Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
19 հունիսի 2025
Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորումը կարևոր քայլ է տնտեսական ինտեգրման խորացման համար»
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարղեսյանը «Ռուսաստան-Ղազախստան երկխոսություն. արդյունաբերական համագործակցության նոր հորիզոններ» բիզնես երկխոսության ընթացքում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական հանաժողովի ընթացքում: ԵՏՀ նախարարը կարևորել է տնտեսության իրական հատվածի դերը ոչ միայն Ռուսաստանի և Ղազախստանի, այլ և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման գործում: «Բիզնեսի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմ: Հանձնաժողովի կողմից 2024 թվականի հուլիսից գործարկված այս գործիքը կարևոր քայլ է դարձել տնտեսական ինտեգրման խորացման, ձեռնարկատերերի պրակտիկ փոխգործակցության զարգացման գործում», — հայտարարել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մեխանիզմը նախատեսում է վարկերի տոկոսադրույքի դրույքաչափի սուբսիդավորում Միության երկրների առանցքային դրույքաչափի 100%-ի չափով, ինչպես նաև ԵԱՏՄ երեկ և ավելի պետությունների ձեռնարկությունների մասնակցություն, ինչն ուժեղացնում է կոոպերացիան, նպաստում փորձի փոխանակմանը և տեխնոլոգիական աճին: Նրա խոսքով՝ հավանություն է տրվել առաջին երկու նախագծին, ներառյալ Ղազախստանում գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրությունը: Այս նախագծի իրագործումը կապահովի Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունների մասնակցությամբ հատիկահավաք կոմբայնների արտադրությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ հաշվի առնելով դրական փորձը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն է տվել կոոպերացիոն համագործակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու նախաձեռնությունը: «Միավորելով տնտեսալան ներուժները և ազգային իրավասությունները՝ մենք կարող ենք կառուցել ինտեգրացիոն տարածք, որը կդառնա տնտեսական աճի, կայուն տեխնոլոգիական զարգացման հուսալի բազա», — ամփոփել է Գոհար Բարսեղյանը: Արդյունաբերական արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում 2024 թվականի նախորդ տարված համեմատ աճել է 4,5%-ով: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 80%-ը բաժին է հասնում մշակող արդյունաբերության արտադրանքին:
19 հունիսի 2025
Հանձնաժողովը զարգացնում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հետ համագործակցությունը ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության տնօրեն Անդրեյ Զախարովը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի ղեկավար Տաո Պենի հետ ԵՏՀ-ի և ՉԺՀ-ի առևտրի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակներում: Միջոցառման մասնակիցները քննարկել են ներքին շուկայի պաշտպանության միջոցների դերը համաշխարհային առևտրի փոփոխվող պայմաններում: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես հետաքննություններ անցկացնող մարմինների, այնպես էլ բիզնեսի մակարդակով երկկողմ շփումների հատուկ դերը ծագող հարցերի կառուցողական քննարկման համար: «Հանձնաժողովը բարձր է գնահատում ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով ՉԺՀ առևտրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությունը, որը հիմնված է թափանցիկության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա: Ներքին շուկայի պաշտպանության վարչությունը բաց է մնում ՉԺՀ առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի կետ երկխոսության հետագա զարգացման համար», — նշել է Անդրեյ Զախարովը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են Հուշագրի շրջանակներում հետագա փոխգործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի հարթակում:
19 հունիսի 2025
Քննարկվել են ԵՏՀ և Մյանմարի միջև մրցակցության ոլորտում փոխգործակցության և փորձի փոխանակման հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը Հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում ներկայացրել է մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի գործունեությունը: Նիստն անցկացվել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում: Մյանմարի կողմը հայտնել է, որ 2017 թվականին «Մրցակցության մասին» Մյանմարի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրում ստեղծվել է Մրցակցության հանձնաժողով, որը մինչ օրս զգալի փորձ է ձեռք բերել և իր արժանի տեղն է զբաղեցրել պետական մարմինների համակարգում: Մյանմարում հետաքրքրված են ԵԱՏՄ պետությունների համանման գերատեսչությունների և ԵՏՀ մրցակցային բլոկի հետ համագործակցությամբ: «Մյանմարի Մրցակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Սա մրցակցային մարմնի կառուցվածքի ձևավորման հետաքրքիր, մեզ համար անսովոր մոտեցում է: Մեզ համար, անշուշտ, օգտակար կլինի ծանոթանալ նրա աշխատանքին», — նշել է Արմինե Հակոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են փոխգործակցության կազմակերպական հարցեր, ինչպես նաև տնտեսության այլ առանցքային ոլորտներում համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև ավելի վաղ կնքված հուշագրին համապատասխան:
19 հունիսի 2025
Էլդար Ալիշերով. «Մեր երկխոսության նպատակն է աջակցությունը ԵԱՏՄ երկրների և Մյանմանրի ապրանքաշրջանառության հետագա աճին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Մյանմարի առևտրատնտեսական համագործակցության գերակայությունները: Հանդիպումն անցել է Պետորբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի համանախագահությամբ: Նիստի մասնակիցները քննարկել են առևտրի, գյուղատնտեսության, մրցակցային քաղաքականության ոլորտներում համագործակցության, բիզնես շրջանակների փոխգործակցության հարցեր: «ԵԱՏՄ շրջանակներում մշակվող ռեգուլյատորիկայի տարբեր ասպեկտներով մեր երկխոսության նպատակն է աջակցել եվրասիական «հնգյակի» երկրների և Մյանմարի առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության հետագա աճին, որը 2019 թվականից ի վեր ավելի քան եռապատկվել է», — հայտարարել է Էլդար Ալիշերովը: Այս փուլում Հանձնաժողովի և Մյանմարի կառավարության միջև համագործակցության՝ ԵՏՀ նախարարի կողմից նախանշված առանցքային խնդիրների թվում են միմյանց առևտրատնտեսական հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերություններում «թույլ» կողմերի նույնականացումը, որոնք պետք է քննարկվել աշխատանքային խմբի շրջանակներում: Նրա խոսքով՝ կողմերի համագործակցության բարձր ներուժը «կանխորոշվում է ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանի հետ Հանձնաժողովի ակտիվ երկխոսությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Մյանմարը, ըստ էության, ԵԱՏՄ-ն ԱՍԵԱՆ-ի հետ կապող «կամուրջն» է, Հարավ-Արևելյան Ասիայի խոշոր տնտեսությունների առևտրային «խաչմերուկը»: Կան Զոն իր հերթին կարևորել է ԵՏՀ-ի հետ երկխոսությունը Միության բոլոր երկրների հետ տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Այս կապակցությամբ նա առանձնացրել է մի շարք առավել հեռանկարային ուղղություններ՝ թվայնացումը, էլեկտրոնային առևտուրը, գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների փոխանակումը, փոխգործակցությունը Մյանմարի հատուկ տնտեսական գոտիների շրջանակներում: Նիստում ելույթով հանդես են եկել Մյանմարի առևտրի նախարար Օունը, Մյանմարի գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարար Մին Նաունը, ինչպես նաև այդ երկրի Առևտրաարդյունաբերական միության նախագահ Այ Վինը: Կողմերը ԵԱՏՄ պետությունների և Մյանմարի ձեռնարկատերերին կոչ են արել ավելի սերտ համագործակցել, այդ թվում՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և Մյանմարի համապատասխան բիզնես ընկերակցության միջև պաշտոնական երկխոսություն սահմանելուն: Համատեղ աշխատանքային խմբի հերտական նիստը կկայանա 2026 թվականին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը ստոագրվել է 2023 թվականին:
19 հունիսի 2025
ՊՄՏՀ-2025. ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսություն
Հունիսի 19-ին Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը: «ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը արդյունավետ հարթակ է երկու ինտեգրացիոն միավորումների բիզնեսի ներկայացուցիչների բաց և վստահելի շփումների, փոխգործակցության առանցքային ուղղություններով «ժամացույցների համեմատման» և համագործակցության հեռանկարային ոլորտների քննարկման համար», — նշել է Էլդար Ալիշերովը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների բիզնեսի համար կարևոր է ավելի ակտիվորեն օգտագործել թվայնացման հնարավորությունները, տեղեկատվական հարթակներ ստեղծել, որոնք հնարավոր գործընկերներին թույլ են տալիս գտնել միմյանց, կազմակերպել բիզնես առաքելություններ, գտնել համագործակցության նոր ձևաչափեր: ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի գործարար շրջանակների փոխգործակցության համար լավ հեռանկարներ է տալիս ոլորտային երկխոսությունը: «Հանձնաժողովը և ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունն արդեն արել են գործնական քայլեր: 2025 թվականին մեկնարկել է ոլորտային սեմինարների շարք հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, մաքսային կարգավորում, մտավոր սեփականություն, էլեկտրոնային առևտուր, մրցակցային քաղաքականություն, տրանսպորտ», — հայտնել է Էլդար Ալիշերովը: ԵՏՀ ինտեգրման բլոկի ղեկավարը նշել է, որ երկու միավորումների երկրների առևտրատնտեսական և գործարար համագործակցության դրական դինամիկային նպաստում է փոխգործակցության ամուր ինստիտուցիոնալ հիմքը: «Հեռանկարում ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը կարող էին մտածել ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ երկխոսության առանձին մեխանիզմ ձևավորելու մասին: Այն կարող էր ունենալ արտահայտված բիզնես բաղադրիչ՝ ելնելով այն փաստից, որ բիզնեսը առևտրատնտեսական համագործակցության հիմնական շահառուն է», — նշել է Էլդար Ալիշերովը: Բիզնես երկխոսությանը մասնակցել են «Ռուսաստան-ԱՍԵԱՆ» գործարար խորհրդի նախագահ Իվան Պոլյակովը (մոդերատոր), Ադինին ընկերությունների խմբի կառավարող տնօրեն, Բրունեյ-Դարուսալամի Պետությունից ԱՍԵԱՆ գործարար խորհրդակցական խորհրդի նախագահ Մուսա Ադնինը, Մյանմարի Միություն Հանրապետության ներդրումների և արտաքին տնտեսական շփումների նախարար Կան Զոն, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Սալեմսայ Կոմասիտը, Ռուսաստանի էներգետիկայի նախարարության Ռուսաստանի էներգետիկ գործակալության (ՌԷԳ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կուլապինը, Ikhlas Capital-ի հիմնադիր, Մալայզիայից ԱՍԵԱՆ գործարար խորհրդակցական խորհրդի նախագահ Նազիր Ռազակը, «Մոսկվայի արտահանման կենտրոն» ԻՈԱԿ գլխավոր տնօրեն Վիտալի Ստեպանովը, ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհը: ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի կազմակերպական աջակցությամբ և Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար խորհրդի հետ համակարգմամբ: 2019 թվականից ի վեր միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում: ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թվականին: Հուշագրի իրականացման նպատակով ընդունվել է 2020-2025 թվականների համագործակցության ծրագիրը։ Փաստաթուղթն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մաքսային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, առևտրային քաղաքականությունը, առևտրային քաղաքականությունը, ձեռնարկատիրական գործունեությունը, տեխնիկական և հակամենաշնորհային կարգավորումը, ՍԲՍ-միջոցները, էներգետիկան, ներքին շուկաների գործունեությունը և այլն։ Համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են կնքվել ԱՍԵԱՆ-ի երկրների մեծ մասի՝ Վիետնամի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Թաիլանդի, Սինգապուրի, Մյանմարի հետ:
19 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի նոր կանոնները անխափան ուղի են ձևավորում սպառողների համար»
ՊՄՏՀ-2025 հարթակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է «Զարգացնել, թե՞ կլանել. Գլոբալ թվային հարթակները և դրանց ազդեցությունը Եվրասիական տարածաշրջանի և գլոբալ Հարավի երկրների տնտեսությունների վրա» թեմայով նստաշրջանին: Նստաշրջանի մասնակիցները քննարկել են թվային հարթակները, որոնք այսօր տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործիք են: Պետական կառույցները և բիզնեսը մեծ ուշադրություն են դարձնում դրանք աշխատանքի կարգավորմանը և դրանց կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: ԵՏՀ նախարարն իր ելույթում խոսել է Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից էլեկտրոնային առևտրի շուկայում համատեղ ձևավորվող միասնական «խաղի կանոնների» մասին: Ուշադրության կենտրոնում է վերջնական սպառողի համար անխափան ուղու ստեղծումը: Նման կարգավորման հիմքը կդառնա ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նոր գլուխը, որն այժմ վավերացման փուլում է: Ռուսլան Դավիդովը նշել է, որ մշակվող կանոնները պետք է ապահովեն առևտրային շղթաների թափանցիկությունը բեկումնային թվային տեխնոլոգիաների կիրառման հաշվին: Նոր կարգավորման արդյունավետ ներդրման և նոր պայմաններին ժամանակին ադապտացման համար Ռուսլան Դավիդովը նստաշրջանի մասնակիցներին ու հյուրերին կոչ է արել բաց երկխոսություն վարել Հանձնաժողովի մաքսային բլոկի խորհրդատվական մարմինների հարթակում: Նստաշրջանին մասնակցել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, «Գործարար Ռուսաստանի» նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, RWB գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը:
18 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերի խորհրդակցությանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 18-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության պետությունների փոխվարչապետերի, ԵՏՀ խորհրդի անդամների խորհրդակցությանը: Միջոցառման մասնակիցները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական ուղղությունները, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հարցեր: Խորհրդակցությանը քննարկվել է հունիսի 26-ից 27-ը Մինսկում կայանալիք Միության երկրների առաջնորդների գագաթնաժողովի և 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի նախապատրաստման ընթացքը:
18 հունիսի 2025
Գործարկվել է տեղեկատվական փոխգործակցությունը ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության շրջանակներում
Բելառուսը և Ռուսաստանն ավարտել են տեխնոլոգիական փոխգործակցության նախապատրաստումը և լրամշակել N 46 «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացին առնչվող ազգային հատվածները: Սա նրանց թույլ տվեց անցնել լիաձևաչափ տեղեկատվական փոխանակմանը: N 46 ընդհանուր գործընթացը Միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի մասն է: Դրա ներդրման նպատակն է ԵԱՏՄ բեռնատար ավտոտրանսպորտի մուտքի դեպքում ազգային լիազոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացումն է: Գործընթացի գործարկումը նախապատրաստելիս Բելառուսի և Ռուսաստանի լիազոր մարմիններն իրականացրել են տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության արդյունքների մասին համախմբված տեղեկություններ պարունակող ավելի քան 800 գործարք: Մինչև 2025 թվականի ավարտը սկսված տեղեկատվական փոխանակմանը նախատեսում են միանալ Ղազախստանն ու Ղրղզստանը: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է. «N 46 ընդհանուր գործընթացի լիարժեք իրականացումը լիազոր մարմինների համար կապահովի անդամ պետությունների տարածքով տրանսպորտի տեղաշարժի ընթացքում Միության արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության իրականացման արդյունքների օպերատիվ հասանելիությունը՝ ներառյալ վճարների, տուգանքների վճարման և խախտումների վերացման մասին տեղեկատվությունը: Արդյունքում սա դրականորեն կանդրադառնա փոխադրման գործընթացի որակի և անվտանգության վրա»: Հայաստանը չի մասնակցում N 46 ընդհանուր գործընթացի իրականացմանը ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կապակցությամբ:
Ցուցադրել ավելին