մասնավորապես, խոսքը թառափի և լոսդազգիների խավիարի, հեծանիվների և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ինչպես նաև ախտահանման միջոցների մասին է: «Մակնշվող ապրանքների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը:
08 հուլիսի 2025
ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա կանխել նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի համաձայնագրի: Նշված համաձայնագիրն ուժի մեջ է մտել: ԵԱՏՄ երկրներն ավարտում են փոխադրումների հետագծման գործարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը, որից հետո Հանձնաժողովը համապատասխան որոշում կընդունի: Առաջարկվող կարգավորումը կանդրադառնա ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0, 2939 80 000 0 ապրանքային դիրքերով դասակարգված նիկոտին պարունակող արտադրանքը, նիկոտինային հումքը, որոնք Միության տարածքից արտահանվում են ավտոմոբիլային տրանսպորտով՝ արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: Այս ապրանքների հետագծումը կսկսվի Համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման առաջին փուլից: ԵՏՀ խորհրդի որոշումը նախապատրաստվել է ձեռնարկատերերի առաջարկների հիման վրա՝ Հանձնաժողովի փորձագիտական խմբի աշխատանքներին նրանց անմիջական մասնակցությամբ: Դրա իրագործումը թույլ կտա կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը:
08 հուլիսի 2025
Փոփոխվել են Բուժապրանքների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հուլիսի 8-ի նիստում հաստատել է Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնների փոփոխությունները: Մասնավորապես, հստակեցվել են գրանցման ընթացակարգերը նոր բժշկական արտադրատեսակները Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկում ներառելու անհրաժեշտության դեպքում: Ճշգրտվել է հնարավոր ռիստի ցածր դասերի և in vitro աշխորոշման համար նախատեսված բուժապրանքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Ընդուված փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել ԵԱՏՄ իրավունքով սահմանված բժշկական արտադրատեսակների գրանցման և փոխձաքննության ընթացակարգը:
08 հուլիսի 2025
Հետաձգվել է էնեգրասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի առաջարկով հետաձգել է Եվրասիական տնտեսական միության «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են ԵԱՏՄ տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը: ԵՏՀ խորհրդի նույն որոշմամբ մինչև 2028 թվականի մարտի 1-ը հետաձգվել է Հանձնաժողովի խորհրդի՝ տարբեր տեսակի էներգասպառող սարքերի պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։ Նաև երեք տարի ժամկետով հետաձգվելի է տեխկանոնակարգի մի շարք հավելվածներով սահմանված առանձին պահանջների ուժի մեջ մտնելը:
08 հուլիսի 2025
ԵՏՀ խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի նիստի արդյունքները
Հուլիսի 8-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 30 հարց, այդ թվում՝ առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, ֆինանսական քաղաքականության, էներգետիկայի և ենթակառուցվածքի, թվայնացման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտների հարցեր: Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը Եվրասիական տնտեսական միության երկրների համար թվային մակնշվման ընդհանուր կանոնները առանձին կատեգորիաների ապրանքների համար, ներառյալ թառափի և լոսդազգիների խավիարը, հեծանիվները և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ախտահանման միջոցների մասին է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նաև որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի: Այս որոշման իրականացումը կօգնի կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը: ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Բժշկական արտադրատեսակների գրանցման, անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններում: Ընդունված փոփոխություններն ուղղված են բուժապրանքների գրանցման և փորձաքննության՝ ԵԱՏՄ իրավունքով սահմանված ընթացակարգի օպտիմալացմանը: Բացի այդ, «Էներգասպառող սարքերի էներգետիկ անվտանգությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են Միության տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը:
07 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը: Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում: «Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս: Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Ցուցադրել ավելին