Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
23 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ-ում մեկնարկում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փոխադրումների հետագծման համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման ներդրման մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: «Համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և օգտագործվող տրանսպորտի տեսակները: Իրագործումը բաժանված է երեք փուլի, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 1.5 տարի», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Առաջին փուլում 2026 թվականի փետրվարի 11-ից նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են՝ - պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում. - առանձին կատեգորիաների ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, տեխնիկայի նկատմամբ, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան: - նիկոտին պարունակող արտադրանքի, նիկոտինի հումքի նկատմամբ, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանքի 2404, 2939 79 000 0 և 2939 80 000 0 դիրքերով, և որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և արտահանվում ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: 2026 թվականի փետրվարի 11-ից ուժը կորցնելու է Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի N 63 որոշումը, որը նախատեսում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող ծխախոտային արտադրանքի և սպիրտի համար, որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը դրանց փոխադրման նպատակով: Նշված ապրանքների փոխադրումները հետագծվելու են Համաձայնագրին համապատասխան: Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին:
23 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել են Աբու Դաբիի կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ:
Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների և ԱՄԷ-ի համագործակցության հեռանկարները: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Կոլեգիան ԵԱՏՄ երկրների հետ համատեղ աշխատում է Digital Union հայեցակարգի զարգացման ուղղությամբ, որը կպահպանի երկրների թվային ինքնիշխանությունը և կապահովի լավագույն տեխնոլոգիական լուծումների համաժամանակեցումը և համատեղելիությունը: Այս կապակցությամբ ԱՄԷ-ի հետ գործնական փորձի փոխանակումը շատ կարևոր է, հատկապես տնտեսական համագործակցության նոև ձևաչափի համատեքստում», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել թվային տեխնոլոգիաների և տեղեկատվահաղորդակացական համակարգերի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
22 սեպտեմբերի 2025
Ռուստան Ջենալինով. «ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձի անցկացման համար տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջ փաթեթը պատրաստ է»
Սեպտեմբերի 22-ին ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովի նախագահությամբ կայացած պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում «հնգյակի» երկրների ներկայացուցիչները քննարկել են e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծը ԵԱՏՄ-ում իրականացնելու պայմանները:
21 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինգաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
19 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ում քննարկել են մաքսային հայտարարագրման հարցեր
Սեպտեմբերի 17-18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստը:
19 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ շրջանակներում նախատեսում են թվայնացնել պետգնումները
Մոսկվայի ֆինանսական համաժողովում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետական գնումների թվայնացման նոր ուղղությունների մասին:
19 սեպտեմբերի 2025
Քննարկվել է ԵԱՏՄ երկրների դերը գյուղմթերքի համաշխարհային առևտրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գյուղարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը «Առևտրի միջազգային օր 2025» 12-րդ համաժողովի լիագումար նիստում խոսել է գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային առևտրում Եվրասիական տնտեսական միության պետությունների դերի մասին:
18 սեպտեմբերի 2025
Բելառուսում կայացած սեմինարի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ պետգնումների հասանելիության մեխանիզմները
Եվրասիական տնտեսական միության երկրներում գնումների ընթացակարգերին մասնակցության կարգը, եվրասիական գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման առանձնահատկությունները քննարկվել են Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալինա Կազաչենոկի մասնակցությամբ անցած «Մուտք ԵԱՏՄ շուկաներ, առանձնաշնորհները Բելառուսի Հանրապետության պետական գնումների ոլորտում» սեմինարի ընթացքում, որը կազմակերպել էր Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատը: ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է եվրասիական գրանցամատյանը վարելու Հանձնաժողովի աշխատանքը, նշելով գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման ալգորիթմերը, որոնք կարգավորվում են Պետական (համայնքային) գնումների նպատակների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններով: «Հանձնաժողովի խորհրդի կողմից 2020 թվականին հաստատված Կանոնները կիրառվում են Միության պետություններում եվրասիական ապրանքների և երրորդ երկրների ապրանքների նկատմամբ առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ սահմանելու դեպքում և արդյունավետ գործիք են ԵԱՏՄ շրջանակներում նման դեպքերի համար պետգնումների ազգային ռեժիմ ապահովելու համար», — ընդգծել է Ալինա Կազաչենոկը: Սեմինարին մասնակցել են Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին